Ashot Barseghyan
30.04.2020
Նախագիծը պետկա չեղարկել` հասարակական խիստ բացասական րեակցիայի պատճառով: Հետևանքները լավ չեն հաշվարկված: Պետական գոռծառույթը չի կարելի տեղափոխել քաղաքացու վրա
Under development
9 - Agree
8 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.3-րդ հոդվածի 3-րդ և մասի և ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 3-ի թիվ 119-Ա որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի ցանկով նախատեսված 2-րդ միջոցառման կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում (բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի), այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային, քանի որ այդ իրավախախտումներն ամբողջությամբ հնարավոր չի լինում նախականխել, կանխել կամ հայտնաբերել նաև ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերին:
Խնդիրն առավել մտահոգիչ է Հայսատանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային և այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ և անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջների պահպանման նկատմամբ:
Ստորև ներկայացվում են 2017-2019թ․թ․ընթացքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող ծառայողների և տեսանկարահանող սարքերի կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումների արդյունքում արձանագրված և նշանակված տուգանքների վերաբրյալ տեղեկությունները․
Վարչական իրավախախտման հոդված |
Տու-գանքի չափը |
2017 թվական |
2018 թվական |
2019 թվական |
|||
քանակը / հատ/ |
նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/ |
քանակը / հատ/ |
նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/ |
քանակը / հատ/ |
նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/ |
||
43.1-7 |
25000 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
123.3 |
5000 |
173,919 |
869,595 |
126645 |
633,225 |
201,318 |
1,006,590 |
124-2 |
10000 |
24,347 |
243,470 |
25,145 |
251,450 |
38,529 |
385,290 |
124-9 |
5000 |
1,370 |
6,850 |
10,922 |
54,610 |
19,730 |
98,650 |
124-11 |
5000 |
23,832 |
119,160 |
13,042 |
65,210 |
16,812 |
84,060 |
124-14 |
20000 |
2,565 |
51,300 |
1,274 |
25,480 |
1,309 |
26,180 |
124-15 |
5000 |
2,235 |
11,175 |
1,253 |
6,265 |
3,266 |
16,330 |
124-17 |
20000 |
339 |
6,780 |
255 |
5,100 |
508 |
10,160 |
124-18 |
30000 |
12,571 |
377,130 |
7,624 |
228,720 |
10,422 |
312,660 |
124-21 |
5000 |
462,816 |
2,314,080 |
207,113 |
1,035,565 |
238,652 |
1,193,260 |
124-26 |
15000 |
5,915 |
88,725 |
4,444 |
66,660 |
5,056 |
75,840 |
124-27 |
20000 |
1,383 |
27,660 |
810 |
16,200 |
1,478 |
29,560 |
124.3-1 |
20000 |
43,530 |
870,600 |
42,227 |
844,540 |
57,651 |
1,153,020 |
135.2-1 |
3000 |
5,978 |
17,934 |
2,992 |
8,976 |
116 |
348 |
135.2-2 |
20000 |
2 |
40 |
2 |
40 |
3 |
60 |
|
|
760,802 |
5,004,499 |
317,103 |
3,242,041 |
594,850 |
4,392,008 |
Օրենքի 7.3-րդ հոդվածի համաձայն՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:
Հավելվածի հնարավորություններից չարամիտ կամ միջանձնային հարաբերություններով պայամանավորված հավելվածն այլ նպատակներով օգտագործելու հնարավոր ռիսկը կանխելու նպատակով նախագծով սահմանափակում է նախատեսվել հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսեկան չի կարող ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում ներկայացնելու մասով։
Միաժամանակ հավելվածով սահմանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված այն իրավախախտումների տեսակները, որոնք հաճախ են հանդիպում իրականության մեջ և ունեն հասարակական բարձր վնասակարություն՝ դրանք բջջային հավելվածի հնարավորություններն օգտագործելու միջոցով հայտնաբերելու հնարավորության հաշվառմամբ։
Նախագիծը նպատակ ունի ապահովել Օրենքի 7.3-րդ հոդվածի կիրարկումն այն համատեքստում, որպեսզի հստակ նախատեսվի այն պայմանները, որոնք միջոց կհանդիսանան հավելվածից օգտվելու ժամանակ դրա միջոցով անհարկի ենթադրյալ իրավախախտումների վերաբարյալ նյութեր ներկայացնելու չարաշահումները զսպելու համար։
Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:
Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում։
Կանխատեսվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում՝ պայմանավորված կայացված վարչական ակտերով գանձվող գումարների հետ։
Ստորև ներկայացվում են բջջային հավելվածի ներդրման դեպքում ակնկալվող մուտքերի վերաբերյալ միջինացված հաշվարկները․
Վարչական իրավախախտման հոդված |
Տու-գանքի չափը |
Որոշման ընդունմամբ տարեկան կանխատեսվող մուտքերի գնահատական |
|
քանակը / հատ/ |
կանխատեսվող տուգանքների գումարը /հազ․դրամ/ |
||
43.1-7 |
25000 |
1000 |
25,000 |
123.3 |
5000 |
16,729 |
83,645 |
124-2 |
10000 |
2,934 |
29,340 |
124-9 |
5000 |
1,067 |
5,335 |
124-11 |
5000 |
1,790 |
8,950 |
124-14 |
20000 |
172 |
3,440 |
124-15 |
5000 |
225 |
1,125 |
124-17 |
20000 |
37 |
740 |
124-18 |
30000 |
1,021 |
30,630 |
124-21 |
5000 |
30,286 |
151,430 |
124-26 |
15000 |
514 |
7,710 |
124-27 |
20000 |
122 |
2,440 |
124.3-1 |
20000 |
4,780 |
95,600 |
135.2-1 |
3000 |
303 |
909 |
135.2-2 |
20000 |
20 |
400 |
|
|
61,000 |
446,694 |
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Discussed
30.04.2020 - 15.05.2020
Type
Decision
Area
Road traffic safety
Ministry
Police
Views 7428
Print30.04.2020
Նախագիծը պետկա չեղարկել` հասարակական խիստ բացասական րեակցիայի պատճառով: Հետևանքները լավ չեն հաշվարկված: Պետական գոռծառույթը չի կարելի տեղափոխել քաղաքացու վրա