Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 «_____» _________2020 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին» N 597-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • 2-րդ կետի 2-րդ ենթակետում «յուրաքանչյուր տասնօրյակը մեկ» բառերը փոխարինել «, անհրաժեշտության դեպքում,» բառերով,
  • 4-րդ կետում «յուրաքանչյուր տասնօրյակը մեկ» բառերը փոխարինել «ըստ անհրաժեշտության» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    27.08.2020 - 15.09.2020

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Economy, Financial, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6018

Print

Suggestions

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

27.08.2020

Եղանակային պայմանները ցույց տվեցին, որ ժամանակավրեպ էր հարատապ 2020 թվականին Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն սահմանելը, իսկ այդ որոշումով պայմանավորված ոչ մի ըական գործընթաց չձեռնարկեց Շրջակա միջավայրի նախարարությունը, ուստի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ոչ թե պետք է նման փոփոխություն նախաձեռնել, այլ ըստ էության միջոցառումների ծրագիր նախատեսել՝ հիմնավորման մեջ նշելով մինչ այս կատարած աշխատանքները: Հակառակ դեպքում ուղակի պետք է, վերը նշված կառավարության որոշումն անվավեր ճանաչել

See more