«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի N _________ -Լ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» N1565-Ն որոշմամբ հաստատված N2 հավելվածի 9-րդ կետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց 49-22, պետական գրանցման համար՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համար՝ 02284645), «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» սահմանափակ պատասխանատվությամբ (Ռուսաստանի Դաշնություն, 121609, քաղաք Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 31, պետական գրանցման համար՝ 1177746542247, հարկ վճարողի նույնականացման համար՝ 773I369928) և «ԱյՄարկ» սահմանափակ պատասխանատվությամբ (Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 30, պետական գրանցման համար՝ 1187746883499, հարկ վճարողի նույնականացման համար՝ 9731013192) ընկերությունները:
Վերոգրյալ իրավաբանական անձանց անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
10.12.2020 - 25.12.2020
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 5186
Принт