ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը.
Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանման գործընթացի հստակեցմամբ, ցեմենտ արտադրանքի հիմք հանդիսացող կլինկեր արտադրանքը դիտարկելու որպես տեխնիկական կանոնակարգման օբյեկտ և վերջինիս նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշմամբ սահմանված են ն ցեմենտների ֆիզիկական, քիմիական ցուցանիշները, շուկայահանման և համապատասխանության գնահատման ընթացակարգերը: Ցեմենտի հիմնական բաղադրիչ հանդիսացող «կլինկեր» արտադրանքի ներմուծման կարգավորումը դուրս է օրենսդրության կարգավորման շրջանակներից: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները, ուստի շուկայում օրենսդրության խախտմամբ հայտնված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի, մասնավորապես՝ ցեմենտների և կլինկերի օգտագործումը քաղաքաշինության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նպատակով առաջարկվում է կանոնակարգմանն ուղղված սույն նախագիծը:
Ցեմենտների շուկայահանման գործընթացը կարգավորելու համար նախագծով նախատեսվում է նաև խմբաքանակի համար տրամադրված համապատասխանության գնահատման սերտիֆիկատի ժամկետի հստակ սահմանում՝ համաձայն արտադրության և երաշխիքային ժամկետի:
Նախագծով նախատեսվել է նաև կանոնակարգի իրավական հիմք հանդիսացող ՀՀ օրենքի անվանման փոփոխություն
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս ցեմենտի արտադրությունը, շուկայահանումը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: «Ցեմենտ» արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների մոտ գնահատման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
- Սույն իրավական ակտի նախագծի նպատակը ցեմենտ արտադրողների և հավաստում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների համար տեխնիկական խոչընդոտ հանդիսացող և խմբագրական բնույթ կրող անհամապատասխանությունների վերացումն է, կլինկեր արտադրանքի նկատմամբ որոշակի պահանջների սահմանումը, արտադրանքի կանոնակարգման՝ շրջանառության, համապատասխանության գնահատման և վերահսկողության ապահովման նպատակով իրականացվող գործառույթների կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի մշակումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունների վերացում, ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Discussed
19.03.2020 - 08.04.2020
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Ministry of Economy
Views 6783
Print