Add to favourites

Under development

«Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը և այդ կապակցությամբ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը՝ առաջացել է անհրաժեշտություն մշակելու «Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմման և դրա հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովման նպատակով մշակել «Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր): Ծրագրի շահառու են հանդիսանում տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձինք, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ: Ծրագրում առաջնահերթության կարգով կընդգրկվեն հաշմանդամություն ունեցող, երեխաներ ունեցող և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող անձինք:

Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում 250.0 հազար դրամի չափով։ Ծրագրի տևողությունը առնվազն մեկ տարի է: Շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային առնվազն ապահովելով շահառուի 12 ամսվա զբաղվածությունը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 500 շահառուի համար: Ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկի առկայության պարագայում կքննարկվի ծրագրում ընդգրկվող շահառուների թվի ավելացման հարցը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ 2020 թ. մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքը կորցրած և գործազուրկ դարձած շուրջ 500 անձ նորից կհամալրի աշխատաշուկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ (COVID-19)» ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ԳՈՐԾԱԶՈւՐԿՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈւՄ ԳՈՐԾԱՏՈւԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈւՋԵՈւՄ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Այն կիրականացվի Զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագրին հատկացված բյուջեի շրջանակներում՝ ծրագրային վերաբաշխումների միջոցով։

Հարկ է նշել, որ հաշվի առնելով ծրագրի այն պայմանը, որ գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները պետք է շարունակվեն առնվազն մեկ տարի, անգամ աշխատողին նվազագույն ամսական աշխատավարձ վճարելու պարագայում, յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված 250.0 հազ. դրամի առնվազն 243 732 դրամը հետ է վերադարձվելու ՀՀ պետական բյուջե եկամտային հարկի տեսքով:

 

 

 

 

 

  • Discussed

    03.08.2020 - 18.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6377

Print

Suggestions

Վիվառո

16.08.2020

1. Թույլատրել որ նույնիսկ պայմանագիրը խզած գործատուհի հետ նորից պայմանագիր կնքելուց օգտվել ծրագրից, հակառակ դեպքում COVIDI-19 ծրագիր չէ: 2. Սահմանվել է ծրագրի շահառուների առաջնահերթույուն, բայց դա հավանաբար ճիշտ է, որ բիզնեսը որոշի ըստ աշխատատեղի առաջնահերթությունից: 3.Հայաստանում հիմա աշխատում են մեծ քանակի հնդիկներ, որոնք հիմնականում իրականացնում են բանվորական գործեր, կարելի է ասել ամեն քայլափոխին տեսնում ենք խանությներում, ռեստրոաններում, այգիներում և այլն, որոնց մեծ մասը հավանաբար աշխատում է ստվերային դաշտում: Համավարակի պայմաններում գործատուների համար առավել շահեկան է վերցնել գործի 68000 դրամով հնդիկի, այլ ոչ թե 120000 դրամով հայի:Նույնիսկ այս ծրագրի պայմաններում տնտեսվարողի կողմից ոչ շահեկան է այս ծրագիրը: Առաջարկում եմ այս կապը փաստելով նաև համապատասխան ծրագիր իրականացնել այդ աշխատատեղերը համալրելու հայերով:

Ararat Ezekyan

16.08.2020

Սա աջակցության ծրագիր չէ, այլ լավ հաշվարկված պարտքով գումար՝ բացատրեմ: Հայաստանում գոնե գոյատևելու համար ամսական պետք է ստանաս 100.000 դրամից ոչ քիչ գումար, որի դեպքում ամսական եկամտահարկը կլինի ոչ պակաս 21000 դրամ , իսկ տարեկան 250.000: Այսինքն հիմա , ես որպես գործատու ծրագրից օգտվելուց պետք է աշխատողին ապահովեն աշխատանքով 1 տարի շարունակ: Ներկա տնտեսական վիճակը նույնիսկ թույլ չի տալիս կանխատեսել լավատեսորեն, ուր մնաց աշխատող պահել: Կարծում եմ ծրագրից կօգտվեն այն կազմակերպույունները, որոնք համավարակի պայմաններում առավել ակտիվացել է բիզնեսի շահութաբերությունը, իսկ ովքեր իրոք կարիք ունեն ոտքի կանգնելու չեն օգտվի: Եթե ծրագիրը աջակցություն է գործատուին, ապա թող ցանկացած գործատու ով հայտ է ներկայացրել նոր աշխատողի հարկայինում միանգամից իր համաձայնությամբ ստանա այդ գումարը և պարտավորությունը լինի ոչ թե մեկ տարի այլ 6 ամիս:

Armen Akopyan

09.08.2020

Խնդրում եմ պարզաբանել տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված շահառուին առնվազն մեկ տարի (12) իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետ հասկացությունների տարբերությունը որն է։ Առաջարկում եմ սեզոնային աշխատանքի ժամկետը սահմանել առնվազն 6 ամիս։ Անդրադառնալով տրամադրված փոխհատուցման գումարի վերադարձման հիմքերին գտնում եմ, որ անիրատեսական է նման մոտեցումը մասնավորապես աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման դեպքում։ Քանի որ հակասում է ՀՀ աշխատնքային օրենսդրության սկզբունքներին մասնավորապես ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը ու աշխատանքի ազատության, ներառյալ` աշխատանքի իրավունքի սկզբունքներին։ Անտրամաբանական է այն մոտեցումը երբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում աշխատողը իսկ գործատուն ով պարտաճանաչ կատարել է իր պայմանագրային պարտականությունները պետք է զրկվի տրամադրված անմրցունակ անձանց տեղավորման միանվագ աջակցությունից վերադարձնելով այն։ Ի դեպ տրամադրված գումարը դա ամսական եկամտահարկի չափով հաշվարկված 25000 ՀՀ դրամն է մեկ տարվա համար։ Կարծում եմ, որ պետք է վերանայել շեմը և սահմանել առնվազն 50000 ՀՀ դրամ որպիսի լուծել գործազրկության հարցը շահավետ պայմաններ ստեղծել ոչ միայն աշխատողի համար այլ նաև գործատուի։

See more