«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____»_____________N ____-Ն
«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1587-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ենթակայության «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` ) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` ):
- Սահմանել, որ՝
1) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան․
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում և որոշման Հավելված N 1-ի 4-րդ կետում «Ջերմուկի ջրաբանական և Հանքավանի ջրաբանական» բառերը փոխարինել «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական» և «Զիկատար» բառերով,
2) 3-րդ կետի «ա» ենթակետում և որոշման Հավելված N 1-ի 7-րդ կետում «օգտագործման» բառից հետո լրացնել «, անտառաշինական աշխատանքների իրականացման, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման» բառերով,
3) 3-րդ կետի «բ» ենթակետը և որոշման Հավելված N 1-ի 8-րդ կետը «տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.» բառերից հետո լրացնել
«անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում,
մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:» բառերով,
4) 4-րդ կետում «13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» «ե» և «է» ենթակետերով» բառերով,
5) 5-րդ կետում «Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ» » բառերը փոխարինել «Վանաձորի «Սարուխանյան Ժ. անվան» դենդրոպարկ» » բառերով,
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1587-Ն որոշումը։
- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
ա. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի կազմի և արժեքի հաստատումը,
բ. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 29-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
23.01.2020 - 08.02.2020
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 7615
Print