Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հաստատելու մասին» 597-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից հիդրոդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության վերաբերյալ ներկայացված պաշտոնական տեղեկատվությունը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է սակավաջրության կամ երաշտի հետևանքով ստեղծված իրավիճակում կանխել ջրօգտագործողների շահերի բախումները և մեղմել ջրային ռեսուրսների վրա ակնկալվող բացասական ազդեցությունը` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ, ինչպես նաև գտնել համապատասխան լուծումներ սահմանափակ ջրային ռեսուրսները առավել արդյունավետ օգտագործելու համար՝ նպատակ ունենալով կանխարգել Սևանա լճից հնարավոր հավելյալ ջրառը:

Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված համաշխարհային օդերևութաբանական դիտարկումների ցանցը վերջին 4-5 ամիսներին աշխատել է և շարունակում է աշխատել ոչ լիակատար, ինչի արդյունքում հիդրոօդերևութաբանական կանխատեսումների մոդելների մեջ հաշվարկային տվյալները մուտքագրվում են ոչ ամբողջությամբ, ինչն էլ իր հերթին էականորեն ազդում է հատկապես միջնաժակետ և երկարաժամկետ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների արդարացման որակի վրա։ Պայմանավորված այդ հանգամանքով, ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում ներկայացված ժամկետների վերանայման անհրաժեշտություն է առաջացել։  

 

  1. Առաջարկվող նախագծի կարգավորման բնույթը:

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում ներկայացված ժամկետները փոփոխել՝ համապատասխան տեղեկատվությունները ներկայացնել ըստ անհրաժեշտության։

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը:

 

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը:

 

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խուսափել ավելորդ վարչարարությունից և որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը վարչապետի աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտության դեպքում։

  • Discussed

    27.08.2020 - 15.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Economy, Financial, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6019

Print

Suggestions

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

27.08.2020

Եղանակային պայմանները ցույց տվեցին, որ ժամանակավրեպ էր հարատապ 2020 թվականին Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն սահմանելը, իսկ այդ որոշումով պայմանավորված ոչ մի ըական գործընթաց չձեռնարկեց Շրջակա միջավայրի նախարարությունը, ուստի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ոչ թե պետք է նման փոփոխություն նախաձեռնել, այլ ըստ էության միջոցառումների ծրագիր նախատեսել՝ հիմնավորման մեջ նշելով մինչ այս կատարած աշխատանքները: Հակառակ դեպքում ուղակի պետք է, վերը նշված կառավարության որոշումն անվավեր ճանաչել

See more