ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«----» «------------------» 2020 թվականի N ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 962-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 917-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 962-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`
1) 8-րդ կետում «առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառման մատյանում» բառերից առաջ լրացնել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի» բառերը։
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Սկզբնական հաշվառման վերցնելուց հետո 3-օրյա ժամկետում երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը առցանց լրացնում կամ ներբեռնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հաստատված անձնական քարտը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և նույն օրը համակարգը ինքնաշխատ եղանակով տեղեկացում է ուղարկում մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)՝ տարածքային հաշվառման վերցնելու համար:»
3) Ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետը:
4) 11-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերից հետո ավելացնել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի միջոցով» բառերով.
5) 12-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սկզբնական հաշվառման մասին տեղեկություն ստանալուց հետո մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) 3 օրվա ընթացքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց վերցնում է տարածքային հաշվառման և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի միջոցով ուղարկում է նախարարություն` երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքներում դաստիարակության հանձնելուն աջակցելու, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքներն ապահովելու համար:»:
6) 13-րդ կետում երկու տեղում «ստացված տեղեկատվության հիման վրա» բառերից հետո լրացնել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում» բառերը։
7) 17-րդ կետում «շտեմարան» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային» բառը։
8) 20-րդ կետում «ամսաթիվ է համարվում» բառերից հետո լրացնել «նախարարության կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենտրոնացված հաշվառում իրականացնելու ամսաթիվը» բառերով:
9) 21-րդ կետում «հաշվառման մատյանում» բառերը փոխարինել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
26.03.2020 - 10.04.2020
-
Type
Decision
-
Area
Social welfare, Combating domestic violence and protection of minor's rights
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 7222
Print