Add to favourites
Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին
-
8 - Agree
-
20 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 13:52:24 | <<սերվերի սպասարկաման, ինչպես նաև ժամանակին հաշվետվությունների ներկայացման նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն Նախարարությունը, ՊՈԱԿԸ և ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ն (իրենց լիազորությունների շրջանակներում)>>: Իսկ ով է հսկողությունն իրականացնելու։ | ||
2 | Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 13:55:51 | <<Մոնիթորինգի օբյեկտները՝ վարչատարածքային միավորները, աշխատանքային Խմբերը, տավարաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, սպանդանոցները և այլն ընտրվելու են պատահականության սկզբունքով>>: Արդյո՞ք արդարացված է մոնիթորինգի լիազորություններով օժտել մոնիթորինգ իրականացման ասպարեզում փորձառություն և պրակտիկա չունեցող ոչ պրոֆեսիոնալ անձանց, ի՞նչ արդյունք կարելի կլինի ստանալ նման վարքագծի դեպքում։ | ||
3 | Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 13:58:32 | <<50. ՊՈԱԿ-ը Ծրագրի շրջանակներում պատվիրակված ծառայությունների իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր ամիս Նախարարություն է ներկայացնում ըստ մարզերի գրանցամատյաններում հաշվառված Շահառուների, ԽԵԿ գլխաքանակի, այդ հաշվով բաշխված նույնականացման համարով ականջապիտակների, մատուցված ծառայությունների և հաշվառումից հանված ականջապիտակների ակտավորման և ոչնչացման վերաբերյալ հաշվետվություն>>: Որն է այսչափ վարչարարության անհրաժետությունը, եթե վերևում ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակի լինելիությունը, այդ դեպքում ինչու լրացուցիչ թղթաշրջանառություն։ | ||
4 | Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 14:02:38 | <<52.Ծրագրի ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումները՝>>․․․ բաժնում շարադրված միջոցառումները ինչպես են իրականացվելու, ինչ պարբերականությամբ, արդյոք բովանդակային առումով համահուն են նախագծում ներկայացված ռիսկերին և այլն։ Առաջարկում եմ լրացուցիչ մեկնաբանել այս հարցերը, ներկայացնել, թե ինչպես, ինչ միջոցների հաշվին են իրականացվելու ռիսկերի մեղմմանն ուղղված միջոցառումները, ով է գնահատելու դրանց արդյուքները, հաջորդիվ ինչ հնարավոր փոփոխություններ են ենթադրվելու։ | ||
5 | Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 14:07:22 | Առաջարկում եմ, նախագծի բովանդակությանը ամբողջապես մեկ անգամ ևս անրադառնալ, հարստացնել նոր մեկնաբանություններով և հիմնավորումներով։ Այս վիճակով նախագծի շրջանառումն աննպատակահարմար եմ համարում, քանի որ ըստ իս բավականին թերի է, հաշվի չեն առնվել մեծ թվով ուշագրավ հարցեր, առանց որոնց մեկնաբանությունների անհնար կլինի գործնականում կիրառել այս ծրագիրը, ինչ կդառնա միջոցների ու ջանքերի անհարկի վատնման պատճառ։ | ||
6 | Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 14:09:15 | Գոյություն ունի նաև գյուղատնտեսական կենդանիների համարակալման հավելյալ և արդյունավետ մեկ այլ միջանկյալ լուծում, որին կարող ենք անրադառնալ, երբ սույն նախագծի ներկայացման և ոլորտի զարգացման պատասխանատուները հարմար կգտնեն։ | ||
7 | Norik Serobyan 01.01.2020 11:40:21 | Բարև Ձեզ: Պետական հիմնարկը սենց ծրագիր չի կարող անել, պետք է պատվիրել մասնավոր կազմակերպությանը: Ծրագիրը կարդում եմ՝ հա ծախսեր-մախսեր: Իսկ ակնկալող արդյունքը չարժի 1,44 միլիարդ ծախսելուն: | ||
8 | Կարեն Եփրեմյան 01.01.2020 12:40:35 | Սկսում եմ հասկանալ վարչապետին, երբ ասում է, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Միթե հնարավոր չէ նոր շունչ հաղորդել թեկուզ գյուղատնտեսական կենդանիների համարակալման պրոցեսին։ Անի Պաս ծրագրի վրա նախկինները փողեր դուրս գրեցին, հիմա էլ կրկին ուզում են մեկ ու կես միլիարդ դրամ պետ բյուջեից դուրս գրեն, ու ոչ մի արդյունք չտան։ Ում է պետք այդ շտրիխ կոդով ականջապիտակները, դրանք մի փոքր խազվելուց անպիտան են դառնում։ Ու էլի ՊՈԱԿ, դրանից պրծում չկա, թեկուզ ՀՀ վարչապետը հստակ որդեգրել է եղած ՊՈԱԿ-ների լուծարման ու կրճատման քաղաքականություն, սակայն պաշտոնյաները պետական կազմակերպություն ստեղծելուց բացի այլ գաղափարներ չեն կարողանում առաջ քաշել։ Կառավարությունը, ի դեմս նախարարությունների, փորձում է համ մշակել, համ էլ իրականացնել պրոցեսը։ Պետք է փոխվել, քաղաքականություն մշակողը չպետք է իրականացնի, որ պետական գումարները հողս չցնդեն։ | ||
9 | Suren Kirakosyan 01.01.2020 15:25:45 | Грузинские коллеги на семинаре в Цахказоре утверждали, что 40 операторов весь день сидели перед компьютером и пытались успеть ввести инициалы КРС, но программа окончилась безуспешно. Даже после этого коллеги из Министерства, ничего не меняя и зная, что опыт провала уже есть, продолжают в том же направлении. Странно. | ||
10 | Armen Gevorgyan 01.01.2020 16:06:16 | Во время презентации в Цахкадзоре 21-го ноября 2019 года грузинские коллеги сообщили, что программу ждёт провал, так как в Грузии 40 операторов не успевали ввести инициалы крупного рогатого скота. Рекомендую учиться на чужих ошибках. А повторять те же ошибки осознанно не вижу смысла. | ||
11 | Հենրիկ Կիրակոսյան 01.01.2020 17:16:02 | Եթե ուզում են փորձարկումներ անել, ապա միայն ոչ պետական միջոցների հաշվին: Որպես հարկատու ես կատեգորիկ դեմ եմ այսպիսի անհաջող ծրագրին: Նախ ԱՆԻ ՊԱՍ էլեկտրոնային ծրագիրը հնացել է և վաղուց արդիական չէ: Էլեկտրոնային ծրագրի համար դա մեծ ժամկետ է ու այդքան միջոցներ դնել ՛՛մահացած՛՛ ծրագիրը ՛՛վերակենդանացնելուն՛՛ անիմաստ գործողություն է: | ||
12 | Հենրիկ Կիրակոսյան 01.01.2020 17:16:02 | Այնպիսի տպավորություն է, որ մի ամբողջ համակարգ անընդհատ չարչարվելու ու մուտքագրելու է ԱՆԻ ՊԱՍ համակարգին ու մի արդյունքի համար՝ ստույգ վիճակագրույթուն: Իսկ եթե հաշվի առնենք նաև ծրագրում նշված ռիսկերը, որ ՛՛գյուղացիներն ու ֆերմերները չեն ցանկանա համագործակցել՛՛, ուրեմն ստացվում է, որ ամբողջ միջոցները զուր վատնվելու թն և չենք ստանա որևէ արդյունք: | ||
13 | Հենրիկ Կիրակոսյան 01.01.2020 17:16:02 | Պրոցեսը բացարձակ արդյունավետ չէ: Նախ գյուղկենդանու տերը պետք է գնա ինչ որ դիմում լրացնի, 30 օրվա ընթացքում իրականացնող մարմինը բարեհաճի այցելել, որպեսզի կենդանուն համարակալի պիտակով: Վարչարարության այսպիսի համակարգ ստեղծելն անիմաստ է այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը ամեն կերպ փորձում է նվազեցնել վարչարարությունը: | ||
14 | Հենրիկ Կիրակոսյան 01.01.2020 17:16:02 | Հետո ևս մի քանի ավելորդ գործողություն՝ մատյանում լրացնում են գյուղկենդանու տվյալները ու հետո այդ մատյանի պարունակությունը ՍԱՊԾ-ն կամ այլ օպերատորների մի հսկայական խումբ, որը հավելյալ բեռ է պետ բյուջեի վրա՝ մուտքագրում է ԱՆԻ ՊԱՍ համակարգ: Արդյունքում միևնույնգործողությունը մի քանի անգամ կատարվում է ու դա վերաբերվում է առաջին տարում 800,000 ԽԵԿ-ի տվյալներին ու հետագայում մոտ տարեկան 250,000 ԽԵԿ-ի: Եվրոպայում հաշվարկվում է յուրաքանչյուր կենդանու վրա ծախսվող ժամանակը: Այս ծրագրում չկա հաշվարկ յուրաքանչյուն ԽԵԿ-ին համարակալելու ժամանակի և ֆինանսական միջոցների վատմնան, չկա օպտիմալացման ցանկություն: | ||
15 | Ararart Avetisyan 01.01.2020 19:31:17 | Հույս ունեմ, ծրագիրը այս հանրային քննարկումներով էլ կավարտվի ու կարխիվացվի: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ով նախկինում եղել է CARD-ի աշխատակիցը, այժմ լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, դեռևս սպասարկում է այդ կազմակերպության շահերը ի հաշիվ պետական բյուջեի: Ինչու՞ պետք է այդ ծրագիրը CARD-ը իրականացնի կառավարության որոշմամբ և պետական բյուջեի հաշվին: Նմանատիպ ծրագրերը պետք է իրականացվեն տենդերով ու ազատ մրցակցությամբ: Այս տեղեկատվությունը, եթե չակտիվանա այս կայքում՝ ուղարկելու եմ ՀՀ վարչապետին: | Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է <<Անասնաբուժության մասին>>, <<Սննադամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքներից։ Միաժամանակ, Ծրագրի իրականացման և ընթացակարգի վերաբերյալ նկարագիրը բերված է Ծրագրի 34-38-րդ կետերում։ | |
16 | Ararart Avetisyan 01.01.2020 19:32:03 | Հույս ունեմ, ծրագիրը այս հանրային քննարկումներով էլ կավարտվի ու կարխիվացվի: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ով նախկինում եղել է CARD-ի աշխատակիցը, այժմ լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, դեռևս սպասարկում է այդ կազմակերպության շահերը ի հաշիվ պետական բյուջեի: Ինչու՞ պետք է այդ ծրագիրը CARD-ը իրականացնի կառավարության որոշմամբ և պետական բյուջեի հաշվին: Նմանատիպ ծրագրերը պետք է իրականացվեն տենդերով ու ազատ մրցակցությամբ: Այս տեղեկատվությունը, եթե չակտիվանա այս կայքում՝ ուղարկելու եմ ՀՀ վարչապետին: | ||
17 | Ararart Avetisyan 04.01.2020 23:21:52 | «Հայտը ստանալուց և համապատասխան գրանցամատյանում ամրագրելուց (անասնատիրոջ տվյալները, ԽԵԿ-ի քանակը, սեռը և այլն) հետո 30 օրվա ընթացքում Խմբի կողմից իրականացվում է այցելություն տվայլ համայնք ԽԵԿ համարակալման և ամրացված անահատական համարի հաշվառման նպատակով։» Հասկանալի է դառնում, որ մի ամբողջ խումբ, հավանաբար մայրաքաղաքից, թանկարժեք մեքենաներով գալիս են անասունի ականջները պիտակավորելու: Միայն սա պատկերացնելով բավականաչափ ծիծաղեցի: Առաջարկում եմ այս ծրագիրը ՀՀ կառավարություն ուղարկելու փոխարեն ուղարկել երկիծական ֆիլմերի ռեժիսորներին: | Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։ | |
18 | Ararart Avetisyan 04.01.2020 23:21:52 | «ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ»: Իսկ տեղաշարժի դեպքում արդյո՞ք ամեն անգամ փոխվելու են անհատական համարները և պիտակները: Եթե ոչ, ուրեմն այս համակարգը չի աշխատի, քանի որ անասունը ծնվելու է մի վայրում, բուծվելու է այլ վայրում, վաճառվելու ու վերավաճառվելու են տարբեր վայրերում: | Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։ | |
19 | Արտակ Քյուրումյան 03.01.2020 14:17:02 | Շնորհավոր Նոր տարի: Ձեզ բազմաթիվ նվաճումներ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և գյուղատնտեսական քաղաքականության մնացած բնագավառներում: Փաստաթղթի ձևի և բովանդակության հետ կապված կան մի շարք հարցեր և առաջարկություններ: Այն հանգամանքը, որ փաստաթղթի յուրաքանչյուր բաժնի պարագրաֆների համարակալումը սկսվում է 1-ից, դժվարացնում է մեկնաբանությունների տրամադրումը, քանի որ յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է նշել, թե որ բաժնի առաջին կամ երկրորդ պարբերությանն է վերաբերում մեկնաբանությունը: Այնինչ, եթե փաստաթղթում օգտագործվեր միասնական համարակալում, հնարավոր կլիներ հղում կատարել կոնկրետ պարագրաֆի: | ||
20 | Արտակ Քյուրումյան 03.01.2020 14:17:02 | Առաջարկում եմ Ներածության բաժնում ավելացնել կետ 1.1 և ներկայացնել «ֆերմայից՝ պատառաքաղ» համակարգի նկարագրությունը և դրանում կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացները: Մասնավորապես անհրաժեշտ է նշել, թե անցյալում կենդանիների համարակալման և հաշվառման բացակայությունն ինչպիսի դժվարություններ է ստեղծել ֆերմայից պատառաքաղ շղթայում: | ||
21 | Արտակ Քյուրումյան 03.01.2020 14:17:02 | Ներածության 4-րդ կետը հղում է կատարում ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի №1476-Ն որոշմամբ հաստատված 2010-2020թթ. վերաբերող արդեն ավարտվող ռազմավարությանը, ինչը թույլ չի տալիս տեսնել, թե խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ինչպես է տեղավորվում ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 19-ի նիստում հաստատված 2020-2030թթ. ռազմավարության շրջանակներում: Բացարձակապես անընդունելի է, երբ ՀՀ կառավարությանն է ներկայացվում ոչ թե ապագայի տեսլականի (2020-2030թթ.) վրա հիմնված, այլ անցյալի (2010-2020թթ.) դրոշմը կրող փաստաթուղթ: Առաջարկում եմ ծրագիրը կառուցել, ոչ թե 2010-2020թթ., այլ 2020-2030թթ զարգացման տրամաբանության վրա: | ||
22 | Արտակ Քյուրումյան 03.01.2020 14:17:02 | Ներածության 7-րդ կետում նշվում է, որ «Այն դեպքում, որ գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը իրականացվում է ընդամենը տարին մեկ անգամ, արդյունքում տարեսկզբին հաշվառված և տարվա ընթացքում փաստացի (շրջանառու) գլխաքանակի մեջև ի հայտ են գալիս անհամապատասխանություններ։», սակայն չի ասվում, թե նշված անհամապատասխանությունն ինչ պրակտիկ բացասական հետևանք է ունենում գյուղատնտեսական քաղաքականության վրա: | Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։ | |
23 | Արտակ Քյուրումյան 03.01.2020 14:17:02 | Ոլորտի ներկա իրավիճակի համառոտ բնութագիրը բաժնի 3-րդ կետում նշվում է «կոմիտեի» մասին: Անհրաժեշտ է հստակեցնել, թե որ կոմիտեի մասին է խոսքը: Ամենայն հավանականությամբ խոսքը վիճակագրական կոմիտեի մասին է, սակայն վերևում այն սահմանվել է որպես "ՎԿ" | Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։ Ծրագրի 10-րդ կետում՝ հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հրապարակված անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը բերված է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) կողմից հրապարակված տվյալներից։ | |
24 | Արտակ Քյուրումյան 03.01.2020 14:17:02 | Աղյուսակ 1-ից հետո պարագրաֆ 1-ում նշվում է, որ «պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների բացակայությամբ «ԱՆԻ ՊԱՍ»-ը ներկայումս չի գործարկվում»: Փաստաթուղթը պետք է հստակ պատասխանի հետևյալ հարցերին. 1. Արդյոք համատարած համարակալում չիրականացնելը պայմանավորված էր միայն ֆինանսական հատկացումների բացակայությամբ, թե եղել են նաև այլ խնդիրներ: 2. Արդյոք «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը կամ որևէ այլ համակարգ, որն օգտագործվելու է վերջինիս փոխարեն, համապատասխանում է ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N59-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №1315-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: Ով է իրականացրել համապատասխանության ստուգում և տվել եզրակացություն համապատասխանության մասին: 3. Աղյուսակ 1-ից հետո պարագրաֆ 2-ում նշվում է, որ հավանություն է տվել «… ժամանակացույցին», որն իրականացվել է միայն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի» շրջանակներում, սակայն չի բացատրվում, թե ինչու: Արդյոք պատճառը նորից ֆինանսական միջոցների բացակայությունն է: 4. Աղյուսակ 2-ից հետո պարագրաֆ 3-ում նշում եք, որ «համակարգի մշակումը սահմանվել է առաջնահերթություն»: Փաստորեն առաջնահերթություն է համարվել համակարգի մշակումը, այլ ոչ գործարկումը: Եթե խոսքը «ԱՆԻ-ՊԱՍ» համակարգի մասին է, ինչպես կարող է «առաջնահերթ» համարվող համակարգը չօգտագործվել: Պետական ֆինանսական կառավարման տեսակետից, եթե կառավարությունը կամ պետական մարմինը որևէ խնդիր «առաջնահերթ» է համարում, ապա այն պետք է պարտադիր ստանա ֆինանսավորում: Ինչ երաշխիք ունենք, որ կառավարությանը ներկայացվող այս փաստաթուղթը ևս չի արժանանա նման ճակատագրի: | Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։ | |
25 | Արտակ Քյուրումյան 03.01.2020 14:17:02 | Ինչ տվյալների հիման վրա է կանխատեսվել, որ ԽԵԿ-երի թաքնված գլխաքանակը մոտավորապես 228 հազար է: 2020թ. բյուջեով այս միջոցառման համար նախատեսված է 750 միլիոն դրամ, կամ մեկ ԽԵԿ-ի հաշվով 937,5 դրամ: Թաքնված գլխաքանակի մեծությունը զգալի ազդեցություն կարող է ունենալ մեկ ԽԵԿ-ի հաշվով ֆինանսավորման մեծության վրա: Եթե թաքնված գլխաքանակը մոտավորապես 10% է, այլ ոչ 40%, ապա մեկ ԽԵԿ-ի հաշվով ֆինանսավորումը կկազմի մոտավորապես 1200 դրամ: Ինչ միջոցառումներ է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում միջոցների վատնում թույլ չտալու համար: |