Հիշել նախագիծը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N -   Ն

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման՝
  • վերնագրում «Ցեմենտներին» բառից հետո լրացնել «, պորտլանդցեմենտային կլինկերին» բառերը.
  • նախաբանում նշված «Ստանդարտացման մասին» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին» բառերով, իսկ «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին կետի 3-րդ ենթակետի ա. պարբերության» բառերը:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները
  • 1-ին կետում «Պորտլանդցեմենտ 2523» բառերից հետո լրացնել «պորտլանդցեմենտային կլինկեր 2523 10 000 0 » բառերով:

«II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ » 2-րդ գլխի 4-րդ կետի «պորտլանդցեմենտային կլինկեր (K)`» հասկացության սահմանման մեջ «կլինկեր» բառից հետո ավելացնել «(այսուհետ՝ կլինկեր»բառերը.

  • 2, 5, 29, 30, 31, 35, 38, 39-րդ կետերի, 21-րդ կետի 1-ին պարբերության, բ), է) ենթակետերի «ցեմենտների» բառից հետո լրացնել «, կլինկերի» բառը.
  • 18, 19,20,22, 23-րդ կետերում «ցեմենտը» բառը փոխարինել «ցեմենտները, կլինկերը»  բառերով.
  • 6-րդ կետի «պետք է ուղեկցվեն» բառերից հետո լրացնել «հայերեն մակնշմամբ»  բառերը և հանել «կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով» բառերը:
  • 6, 7 –րդ կետերի «ցեմենտները» բառերից հետո լրացնել «, կլինկերը»  բառերով:
  • 12-րդ կետով սահմանված 2-րդ աղյուսակում ավելացնել «Ցեմենտների ծռման ամրությունը» սյունյակը, (ըստ ցեմենտների ամրության դասերի), խմբագրել «Կապակցման սկիզբը, րոպե, ոչ շուտ» սյունյակը և խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

 

«Աղյուսակ N 2

Ամրության դասը

Ծռման ամրությունը, ՄՊա, /ոչ պակաս/

Սեղմման ամրությունը, ՄՊա

     Կապակցում

Ծավալի փոփոխման
հավասարաչա փությունը
(ընդարձակում), մմ,
ոչ ավելի

վաղ ամրություն

ստանդարտ ամրություն

2 օրական հասա-
կում, ոչ պակաս

7 օրական հասա-
կում, ոչ պակաս

28 օրական հասակում

սկիզբը,
րոպե,
ոչ շուտ

վերջը,

ժամ,ոչ ուշ

ոչ պակաս

ոչ ավելի

1.             

2.             

3.            

4.   

5.

6.

7.

8.

9.

22.5N

-

-

11.0

22.5

42.5

75

10

10

32.5N

5.5

-

16.0

32.5

52.5

32.5R

5.5

10.0

-

42.5N

6.0

10.0

-

42.5

62.5

60

10

42.5R

6.0

20.0

-

52.5N

6.5

20.0

-

52.5

-

45

10

52.5R

6.5

30.0

-

Ցեմենտի աղացվածքի մանրությունը N 008 մաղի վրայի մնացորդը

ոչ ավել քան 15%

 

 

Ցեմենտներում տեսակարար մակերեսը համաձայն Բլեյնի մեթոդի

ոչ պակաս քան 2800 սմ2/գ և ոչ ավելի քան 4000 սմ2

 

 

Ցեմենտի ամրությունը ծռման դեպքում

Ստանդարտ 28 օրական հասակում

 

 

                   

 

 

  • 13-րդ կետում «Ցեմենտների» բառերից հետո լրացնել «և կլինկերի» բառերով, «N 3 աղյուսակով» բառերը փոխարինել «N 3 և N 4 աղյուսակներով» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ Աղյուսակ N 4- ով.

Աղյուսակ N 4

Կլինկերում ցուցանիշի անվանումը

Ցուցանիշը, %

Զանգվածի կորուստը շիկացման ժամանակ, ոչ ավելի

5,0

Չլուծվող մնացորդ, ոչ ավելի

5,0

SiO2 զանգվածային մասը

Չի նորմ

 CaO

Չի նորմ

Կլինկերում ազատ CaO

1

Կլինկերում MgO պարունակությունը ոչ ավելի

5

Al2O3

չի նորմավորվում

Fe2O3

չի նորմավորվում

 

  • Հավելվածի բոլոր գլուխները համարակալել արաբական թվանշաններով:
  • 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1 կետ.

«17.1 Ցեմենտների մեջ արգելվում է ավելացնել օժանդակ բաղադրիչներ, տեխնոլոգիական և հատուկ հավելույթներ, որոնք բարձրացնում են ցեմենտի վտանգի դասը:»:

  • «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ» և «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ» գլխի անվանումից հանել «ՑԵՄԵՆՏՆԵՐԻ» բառը:
  • 19-րդ կետի «51» թիվը փոխել «50» թվով, իսկ «կգ-ն» բառից հետո լրացնել «, ցեմենտի միջին զանգվածի շեղումը փաթեթում նշված զանգվածի մեջ, չպետք է լինի ավել քան զտաքաշի + 1.0% ; -0,4%:»:
  • 20-րդ և 21-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«20. Առանց փաթեթվածքի փոխադրման ժամանակ ցեմենտները և կլինկերը պետք է բեռնառաքվեն հատուկ նշանակության փոխադրամիջոցներով (հատուկ սարքավորված մեքենաներ, ավտոցեմենտատարներ, ցեմենտատար վագոններ, նավեր):

«21. Ցեմենտների և կլինկերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթերով, որտեղ պետք է նշված լինեն հետևյալ տվյալները՝

  • արտադրող կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և հասցեն,
  • արտադրանքի պայմանական նշագիրը կամ լրիվ անվանումը,
  • խմբաքանակի համարը և բեռնառաքման ամսաթիվը,
  • արտադրանքում հանքային հավելույթների տեսակը և քանակը,
  • արտադրանքի ամրության դասը,
  • արտադրանքի երաշխիքային ժամկետը,
  • փաթեթվածքում արտադրանքի զտաքաշը,
  • բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը,
  • փոխադրամիջոցի համարանիշը,
  • համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը,
  • համապատասխանության ազգային նշանը և նորմատիվ փաստաթղթի նշումը, որի համաձայն արտադրվել է արտադրանքը:»:
  • 20-րդ, 22-րդ կետի «ցեմենտը» բառը փոխարինել «ցեմենտները» բառով և հետո լրացնել «, կլինկեր» բառը:
  • 23-րդ կետի «պահվի» բառը փոխարինել «պահվեն» բառով:
  • 29-րդ կետը29-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների, կլինկերի խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը հավաստելու համար հայտատուն`

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.

2) պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը ցեմենտների, կլինկերի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` նաև օգտագործվող գովազդային նյութերում»:

  • 31-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Սերիական արտադրության ժամանակ ցեմենտների, կլինկերի բաղադրությունը պետք է որոշվի ցեմենտների կլինկերի արտադրման վայրում ընտրված նմուշով` ըստ վկայագրված մեթոդակարգերի:»
  • 33-րդ կետից հանել «, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով» բառերը:
  • 34-րդ կետի.

ա. 1-ին պարբերության «Համապատասխանության» բառից առաջ լրացնել «Սերիական արտադրության» բառերը:

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Խմբաքանակի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ արտադրման ժամկետի, բայց ոչ ավելի քան պիտանիության ժամկետն է:»:

  • 35-րդ կետում «ցեմենտների» բառը փոխարինել «արտադրանքի»բառով:
  • 37-րդ կետում «արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին» բառերը փոխարինել «հայտատուին, արտադրողին և գրավոր ծանուցում է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին» բառերով:
  • 39-րդ կետի «Համապատասխանության գնահատման մասին» բառերը փոխարինել ««Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»» բառերով, «սահմանված կարգով» բառերից առաջ լրացնել «և այլ իրավական ակտերով» բառերը:
  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջների կիրարկումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ստանդարտների ցանկի հրապարակումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:
  • Քննարկվել է

    19.03.2020 - 08.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6801

Տպել