Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի ներկայացման, համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների մշակման, տեխնիկական առաջադրանքի կազմման միջոցառումների կատարման համար նախատեսված ժամկետների փոփոխությամբ:

   Վերոնշյալ միջոցառումների շրջանակում իրականացվելիք աշխատանքները փոխկապակցված են, և դրանցից մեկի կատարման ժամկետի խախտումը հանգեցրել է հաջորդների ժամկետների փոփոխության։

   Նախագծում հստակեցվել են պետական կառավարման մարմինների անվանումները, դրանք համապատասխանեցվել են 2019 թվականի մայիսի 8-ի ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-31-Ն և ՀՀ օրենքի և               ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ին ընդունված ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-107-Ն ՀՀ օրենքների դրույթներին:

  1. Առկա իրավիճակը

   Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշմամբ հաստատված            N 1 և N 2 հավելվածներում կատարելու պետական կառավարման մարմինների անվանումների, Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների խմբագրման, դրանց ներկայացման ժամկետների, կանխատեսվող ֆինանսավորման չափի փոփոխություններ:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   «ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման ակնկալվող արդյունքը կլինի Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների իրական ժամանակում իրականացումը և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմին:

  1. Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

   Հայեցակարգը մշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի       N 1030-Լ որոշմամբ հաստատված, ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում ներառված Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում (ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիր):

  • Discussed

    07.08.2020 - 22.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6129

Print

Suggestions

Շողակաթ Բաբայան

08.08.2020

Դասալսումների արձանագրությունները դասի ընթացքում էլեկտրոնային տարբերակով լրացնելը տեխնիկապես անհնար է: Անհնարինության պատճառները շատ են, օրինակ. ուսուցիչները անհատական պլանշետներ չունեն, ոչ բոլորն էլ ստեղնաշարին վարժ տիրապետում, պրոյեկտորի կիրառմամբ դասին դասալսելիս կրկին անհնար է ստեղնաշարը վարժ օգտագործել, իսկ եթե պետք է թղթի վրա գրվի հետո անցկացվի, ապա կրինակի ժամանակատար աշխատանք է:

See more