ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է հանրային և պետական կառավարման գործընթացների թվայնացման ընդհանուր ռազմավարությունից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միասնական և համապարփակ վիճակագրության որակը բարելավելու, ինչպես նաև երեխայի այլընտրանքային խնամքի, այդ թվում՝ որդեգրման գործընթացում հնարավոր ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունից՝ գործընթացքում առանցքային դարձնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի դերը։ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Համաձայն գործող կարգի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառումն իրականացվում է հաշվառման մատյաններում, ինչի արդյունքում, տեղեկատվությունը հաճախ լրացվում է թերի և ոչ լիարժեք, ավելին՝ տեղեկատվության հետագա ամբողջական պահպանման հնարավոր ռիսկերը ևս առկա են: Հաշվի առնելով վերոգրյալը՝ իրավական ակտում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություններ՝ տեղեկատվության մուտքագրումը բացառապես առցանց համակարգում իրականացնելու, որը երաշխիք կլինի ամբողջական տեղեկատվություն մուտքագրելու: Այժմ նախարարությունը «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի արդիականացման և բարելավման աշխատանքներ և սույն իրավական ակտով առաջարկվող փոփոխությունն իրականացնելու համար տեղեկատվական համակարգում համապատասխան կարգավորումներով կներդրվի այնպիսի հնարավորություն, որ պարտադիր դաշտերի առկայության պարագայում կբացառվի տեղեկատվության թերի լրացումը և/կամ ներբեռնումը: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգում տեղեկատվության մուտքագրումը հնարավորություն կտա արդեն մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և նախարարության համապատասխան մասնագետներին լիարժեք տեսնելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին լիարժեք տեղեկատվությունը: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումն ի սկզբանե իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում՝ հաշվառման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միասնական և համապարփակ վիճակագրության որակը բարելավելու, ինչպես նաև երեխայի այլընտրանքային խնամքի, այդ թվում՝ որդեգրման գործընթացում հնարավոր ռիսկերը նվազեցնելը: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
Նախագծի ընդունման արդյունքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների մուտքագրումը ի սկզբանե կիրականացվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը դարձնելով առավել թափանցիկ և վերահսկելի: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
1 |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում: |
2 |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծով առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել: |
-
Discussed
26.03.2020 - 10.04.2020
-
Type
Decision
-
Area
Social welfare, Combating domestic violence and protection of minor's rights
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 7113
Print