ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
---------------- 2020 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 1 հավելվածում՝
ա. 8-րդ կետի 1-ին ենթակետում «հայեցակարգի մշակում» բառերը փոխարինել «ռազմավարության ծրագրի մշակում» բառերով.
բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծում և ներդրում.».
գ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով.
դ. 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերով.
ե. 9-րդ կետի 3-րդ ենթակետում «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով.
զ. 9-րդ կետի 4-րդ ենթակետում «ՀՀ մշակույթի նախարարություն» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.
է. 9-րդ կետի վերջին պարբերությունում «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով.».
ը. 10-րդ կետում «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով.
թ. 11-րդ կետում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարությունը» բառերով.
ժ. 12-րդ կետում «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով.
ժա. 13-րդ կետում «ՀՀ մշակույթի նախարարությունը» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերով.
ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1 կետով.
«14.1 Էկոնոմիկայի նախարարություն՝ գյուղատնտեսական հողատեսքերի կադաստր (ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 6-ի N 179 որոշում)».
ժգ. 20-րդ կետում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.
ժղ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետի 3-րդ ենթակետը.
ժե. 20-րդ կետից հանել «Պլանավորման շերտերը նախատեսված են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և հանրային սուբյեկտների կողմից տարածական պլանավորման համար:» նախադասությունը:
- N 2 հավելվածում՝
1) 1-ին և 2-րդ կետերի 4-րդ՝ «Համակատարող» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համակատարող
- Շրջակա միջավայրի նախարարություն
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Էկոնոմիկայի նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Քաղաքաշինության կոմիտե
- Ոստիկանություն
- Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)
- Ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպություններ
(համաձայնությամբ)»,
2) 2-րդ կետի 5-րդ սյունակում «2019 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2020 թ. հուլիս» բառերով,
3) 3-րդ կետի 4-րդ սյունակից հանել «12. Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)» բառերը,
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
|
4. Ինտեգրված կադաստրի ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքի կազմում, ծրագրի ձեռքբերում և գործարկում
|
Ծրագրային ապահովման կադաստրային քարտեզագրական (բազային շերտերի) մոդուլների գործարկում
|
|
1. Շրջակա միջավայրի նախարարություն
2. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
4. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
5. Էկոնոմիկայի նախարարություն
6. Արտակարգ իրավիճակների նախարարություն
7. Քաղաքաշինության կոմիտե
8. Ոստիկանություն
9. Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)
10. Ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպություններ
(համաձայնությամբ)
|
2021 թ.
դեկտեմբեր
|
500 մլն դրամ
|
».
|
5) 5-րդ կետում՝
ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Համակարգի տեխնիկական (սերվերային համակարգ և կառավարման կենտրոն) միջոցների տեխնիկական առաջադրանքի կազմում, ձեռքբերում և տեղադրում».
բ. 2-րդ սյունակում «երեք տարվա ծրագրային շահագործում և ապահովում» բառերը փոխարինել «սերվերային համակարգի տեղադրում և կառավարման կենտրոնի ստեղծում» բառերով.
գ. 3-րդ սյունակում լրացնել «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերը.
դ. 5-րդ սյունակում «2020 թ. ապրիլ» բառերը փոխարինել «2022 թ. հունիս» բառերով, նույն կետի 6-րդ սյունակում «900» թիվը փոխարինել «400» թվով.
6) 6-րդ կետի 5-րդ սյունակում «2020 թ. հոկտեմբեր (շարունակական)» բառերը փոխարինել «2021 թ. դեկտեմբեր (շարունակական)» բառերով.
7) 7-րդ կետում՝
ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Գործող իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում նոր կարգավորումներ».
բ. 5-րդ սյունակում «2020 թ. մարտ (շարունակական)» բառերը փոխարինել «2021 թ. սեպտեմբեր (շարունակական)» բառերով, իսկ «25 մլն դրամ» բառերը փոխարինել «ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.
8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
|
8. Կադաստրի բազային շերտերի մշակման աշխատանքների իրականացում և գործարկում
|
Ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում, որը հնարավորություն կտա օրենքով վերապահված լիազորություններ ունեցող մարմիններին պարբերաբար թարմացմամբ ստանալու առկա տարածական տվյալները
|
|
|
2020 թ. դեկտեմբեր
|
Ֆինանսավորում չի պահանջվում
|
».
|
Ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում, որը հնարավորություն կտա օրենքով վերապահված լիազորություններ ունեցող մարմիններին իրական ժամանակային ռեժիմում ստանալու առկա տարածական տվյալները
|
|
|
2021 թ. դեկտեմբեր
|
185 մլն ՀՀ դրամ
|
9) 9-րդ կետի 4-րդ սյունակում «ՀՀ մշակույթի նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով, նույն կետի 5-րդ սյունակում «մայիս» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.
10) 10-րդ կետում՝
ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ինտեգրված կադաստրի ոլորտային բաղադրիչների ստեղծում և համակարգի ամբողջական գործարկում՝ ըստ ոլորտների պատրաստվածության».
բ. 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համակատարող
- Շրջակա միջավայրի նախարարություն
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Էկոնոմիկայի նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Քաղաքաշինության կոմիտե
- Ոստիկանություն
- Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)
- Ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպություններ
(համաձայնությամբ)»,
11) վերջին սյունակում «Ընդամենը՝ 1.5 մլրդ դրամ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ 1.44 մլրդ դրամ» բառերով:
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան