ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման՝
- վերնագրում «Ցեմենտներին» բառից հետո լրացնել «, պորտլանդցեմենտային կլինկերին» բառերը.
- նախաբանում նշված «Ստանդարտացման մասին» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին» բառերով, իսկ «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին կետի 3-րդ ենթակետի ա. պարբերության» բառերը:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները
- 1-ին կետում «Պորտլանդցեմենտ 2523» բառերից հետո լրացնել «պորտլանդցեմենտային կլինկեր 2523 10 000 0 » բառերով:
«II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ » 2-րդ գլխի 4-րդ կետի «պորտլանդցեմենտային կլինկեր (K)`» հասկացության սահմանման մեջ «կլինկեր» բառից հետո ավելացնել «(այսուհետ՝ կլինկեր»բառերը.
- 2, 5, 29, 30, 31, 35, 38, 39-րդ կետերի, 21-րդ կետի 1-ին պարբերության, բ), է) ենթակետերի «ցեմենտների» բառից հետո լրացնել «, կլինկերի» բառը.
- 18, 19,20,22, 23-րդ կետերում «ցեմենտը» բառը փոխարինել «ցեմենտները, կլինկերը» բառերով.
- 6-րդ կետի «պետք է ուղեկցվեն» բառերից հետո լրացնել «հայերեն մակնշմամբ» բառերը և հանել «կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով» բառերը:
- 6, 7 –րդ կետերի «ցեմենտները» բառերից հետո լրացնել «, կլինկերը» բառերով:
- 12-րդ կետով սահմանված 2-րդ աղյուսակում ավելացնել «Ցեմենտների ծռման ամրությունը» սյունյակը, (ըստ ցեմենտների ամրության դասերի), խմբագրել «Կապակցման սկիզբը, րոպե, ոչ շուտ» սյունյակը և խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Աղյուսակ N 2
Ամրության դասը |
Ծռման ամրությունը, ՄՊա, /ոչ պակաս/ |
Սեղմման ամրությունը, ՄՊա |
Կապակցում |
Ծավալի փոփոխման |
|||||
վաղ ամրություն |
ստանդարտ ամրություն |
||||||||
2 օրական հասա- |
7 օրական հասա- |
28 օրական հասակում |
սկիզբը, |
վերջը, ժամ,ոչ ուշ |
|||||
ոչ պակաս |
ոչ ավելի |
||||||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
|
22.5N |
- |
- |
11.0 |
22.5 |
42.5 |
75 |
10 |
10 |
|
32.5N |
5.5 |
- |
16.0 |
32.5 |
52.5 |
||||
32.5R |
5.5 |
10.0 |
- |
||||||
42.5N |
6.0 |
10.0 |
- |
42.5 |
62.5 |
60 |
10 |
||
42.5R |
6.0 |
20.0 |
- |
||||||
52.5N |
6.5 |
20.0 |
- |
52.5 |
- |
45 |
10 |
||
52.5R |
6.5 |
30.0 |
- |
||||||
Ցեմենտի աղացվածքի մանրությունը N 008 մաղի վրայի մնացորդը |
ոչ ավել քան 15% |
|
|
||||||
Ցեմենտներում տեսակարար մակերեսը համաձայն Բլեյնի մեթոդի |
ոչ պակաս քան 2800 սմ2/գ և ոչ ավելի քան 4000 սմ2/գ |
|
|
||||||
Ցեմենտի ամրությունը ծռման դեպքում |
Ստանդարտ 28 օրական հասակում |
|
|
||||||
- 13-րդ կետում «Ցեմենտների» բառերից հետո լրացնել «և կլինկերի» բառերով, «N 3 աղյուսակով» բառերը փոխարինել «N 3 և N 4 աղյուսակներով» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ Աղյուսակ N 4- ով.
Աղյուսակ N 4
Կլինկերում ցուցանիշի անվանումը |
Ցուցանիշը, % |
Զանգվածի կորուստը շիկացման ժամանակ, ոչ ավելի |
5,0 |
Չլուծվող մնացորդ, ոչ ավելի |
5,0 |
SiO2 զանգվածային մասը |
Չի նորմ |
CaO |
Չի նորմ |
Կլինկերում ազատ CaO |
1 |
Կլինկերում MgO պարունակությունը ոչ ավելի |
5 |
Al2O3 |
չի նորմավորվում |
Fe2O3 |
չի նորմավորվում |
- Հավելվածի բոլոր գլուխները համարակալել արաբական թվանշաններով:
- 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1 կետ.
«17.1 Ցեմենտների մեջ արգելվում է ավելացնել օժանդակ բաղադրիչներ, տեխնոլոգիական և հատուկ հավելույթներ, որոնք բարձրացնում են ցեմենտի վտանգի դասը:»:
- «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ» և «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ» գլխի անվանումից հանել «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ» բառը:
- 19-րդ կետի «51» թիվը փոխել «50» թվով, իսկ «կգ-ն» բառից հետո լրացնել «, ցեմենտի միջին զանգվածի շեղումը փաթեթում նշված զանգվածի մեջ, չպետք է լինի ավել քան զտաքաշի + 1.0% ; -0,4%:»:
- 20-րդ և 21-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«20. Առանց փաթեթվածքի փոխադրման ժամանակ ցեմենտները և կլինկերը պետք է բեռնառաքվեն հատուկ նշանակության փոխադրամիջոցներով (հատուկ սարքավորված մեքենաներ, ավտոցեմենտատարներ, ցեմենտատար վագոններ, նավեր):
«21. Ցեմենտների և կլինկերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթերով, որտեղ պետք է նշված լինեն հետևյալ տվյալները՝
- արտադրող կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և հասցեն,
- արտադրանքի պայմանական նշագիրը կամ լրիվ անվանումը,
- խմբաքանակի համարը և բեռնառաքման ամսաթիվը,
- արտադրանքում հանքային հավելույթների տեսակը և քանակը,
- արտադրանքի ամրության դասը,
- արտադրանքի երաշխիքային ժամկետը,
- փաթեթվածքում արտադրանքի զտաքաշը,
- բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը,
- փոխադրամիջոցի համարանիշը,
- համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը,
- համապատասխանության ազգային նշանը և նորմատիվ փաստաթղթի նշումը, որի համաձայն արտադրվել է արտադրանքը:»:
- 20-րդ, 22-րդ կետի «ցեմենտը» բառը փոխարինել «ցեմենտները» բառով և հետո լրացնել «, կլինկեր» բառը:
- 23-րդ կետի «պահվի» բառը փոխարինել «պահվեն» բառով:
- 29-րդ կետը29-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների, կլինկերի խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը հավաստելու համար հայտատուն`
1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.
2) պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը ցեմենտների, կլինկերի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` նաև օգտագործվող գովազդային նյութերում»:
- 31-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Սերիական արտադրության ժամանակ ցեմենտների, կլինկերի բաղադրությունը պետք է որոշվի ցեմենտների կլինկերի արտադրման վայրում ընտրված նմուշով` ըստ վկայագրված մեթոդակարգերի:»
- 33-րդ կետից հանել «, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով» բառերը:
- 34-րդ կետի.
ա. 1-ին պարբերության «Համապատասխանության» բառից առաջ լրացնել «Սերիական արտադրության» բառերը:
բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Խմբաքանակի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ արտադրման ժամկետի, բայց ոչ ավելի քան պիտանիության ժամկետն է:»:
- 35-րդ կետում «ցեմենտների» բառը փոխարինել «արտադրանքի»բառով:
- 37-րդ կետում «արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին» բառերը փոխարինել «հայտատուին, արտադրողին և գրավոր ծանուցում է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին» բառերով:
- 39-րդ կետի «Համապատասխանության գնահատման մասին» բառերը փոխարինել ««Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»» բառերով, «սահմանված կարգով» բառերից առաջ լրացնել «և այլ իրավական ակտերով» բառերը:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջների կիրարկումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ստանդարտների ցանկի հրապարակումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:
-
Discussed
19.03.2020 - 08.04.2020
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Ministry of Economy
Views 6782
Print