Add to favourites

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտակ Քյուրումյան 03.01.2020 22:30:16 Ունեք որևէ բացատրություն, թե ինչու է գյուղացին թաքցնում ԽԵԿ գլխաքանակը: Եթե դա բացատրում եք սոցիալական քաղաքականության պահանջներով, ապա հավանաբար խնդիրը պետք է փնտրել սոցիալական, այլ ոչ գյուղատնտեսական քաղաքականության մեջ: Կարծում եք, որ գյուղատնտեսական քաղաքականության այս գործիքի օգտագործումը կօժանդակի սոցիալական պատճառների վերացմանը: Առաջարկում եմ ծրագրում ավելացնել կետ, որը կտա ԽԵԿ-ի գլխաքանակի մեծությունը թաքցնելու պատճառների բացատրությունը: Այլապես, եթե խնդիրը կա, սակայն էկոնոմիկայի նախարարությունը չի բացատրում դրա պատճառները, կարող է ստեղծվել իրավիճակ, որ նախարարությունն առաջարկում է լուծումներ, որոնք չեն բխում ձևակերպված խնդիրներից: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
2 Yerem Vardazaryan 04.01.2020 16:00:59 Ծրագրի 3-րդ գլխի 1-ին կետում ,, Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել ԽԵԿ-ի համատարած համարակալման, հաշվառման և անձնագրավորման համակարգ,, բացահայտ նշվում է, որ պետական բյուջեի վրա դրվում է մի ահռելի բեռ, որը սկիզբ ունի, բայց վերջ չունի: Անհրաժեշտ է մշակել մի մեխանիզմ, որը թույլ կտա ծրագրի ավարտից հետո, 2024 թվականից սկսած համարակալման համակարգը դարձնել ինքնուրույն, կայացնել ու այլևս պետ բյուջեի վրա բեռ չթողնել: Ի վերջո գյուղատնտեսական կենդանիների տերերը պետք է իրենց պրոդուկտի (անասունի) արժեշղթայում ավելացեն կենդանու համարակալման ծախսը: Սակայն առաջրկվող ծրագիրը որևէ ծառայություն չի մատուցում, դառնում է գյուղացու համար ավելորդ քաշքշուկի պատճառ և ժամանակի վատնում: Այսինքն, առաջարկս է՝ փոխե՛ք հնացած մոտեցումները, իրականությունից կտրված ծրագրեր մի՛ մշակեք: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
3 Միջտարածաշրջանային համագործակցության և նորարարությունների կենտրոն 04.01.2020 16:19:46 Երեքի երկուսում հաստակ նշված է՝ ,, ԽԵԿ-ի համարակալման արդյունավետ մեթոդի առաջադրում,,: Անկեղծ խոստովանվում է, որ այս ծրագիրը ոչ արդյունավետ է և պետք է նոր՝ արդյունավետ համարակլման մեթոդ առաջարկել: Ծրագրի միայն այս կետն է ընդուելի: Եվ ընդհանրապես, այս մասը որևէ նախկին փաստաթղթի copy/paste-ն է, որը ցույց է տալիս, որ ծրագիրը քննարկման դնելուն պատրաստ չէ:
4 Միջտարածաշրջանային համագործակցության և նորարարությունների կենտրոն 04.01.2020 16:19:46 Ծրագրի 3-րդ գլխի առաջին մասում ,,ԽԵԿ-ի, իսկ հաջորդիվ՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման ... ,, նշվում է մանր եղջրավոր կենդանիների համարակալումը, սակայն չի նշվում ո՛չ խոզը, ո՛չ էլ ՄԵԿ-ի ու խոզերի համարակալման հասնելու ուղենիշը: Պետական միջոցները անսահմանափակ չեն, բայց մի օր էլ դրանք պետք է հաշվառվեն ու համարակալվեն: Ուրեմն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաբանական ռիսկերը նվազեցվում են ամբողջը (ԽԵԿ, ՄԵԿ, խոզ) համարակալելով, առաջարկում եմ ծրագիրը վրախմբագրել այդ կենդանատեսակներին ներառելով, կամ գոնե հաշվարկել ամբողջի ծախսը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
5 Միջտարածաշրջանային համագործակցության և նորարարությունների կենտրոն 04.01.2020 16:19:46 Նախագծի որևէ նկար չի արտացոլվում էկրանին:Խնդիրը տեխնիկական է, բայց արդյունքում՝ ծրագիրը թերի է:
6 Միջտարածաշրջանային համագործակցության և նորարարությունների կենտրոն 04.01.2020 16:29:43 Ծրագրի մի քանի հատվածներում բազմակի նշվում է կապ ԽԵԿ-ի համարակալման և շարժի վերաբերյալ, սակայն այս մեթոդը չի ենթադրում առք ու վաճառքի, կամ այլ պատճառներով անասունի տեղափոխման գրանցում էլեկտրոնային համակարգ: Դա նաև չլուծված է թողնում կենսաբանական ռիսկերի կառավարումը ու չի նվազեցնում որևէ կերպ այդ ռիսկերը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
7 Միջտարածաշրջանային համագործակցության և նորարարությունների կենտրոն 04.01.2020 16:29:43 «Ուստի, համապետական անասնաբուժական և ԽԵԿ-ի համարակալման համալիր միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ Խմբերի ձևավորման մրցույթին (ՊՈԱԿ) կարող են մասնակցել նաև համայնքը սպասարկող անասնաբույժները ևս:» արտահայտության փոխարեն կարելի էր հստակ նշել համարակալող անձանց նկատմամբ առաջադրվող պահանջները: Միևնույն ժամանակ հասկանալի է դառնում, որ տեղական աշխատուժը և անասնաբույժները չեն դիտարկվում որպես առաջնահերթ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
8 Միս ու Կեր արտադրողների և Անասնաբույծների Ասոցիացիա 04.01.2020 16:39:47 Միս ու Կեր արտադրողների և անասնաբույծների Ասոցիացիան, հանդես գալով տասնյակ կազմակերպությունների և մասնավորեցման գնացող մարզային անասնաբուժասանիտարական կենտրոնների անձնակազմի անունից պահանջում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղ. ոլորտի պատասխանատուներին կազմակերպելու բաց հանրային քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` գյուղ կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի վերաբերյալ: Ասոցիացիան դեռևս2019թ. դեկտեմբերի սկզբին ՀՀ Վարչապետին ներկայացրել է գյուղ կենդանիների համարակալման և հաշվառման իր ծրագիրն, որը լուծում է պետական նշանակության յոթը հրատապ խնդիրներ, ինչը ներկա ծրագրի մեջ ընդհանրապես բացակայում են: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
9 Sahakyan Mushegh 04.01.2020 17:08:57 «Միաժամանակ, ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ»: Իսկ տեղաշարժի դեպքում արդյո՞ք ամեն անգամ փոխվելու են անհատական համարները և պիտակները: Եթե ոչ, ուրեմն այս համակարգը չի աշխատի, քանի որ անասունը ծնվելու է մի վայրում, բուծվելու է այլ վայրում, վաճառվելու ու վերավաճառվելու է: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։