Ashot Barseghyan
30.04.2020
Նախագիծը պետկա չեղարկել` հասարակական խիստ բացասական րեակցիայի պատճառով: Հետևանքները լավ չեն հաշվարկված: Պետական գոռծառույթը չի կարելի տեղափոխել քաղաքացու վրա
Under development
9 - Agree
8 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ) ԳՐԱՆՑՎԱԾ ՆՈՒՅՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՄՍԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 7.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (այսուհետ՝ բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում,
2) բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123.3 հոդվածով, 124-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերով, 124.3-րդ հոդվածով և 135.2-րդ հոդվածներով սահմանված տեսակների իրավախախտումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«____»____________ 2020թ.
Երևան
Discussed
30.04.2020 - 15.05.2020
Type
Decision
Area
Road traffic safety
Ministry
Police
Views 7519
Print30.04.2020
Նախագիծը պետկա չեղարկել` հասարակական խիստ բացասական րեակցիայի պատճառով: Հետևանքները լավ չեն հաշվարկված: Պետական գոռծառույթը չի կարելի տեղափոխել քաղաքացու վրա