«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1587-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով օպտիմալացնել շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները՝ միանման գործառույթներ իրականացնող ՊՈԱԿ-ների միացման եղանակով։
«Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշմամբ և նրա ենթակայությանն է հանձնված «Էրեբունի» պետական արգելոցը, «Որդան կարմիր», Ջերմուկի ջրաբանական և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերը, «Ջրվեժ» անտառպարկ», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ», Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ», Բերդի «Սորաններ» դենդրոպարկ» և Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկները։ Նպատակահարմար է «Զիկատար» պետական արգելավայրի կառավարումը ևս հանձնել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ հաշվի առնելով, որ երկու ՊՈԱԿ-ները իրականացնում են միատեսակ գործառույթներ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացնել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին, ինչի արդյունքում «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 9-ը հաստիքներից կկրճատվեն 2-ը։
Նախագծով առաջարկվում է նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված լիազորությունը այն է՝ ՊՈԱԿ-ի գույքի հաստատումը, վերապահել շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև կատարել որոշ տեխնիկական շտկումներ, մասնավորապես «Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ» » բառերը փոխարինել «Վանաձորի «Սարուխանյան Ժ․անվան» դենդրոպարկ»» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 433-Ն որոշման հավելվածի «Լոռու մարզ» բաժնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 629-Ն որոշմամբ կատարված լրացումները։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ կօպտիմալացվեն շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները։
-
Discussed
23.01.2020 - 08.02.2020
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 7621
Print