Add to favourites

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2019 թվականի    N ________ Լ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման 75-րդ կետի 9-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 112-րդ կետի 3-րդ ենթակետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն N1 հավելվածի:

 

 

 

 

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

   

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

_____________ -ի N _____ - Լ որոշման

 

 

 

 

 

 

 

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Պարենային ապահովումը և սննդամթերքի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր է և կարևորվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տեսանկյունից, այլ նաև մարդկանց առողջության ապահովման առումով: Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունն իրականացվում է «ֆերմայից` պատառաքաղ» համակարգի սկզբունքներով, որոնցում կարևորվում են կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացները:
  2. Արտադրողների համար այն նախատեսում է վերջնական մթերքի անվտանգության ամբողջական պատասխանատվության ապահովում` հետագծելիության երաշխավորմամբ: Մինչդեռ առանց կենդանիների համարակալման, անձնագրավորման և գրանցման հնարավոր չէ ապահովել հետագծելիության սկզբունքով համապատասխան հսկողությունը:
  3. Կարևորելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածներով սահմաված դրույթների կիրարկման ապահովումը, ինչպես նաև հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ ներկայումս խիստ հրամայական է դարձել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման ու անձնագրավորման, ինչպես նաև կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը:
  4. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման հայեցակարգի մշակումն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-N որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների» ցանկում:
  5. Միաժամանակ, խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) համարակալման և հաշվառման համակարգը (այսուհետ՝ Համակարգ) կարող է խիստ վերահսկողություն սահմանել այնպիսի կարևոր գործընթացներում ինչպիսիք են՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հավաստագրումը և փաստաթղթավորումը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրումը և արտահանումը:
  6. Համակարգի ներդնումը կարող է հանդիսանալ կարևոր գործիք անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճգրտության բարձրացման, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար: Այն կարող է բարձրացնել նաև հանրապետությունում հակաանասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման արդյունավետությունը։
  7. Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկնում տավարաբուծությունից ստացված արտադրանքին։ Սակայն, ներկայումս հանրապետությունում անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ ՀՀ ՎԿ)։ Այն դեպքում, որ գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը իրականացվում է ընդամենը տարին մեկ անգամ, արդյունքում տարեսկզբին հաշվառված և տարվա ընթացքում փաստացի (շրջանառու) գլխաքանակի մեջև ի հայտ են գալիս անհամապատասխանություններ։
  8. Հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում անասնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ավելի քան 85 տոկոսը հանդիսանում է սննդամթերք (միս, կաթ), որի զգալի մասը ապահովում է տավարաբուծությունը, ապա առկա ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվության տիրապետումը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն ամենաառանցքային գործոնն է կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործընթացում և որին կարելի է հասնել Համակարգի գործարկման միջոցով:

 

  1. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
  2. Հայաստանի Հանրապետության կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N59-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1315-Ն որոշմամբ։
  3. Ներկայումս հանրապետությունում համարակալված և հաշվառված են միայն Հայաստանի Հանրապետություն ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։ Այն դեպքում, որ համաձայն Կոմիտեի կողմից հրապարակված տվյալների 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է ընդհանուր առմամբ 571.9 հազար գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ շուրջ 254.0 հազար գլուխ կովեր, որի 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում (աղյուսակ 1)։

Աղյուսակ 1

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ԽԵԿ-ի և հանրապետություն ներկրված տոհմային ԽԵԿ-ի գլխաքանակն ըստ տարիների

(ՀՀ ՎԿ, ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ)

Տեսակը

Չափի միավոր

Տարին

2015

2016

2017

2018

2019

Ընդամենը ԽԵԿ

1000

գլուխ

688.5

701.5

655.8

590.6

571.9

այդ թվում՝ կովեր

313.9

318.6

296.0

266.8

254.0

Տոհմային ԽԵԿ

գլուխ

321

451

439

214

210*

* 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ

  1. Հարկ է նշել, որ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում իրականացվել է ԽԵԿ համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձնական ծրագիր (Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 14-ի N895-Ա որոշում), որի շրջանակներում մշակվել է ԱՆԻ ՊԱՍ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ ԱՆԻ ՊԱՍ), որի միջոցով հնարավոր է մուտքագրել և վերլուծել կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) և պահպանել այն։ Սակայն, պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների բացակայությամբ ԱՆԻ ՊԱՍ-ը ներկայումս չի գործարկվում:
  2. Բացի այդ, 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 13-ի նիստի N10 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրին ու ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին», որը իրականացվել է միայն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի» (այսուհետ՝ Պատվաստման ծրագիր) շրջանակներում անասնաբույժերի հետ քաղաքացիաիրավական աշխատանքային պայմանագրերի կնքման մասով («Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետկան ոչ առևտրային կազմակերպություն):
  3. Ելնելով Հայաստանի Հանրապետության օրենքի գերակայության երաշխավորվածության և կիրարկման ապահովման սկզբունքներից, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում որակյալ և անվտանգ կենդանական ծագման սննդամթերքի (հումքի) արտադրության գործընթացի նկատմամբ սահմանված չափանիշների և պայմանների վերահսկման մակարդակի բարձրացման առաջնահերթություններից, անհրաժեշտ է հանրապետությունում ներդնել գյուղատնտեսական կենդանիների, մասնավորապես՝ ԽԵԿ-ի նույնականացման համակարգ։

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
  2. Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է անասնաբուծական համախառն արտադրանքի ավելի քան 60 տոկոսը՝ համարվելով անասնաբուծության ոլորտում ամենաբարձր հաշվեկշիռ ունեցող ճյուղը (աղյուսակ 2)։ Սակայն, ԽԵԿ-ի գլխաքանակի ապակենտրոնացվածությունը, կենդանիների գրեթե չվերահսկվող տեղաշարժը, կաթի մթերման կայանների և համապետական սպանդանոցային մորթի բացակայությունը լուրջ մարտահրավեր են կայուն հակաանասնահամաճարակայի իրավիճակի ապահովման և սննդամթերքի անվտանգության վերահսկողության համար։
  3. Համակարգի ներդրման և գործարկման բացակայությունը բացասաբար է անդրադառնում տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների կազմակերպման և հանրապետության նախիրներում արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիների տեսակարար կշռի ավելացման վրա, մասնավորապես՝ ԽԵԿ ցեղերի/ցեղայնության, տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման, ինչպես նաև արհեստական սերմնավորման պետական օժանդակության համապատասխան ծրագրերի մշակման և/կամ իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալների անհամապատասխանության և այդ նպատակով ակնկալվող ֆինանսական միջոցների հաշվարկի անճշտության առումով։

Աղյուսակ 2

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծական

արտադրանքի (միս, կաթ) կառուցվածքը (ՀՀ ՎԿ)

  Արտադրանքը

Չափի միավորը

Արտադրության ծավալը

Արտադրանքի արժեքը*,           մլրդ ՀՀ դրամ

Միս

(կենդանի զանգվածով)

1000           տոննա

190.3

284.2 **

որից՝ տավարի

125.0

187.0

ոչխարի և այծի

23.0

30.0

խոզի

25.0

44.3

թռչնի

17.3

23.0

Կաթ

697.7

106.1

Ընդամենը

-

390.3

*  Գյուղացիական տնտեսությունների կողմից իրացված արտադրանքի միջին գներ

** Սպանդային զանգվածի հաշվով

  1. Բացի այդ, համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցման պարագայում այն կծառայի որպես հսկողական գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հանրապետությունում կազմակերպել արդյունավետ պայքար, ինչպես կենդանիների, այնպես էլ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ և ոչ վարակչ հիվանդությունների դեմ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն)։
  2. Համընդհանուր հայտնի է, որ գյուղատնտեսությունը հարմարվում է բարձր ռիսկային ոլորտ, ուստի Համակարգի կիրառումը նախադրյալներ կստեղծի հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի ստեղծմանն ու կայացմանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման համար:
  3. Պայմանավորված վերոգրյալով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, հաշվառումը և տեղեկատվական համակարգի մշակումը սահմանել է առաջնահերթություն, որն ամրագրվել է 2010 թվականի նոյեմբերի 4-ի 1476-Ն թվակիր որոմամբ ընդունված «Գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության» մեջ (75-րդ կետ):

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել ԽԵԿ-ի համատարած համարակալման, հաշվառման և անձնագրավորման համակարգ, որը հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։
  2. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
  • ԽԵԿ-ի համարակալման արդյունավետ մեթոդի առաջադրում,
  • ԽԵԿ-ի համարակալման գործընթացի կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պետական կառույցի ստեղծում,
  • տվյալների թվայնացման մատչելիության ապահովում,
  • Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմանն ուղղված միջոցառումների մշակում։

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  2. Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության բացասական ազդեցությունը պարենային ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) և սննդամթերքի անվտանգության վրա հրատապ է դարձնում նախաձեռնել աշխատանքներ ԽԵԿ-ի, իսկ հաջորդիվ՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և շահագրգիռ բոլոր կողմերի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ։
  3. Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկա-տնտեսական պատճառներով այն կրելու է շարունակական բնույթ։ Մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 245 հազար գլուխ տարեկան:
  4. Համակարգի գործարկման և հետագա բնականոն ընթացքի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պարտադիր միջոցառումները (աղյուսակ 3)․

 

Աղյուսակ 3

Համակարգի գործարկումը և շարունակականությունն ապահովող միջոցառումները

Հ/հ

Միջոցառումը

Միջոցառման

նկարագիրը

Իրականացնող

մարմինը

Ժամկետները

1.

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծում

-   կանոնադրության (գործառույթների) հաստատում,

-   կառուցվածքի և աշխատակազմի սահմանում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն)

2020 թվականի I եռամսյակ

2.

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման վերաբերյալ աշխատանքային ու միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակում

-   ըստ հանարպետության մարզերի նախատեսված աշխատանքների և ժամանակացույցի պլանավորում,

-   ըստ ծանրաբեռնվածության աշխատանքային Խմբերի (դրանցում ընդգրկված ծառայություն մատուցող անձանց) քանակի սահմանում,

-   բյուջեի հաշվարկում,

-   միջոցառումների քանակական և որական ցուցանիշների սահմանում

Նախարարություն

 

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ)

2020-2022 թվականներ

 

3.

Համակարգում ներգրավված անձնակազմի վերապատրաստում

-   գյուղատնտեսական կենդանիների համարակալման, տվյալների թվայնացման և համակարգչային ծրագրի կիրառման մատչելիության ապահովման և հմտությունների բարձրացման նպատակով վերապատրաստումների ու դասընթացների կազմակերպում,

Նախարարություն

 

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ

 

ՊՈԱԿ

 

Հասարակական կազմակերպություններ

 

Հիմնադրամներ

2020 թվականի I կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

4.

Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում

-   տավարաբուծությամբ զբաղվող, ինչպես նաև կենդանական ծագման արտադրության արժեշղթայում ներգրավված տնտեսավարողներին ԽԵԿ համարակալման և հաշվառման կարևորության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

-   հանրային լայն շրջանակների իազեկման նպատակով տեսահոլովակների, տեղեկատվական թռուցիկների, պաստառների պատրաստում

Նախարարություն

 

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ

 

ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Հասարակական կազմակերպություններ

 

Հիմնադրամներ

2020-2022 թվականներ

5.

Ականջապիտակների, հատուկ դակիչների և մատյանների (այսուհետ՝ Պարագաներ) ձեռք բերում

-   տեխնիկական բնութագրերի մշակում,

-   սահմանված կարգով մրցույթի անցկացում

Նախարարություն

2020 թվականի I կիսամյակ,

հաջորդիվ յուրաքանչյուր տարվա I եռամսյակ

6.

Միջոցառումներ իրականացնող  մարզային աշխատանքային խմբերի (այսուհետ՝ Խմբեր) ձևավորում

-   միջոցառումներ իրականացնող անձանց (Խմբերին) ներկայացվող նվազագույն պահանջների սահմանում,

-   մրցույթի անցկացում,

-   Խմբերի հետ քաղաքացիա-իրավական պայմանագրերի կնքում

ՊՈԱԿ

2020 թվականի I կիսամյակ

7.

Պարագաների բաշխում

-   անասնաբուժական և համարակալման  միջոցառումներ իրականացնող Խմբերին Պարագաների տրամադրում

ՊՈԱԿ

2020 թվականի I կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

8.

Բուն համարակալում

-  հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի ականջներին  (ձախ և աջ) ականջապիտակների ամրացում,

ՊՈԱԿ

2020 թվականի II կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

9.

Համարակալված ԽԵԿ հաշվառում

-  անասնատետրերի և ԽԵԿ-ի վերաբերյալ գրանցամատյանների վարում,

-  տվյալների թվայնացման միջոցով «ԱՆԻ ՊԱՍ» մուտքագրում

ՊՈԱԿ

2020 թվականի II կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

10.

Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում

-  իրականացված աշխատանքների ֆինանսական և ոչ ֆինանսական տվյալների ամփոփում,

-  սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունների ներկայացում

ՊՈԱԿ

2020 թվականի I կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի (ամսական և/կամ եռամսյակային պարբերականությամբ)

11.

«ԱՆԻ ՊԱՍ» սպասարկում

-  էլեկտրոնային տեղեկատվական բազայի (սերվերի) տեխնիկական և

  • Discussed

    17.12.2019 - 05.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14606

Print

Suggestions

Ararart Avetisyan

04.01.2020

«ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ»: Իսկ տեղաշարժի դեպքում արդյո՞ք ամեն անգամ փոխվելու են անհատական համարները և պիտակները: Եթե ոչ, ուրեմն այս համակարգը չի աշխատի, քանի որ անասունը ծնվելու է մի վայրում, բուծվելու է այլ վայրում, վաճառվելու ու վերավաճառվելու են տարբեր վայրերում:

Ararart Avetisyan

04.01.2020

«Հայտը ստանալուց և համապատասխան գրանցամատյանում ամրագրելուց (անասնատիրոջ տվյալները, ԽԵԿ-ի քանակը, սեռը և այլն) հետո 30 օրվա ընթացքում Խմբի կողմից իրականացվում է այցելություն տվայլ համայնք ԽԵԿ համարակալման և ամրացված անահատական համարի հաշվառման նպատակով։» Հասկանալի է դառնում, որ մի ամբողջ խումբ, հավանաբար մայրաքաղաքից, թանկարժեք մեքենաներով գալիս են անասունի ականջները պիտակավորելու: Միայն սա պատկերացնելով բավականաչափ ծիծաղեցի: Առաջարկում եմ այս ծրագիրը ՀՀ կառավարություն ուղարկելու փոխարեն ուղարկել երկիծական ֆիլմերի ռեժիսորներին:

Sahakyan Mushegh

04.01.2020

«Միաժամանակ, ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ»: Իսկ տեղաշարժի դեպքում արդյո՞ք ամեն անգամ փոխվելու են անհատական համարները և պիտակները: Եթե ոչ, ուրեմն այս համակարգը չի աշխատի, քանի որ անասունը ծնվելու է մի վայրում, բուծվելու է այլ վայրում, վաճառվելու ու վերավաճառվելու է:

See more