Add to favourites

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Marina Gevorgyan 26.11.2019 13:55:14 առաջարկում եմ բարձր աշխատավարձ ստացողների վրա չթողնել ցածր ստացողների առողջության հարցերը,անհրաժեշտ է մշակել այնպիսի նախագիծ,որը կպաշտպանի բոլորի շահերը,թե չէ ,մի քանի տարուց ՀՀ-ում չի մնալու բարձր աշխատավարձ ստացող աշխատող: Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա:
2 Գրիգոր Վարդանյան 26.11.2019 14:35:33 Խթանում եք "սևով" աշխատանքը էտ 1։ Ընդունվել է ի գիտություն:
3 Շուշան Իսահակյան 26.11.2019 14:36:57 Առաջարկում եմ ներկայացնել ապահովագրության հիմնադրամի կառավարման ծախսերի վերաբերյալ մոտավոր տվյալներ: Հիմնադրամի ծախսերի չափը կկարգավորվի օրենքով: Կանխատեսվում է, որ ծախսերը կլինեն նմանատիպ համակարգ ունեցող երկրների ցուցանիշներին համահունչ` 0.8-2.1 %- ի չափով:
4 Վահագն Եղիկյան 26.11.2019 15:11:56 Քանի որ $1.000.000֊ից պակաս փող ունեցողներս մեծամասնություն ենք, առաջարկում եմ մի այլ օրինագիծ՝ վերցնել էդ 1 մլն-ից ավել ունեցող մարդկանց փողերը և կիսվել։ Ես կողմ եմ քվեարկու։ Ընդունվել է ի գիտություն:
5 Ավետիք Բաբայան 26.11.2019 15:17:56 Եթե ես արդեն վճարում եմ հարկ և ունեմ բուժ ապահովագրություն իմ և ընտանիքիս համար, ինչու ես պիտի ևս մեկ լրացուցիչ վճարում կատարել ապահովագրության համար, որն ավելի վատ է լինելու /միանշանակ վստահ եմ դրանում/ Եթե կառավարությունը մի ձեռքով վերադարձնում է հինգ տոկոս, մյուսով խլում է վեց տոկոս, ինչու է մանիպուլյացիաների ենթարկում? Ընդունվել է ի գիտություն:
6 Անահիտ Սարիբեկյան 26.11.2019 15:49:38 Առաջարկում եմ հանել հայեցակարգը , մինչև ուսումնասիրվեն շուկայի մասնավոր ապահովագրական ընկերությունների առաջարկները։ 2,Որևէ ուղղակի կամ այլ բանձևային կապ աշխատավարձի հետ ապահովագրությունը չպետք է ունենա։ Նախագծի կազմման ընթացքում ուսումնասիրվել են մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ապահովագրական փաթեթները, առկա հատւոցման պայմանները: Նաև հաշվի է առնվել մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից կառավարվող՝ սոցիալական փաթեթի շահառուների առողջության ապահովագրության ծրագրի արդյունքները: Նախագծով առաջարկվող ապահովագրական համակարգերի ֆինանսական մուտքերը պետք է ուղղակիորեն կապված լինեն եկամուտների մեծությունից, քանզի. 1. Մարդկանց եկամուտների աճին զուգահեռ աճում է նաև պահանջմունքը՝ այդ թվում առողջապահական ծառայությունների մասով, հետևաբար, եկամուտներից կախված ապահովագրավճարի առկայությունը նմանատիպ համակարգերի ֆիսկալ կայունության երաշխիք է: 2. Երկրների փորձը ցույց է տվել, որ տնտեսական ճգնաժամերի տարիներին առավել անցնցում են եղել այն երկրների առողջապահական համակարգերը, որոնց ֆինանսավորման աղբյուրները եղել են եկամուտներից ուղիղ կապվածության մեջ, քանզի այդ միջոցով ստեղծվել են ՙանվտանգության բարձիկներ՚ առողջապահական համակարգերի համար:
7 Հայկ Գրիգորյան 26.11.2019 15:54:56 Առողջության համապարփակ ապահովագրության պետական համակարգը միակ երաշխիքն է, որ նաև արդեն իսկ հիվանդ, աղքատ ու 70-ից ավելի տարիք ունեցող մարդիկ կունենան երաշխավորված բուժական ծառայություն ստանալու հնարավորություն: Սա ակնհայտ փաստ է, քանի որ ոչ մի մասնավոր ապահովագրող ընկերություն նման պարտավորություն չի ստանձնի երբեք: Չի ստանձնի` քանի որ առաջին հերթին նրան իր ֆինանսական շահն է հետաքրքրում, իսկ նշված խմբերում ընդգրկված մարդը միայն բեռ կարող է լինել մասնավոր ընկերության համար: Հենց դրա համար է, որ աշխարհի ցանկացած պետություն պետք է կատարի սոցիալական արդարություն ապահովողի ու պաշտպանողի իր հիմնական դերը: Պետությունը նրա համար է, որ պաշտպանի թույլին, ծերին, հիվանդին, աղքատին, քանի որ ոչ մի բիզնես դա երբեք չի անի: Ընդդիմադիրներին հիշեցնեմ, առողջապահական ծախսերը, սովորաբար մարդու վրա «հարձակվում են» անսպասելի ու նաև` մեծամասշտաբ ծախսերի թափով ու չեմ կարծում, որ աշխարհում շատ կան մարդիկ, որոնք, ասենք, 5, 6, կամ 7% միշտ խնայում են ու ամենաքիչը100 000 դոլար միշտ մի կողմ դրած են պահում ` զուտ իրենց առողջապահական ծախսերի համար: Էլ չեմ խոսում ընտանիքի մյուս անդամների ապահովության մասին: Պատահական չէ, որ առողջության ապահովագրությունը ցանկացած քաղաքակիրթ, սոցիալական ու զարգացած երկրի թիվ մեկ պարտավորությունն է աշխարհում: Ստեղծե'նք, վերջապես, կիրթ հասարակություն, քանի որ համոզված եմ. կիրթ մարդը կարող է հիվանդանալ, իսկ կիրթ հասարակությունը` ոչ: Ընդունվել է ի գիտություն
8 Դավիթ Բաղդասարյան 26.11.2019 18:07:40 Առաջարկում եմ հրաժարվել տոկոսային սկզբունքից, և սահմանել ֆիքսված գումար, որը կարելի է սահմանել ըստ որոշակի ֆիզիոլոգիական չափանիշների (ԱՊՊԱ-ի պես): Անձամբ ես հիմա ունեմ բուժ. ապահովագրություն, որի համար վճարում է իմ ընկերությունը, և որն արժե անհամամեմատ ավելի քիչ, քան թե առջարկվող 6%: Նոր համակարգի ներդրումը հիմիկվա տարբերակով, իմ տեսանկյունից, պետական ռեկետ է: Առաջարկվող մոդելը ենթադրում է եկամուտների առողջական, տարիքային ռիսկերի վերաբաշխում, ինչը հնարավորություն է տալիս ավելի ծախսարդյունավետ համակարգ ներդնել ամբողջ բնակչության համար:
9 Հասմիկ Մանուկյան 26.11.2019 22:01:09 Հարգելի հեղինակ ինչքանով է սոցիալապես արդար որ ես տանջվեմ,սովորեմ հետո աշխատեմ բարիքներ ստեղծեմ վճարեմ 23%հարկ,2,5% կուտակային ,1000 դրոշմանիշ ,6% ապահովագրություն,իսկ մարդն ով չի աշխատում և ցանկություն էլ չունի կամ աշխատում է բայց գրանցված չէ;ոչինչ չվճաիի միայն ստանա,հիմքն սոցիալական արդարությունն եք նշում ապա ինչու է միշտ "արդարության ;հավասարության" զոհ դառնում պարտաճանաչ աշխատասեր կիրթ քաղաքացին...առաջարկում եմ մեր աշխատավարձը թողնել մենք ինքներս տնօրինենք;իսկ անապահով քաղաքացիներին թող պետությունը օգնի ԻՄ արդեն իսկ վճարվող հարկի ճիշտ վերաբաշխման միջոցով Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: Առողջության հարկի դրույքաչափը, վճարողների շրջանակը կհաստատվի օրենքով՝ ընդունման պահին ապահովագրական ծածկույթի ակտուարական հաշվարկները և պետական բյուջեից առողջապահական ծախսերի կանխատեսվող չափը հաշվի առնելով: Բացի դա, պետք է հաշվի առնել, որ պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա:
10 Հրաչյա Պետրոսյանց 26.11.2019 22:03:12 Իրականում այդպես էլ չհասկացա, թե հարկվող գումարի դիմաց լրացուցիչ ինչ ծառայություններ են մատուցվելու: Իրականում ստացվում է, որ հարկատեսակը մտցվում է ներկայումս մատուցվող ծառայությունները պահպանելու համար: 1. Առաջարկում եմ հստակ ֆինանսական հիմնավորմամբ ներկայացնել, թե վճարելով այս նոր հարկատեսակը ինչ ծառայություններից կարող է օգտվել ՀՀ քաղաքացին, որից չի օգտվում այսօր: Ծառայությունները, որոնք մատուցվում են այսօր, հասանելի են բնակչության որոշ խմբերի համար միայն: ԱՀԱ-ն նախատեսում է ծածկույթի ապահովումը ամբողջ բնակչության համար, իսկ ծառայությունների փաթեթը ներկայացված է նախագծի 4.2 բաժնում:
11 Arman Grigoryan 27.11.2019 00:32:40 աբսուրդ է ուղակի, իսկ աշխատողների դժգոհությունը նորից ընկնելու է գործատուների ուսերին, սրընթաց նախաձեռնվում են քայլեր այս երկրից օտարերկրյա ներդրողներին վանելու համար ԱՀԱ համակարգի առկայությունը դրականորեն կազդի Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից, քանզի ցանկացած ներդրող շահագրգռված է առողջ աշխատակիցներ ունենալու մեջ և որքան աշխատակիցների առողջության հետ կապված հարցերը կանոնակարգված լինեն պետության կողմից տրամադրվող երաշխիքների տեսքով՝ հիմնական, աղետալի ծախսեր պահանջող հիվանդությունների բուժման մասով, պարտադիր բժշկական զննումների և հետազոտությունների իրականացման հետ կապված, այնքան ներդրողի համար կանխատեսելի և շատ ավելի վստահելի կդառնա ներդրումային միջավայրը։ Ֆինանսական կայունության ապահովման, իրական ծախսերի հիման վրա փոխհատուցման և ՀԾՓ-ի հստակ սահմանման դեպքում կավելանան նաև առողջապահության բնագավառում մասնավոր ներդրումները:
12 Դավիթ Սանդուխչյան 27.11.2019 00:49:11 Շատ անհաջող փաստաթուղթ է՝ դժվար ըթերցվող, ամփոփ ներկայացումը (executive summary) թերի է համակարգը սովորական՝ մասնագիտական գիտելիքներ չունեցող մարդու կողմից ընկալամ համար։ Ինչ որ վերաբերվում է համակարգին կարող եմ ասել, որ այն խիստ անհաջող է՝ չի խրախուսվում ոչ մասնավոր այլընտրանքային ապահովագրությունը։ Հակառակը խրախուսվում է պարզ հիվանդությունների համար շատ անգամ անիմաստ այցելությունները թաղային բժիշկների մոտ։ Պետք է լինի խիստ հակառակը՝ մարդը պետք է պաշտպանված լինի ծանր ու ծախսատար բուժումներից իսկ տրական «գրիպը» պետք է լինեն գոնե մասամբ վճարովի, որպեսզի մարդիկ աննպատակ չայցելել բժիշկներին զուտ «մեկ ա վճարված է» սկզբունքով։ Հայեցակարգը անհրաժեշտ է վերամշակել, դարձնել ավելի ընթերցելի ու ամենակարևորը, պետք է լայն քննարկել մասնագետների շրջանակներում՝ ոչ միայն բժիշկների ու քաղ ծառայողների։ Նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշումը: Հանրային առողջապահության տեսանկյունից պետության և բնակչության համար առավել շահավետ է հիվանդությունների կանխարգելումը, քան բուժումը: Միաժամանակ, հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունը արդեն իսկ նախաձեռնել է մի շարք հանրային քննարկումներ` մասնագիտական հանրության, շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության հետ և նման քննարկումները շարունակական են լինելու:
13 Դավիթ Սանդուխչյան 27.11.2019 23:33:46 Հայեցակարգի գրագետ կազմելը ենթադրում է առնվազն մի քանի տարբերակի ներկայացում, դրանց համեմատական վերլուծությունը ու այս կամ այն տարբերակի ընտրության հիմնավորումը։ Այս հայեցակարգում չկա համաշխարհային փորձի համապարփակ ուսումնասիրում ու ներկայացում։ Բացակայում է տարբեր մոդելների վերլուծությունը ու գնահատականները։ Սարսափելի անփույթ աշխատանք է։ Առաջարկ՝ ա) Անհրաժեշտ է ներառել առնվազն երեք հիմնական մոդելների նկարագրությունը ու համեմատական վերլուծությունը. բ) ԱՊԱ փոխարինել ֆիքսված ապահովագրման գումարով. գ) Ազատել ԱՊԱ-ից այն անձանց ովքեր կնախնտրեն մասնավոր ապահովագրությունը։ Հայեցակարգը կազմվել է հիմք ընդունելով 8 հունիսի 2018 թվականի N 667-Լ ՀՀ Կառավարության որոշմամբ հայեցակարգին ներկայացվող պահանջներին համապատասխան: Հայեցակարգը կազմելիս ուսումնասիրվել են տարբեր երկրների համակարգերի թերությունները և առավելությունները և Հայաստանում առկա ինստիտուցիոնալ պայմաններում դրանց կիրառելիության հնարավորությունը: Առողջապահության ոլորտում քանի որ գոյություն ունի տեղեկատվության ասիմետրիա և ապահովագրված անձին կարող են վաճառվել ծառայություն, որի կարիքը չկա ապա անհրաժեշտ է ունենալ հստակ սահմանված միասնական համակարգ, որը արդյունավետ կերպով կսահմանի ծառայությունների փաթեթը: ԱՀԱ ներդրման դեպքում մասնավոր ապահովագրական ընկերությունները հնարավորություն կունենան լրացնել ՀԾՓ-ում չընդգրկված ծառայությունները, քանզի ԱՀԱ հիմնադրամը իր վրա կվերցնի հիմնական ռիսկերը և այդ դեպքում մասնավոր ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել լրացուցիչ փաթեթներ՝ առանց վախենալու անհատական ռիսկերի չհավասարակշռված բաշխումից։ Մասնավոր և պետական ապահովագրության հարաբերությունները, ապահովագրավճարի տեսակը (միանվագ թե ամսեկան) սահմանվելու են ապահովագրության մասին օրենքով և ենթաօրենսդրական ակտերով:
14 Մարիաննա Կալեջյան 27.11.2019 08:01:08 Նորմալ հայեցակարգ գրեք, դա ինչ խայտառակ փաստաթուղթ է, ոչ գործնական ամփոփում, ոչ տարբեր մոդելների քննարկում։ Շատ անորակ գործ է արվել։ Բացարձակ անընդունելի է։ Ընդունվել է ի գիտություն:
15 Էդուարդ Մինասյան 27.11.2019 09:03:14 Իմ աշխատավարձի 6%֊ը բավարար է, որ ես հոգամ իմ, իմ ընտանիքի, իմ ծնողների ու ևս մի քանի ծանոթ բարեկամի բժշկական ծսխսերը, սակայն այս համակարգի ներդրումից հետո, չնայած ես դա կվճարեմ, ես ստիպված եմ լինելու էլի հիվանդանոցնելում վճարել, քանի որ յուրաքանչյուր բժիշկ էլի ասելու է "տղա ջան դա պետությանն է, իմը սա է" , չասեք որ այդպես չէ։ Ընդունվել է ի գիտություն:
16 Hovhannes Grigoryan 27.11.2019 09:58:48
17 Գոհար Գրիգորյան 27.11.2019 10:17:27 Պարտադիր չպետք է լինի, այլ ընտրովի. Չի կարելի մարդկանց հարկերի տակ խեղդել... Ընդունվել է ի գիտություն:
18 Սերգեյ Ղահրամանյան 27.11.2019 10:31:48 63-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ 63. Ապահովագրական փաթեթում բացառություններ կկազմեն կոսմետոլոգիական, պլաստիկ վիրաբուժությունը Ընդունվել է ի գիտություն:
19 Սերգեյ Ղահրամանյան 27.11.2019 10:33:59 առաջարկում եմ հնարավոր ենթադրյալ 4-6%-ը փոխարինել 1.5-2.5%, մնացյալ անհրաժեշտ գումարները վերցնել պետական բյուջեից: քանի որ վարչապետն բազմիցս հայտարարել է, որ աշխատող քաղաքացիների եկամուտները պետք է բարձրանան, ու կառավարության կողմից տարվում է եկամտահարկի նվազեցման քաղաքականություն: Այս թվեր հակասում են կառավարության որդեգրած քաղաքականությանը Նախագծով առաջարկվող մոտեցումը ենթադրում է, որ պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա:
20 Սերգեյ Ղահրամանյան 27.11.2019 10:37:45 առաջարկում եմ ըստ աշխատավարձի չափի հարաբերական տոկոսադրույք, 1.5-2.5%-ի սահմաններում: Իսկ հավասար եկամուտներ տրամադրելուց ըստ վճարած հավելյալ հարկի առավելագույն արժեքի տարբեր ծառայություններ մատուցվի: ՕՐԻՆԱԿ: 1 քաղաքացու աշխատավարձը 100.000 դրամ է, իսկ 2 քացաքացունը՝ 600.000 դրամ: 6%-ի դեպքում 1-ը վճարում ՝ 6000 դրամ, 2-ը՝ 36.000: Բնականաբար անհավասար մոտեցում է, երբ իրարից 6 անգամ տարբվերող աշխատավարձի դեպքում երկու քաղաքացիներն էլ ստանան միևնույն ծառայությունները: Այս ամենից խուսափելու համար, բարձ աշխատավարձ ստացողից տոկոսադրույքը պետք է ցածր լինի: Հակառակ պարագայում վերանայեք մատուցվող ծառայությունների ցանկը Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: Բացի դա, պետք է հաշվի առնել, որ ծածկույթի ծախսերը հաշվարկվել են առաջարկվող հիմնական ծառայությունների փաթեթի համար անհրաժեշտ ծախսերի գնահատման միջոցով՝ ամբողջ բնակչության համար:
21 Սերգեյ Ղահրամանյան 27.11.2019 11:49:10 պետք է տարբերակում մտցնել այն դեպքերում, երբ ընտանիքում աշխատունակները բոլորն էլ աշխատում են, հետևաբար իրենք պետք է ավելի պակաս վճարումներ կատարեն, այն քաղաքացիների համեմատ, որոնք ավելի շատ խնամակալության տակ գտնվող անձեր ունեն Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա:
22 Վահե Աստվածատրյան 27.11.2019 10:41:24 Սա ոչ այլ ինչ է, քան աշխատողի աշխատավարձի վրա լրացուցիչ հարկի ավելացում: Նախագիծը կարող է լավը լինել, եթե դա չարվի աշխատողի աշխատավարձի հաշվին, այլ օրինակ արվի աշխատողի աշխատավարձից վճարվող հարկերի հաշվին, չէ որ առանց այն էլ աշխատողը իր աշխատավարձի շուրջ 27%-ը որպես հարկեր և պարտադիր վճարներ փոխանցում է պետությանը: Միթե չի կարելի այդ 27%-ի մեջ ներառել այս 6%-ը, ոչ թե այն ավելացնել 27%-ին և աշխատողի հարկային բեռտ անուղղակի կերպով դարձնել 33%: Աշխատողներին լավություն արեք պետության հաշվին, ոչ թե իրենց իսկ աշխատավարձի հաշվին: Առողջության հարկի վճարման չափաժինները, գործատու-աշխատող հարաբերակցությունը պետք է կանոնակարգվեն առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքով: Միաժամանակ, հիմք ընդունելով սոցփաթեթի շահառուների համար գործող գների կառուցվածքը և 2021թ-ի համար կատարված դիմելիության կանխատեսումները, ինչպես նաև 2020-2023թթ-երի համար հաստատված ՄԺԾ ծրագրով 2021թ-ին կանխատեսվող բյուջետային հատկացումները՝ կանխատեսվել է առողջության հարկի չափը՝ 4-6%, որի հաշվարկն արվել է՝ ելնելով պետական բյուջեից առողջապահության ոլորտի սպասվող հատկացումներից: Հետևաբար, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա:
23 Վահե Աստվածատրյան 27.11.2019 10:41:31 Սա ոչ այլ ինչ է, քան աշխատողի աշխատավարձի վրա լրացուցիչ հարկի ավելացում: Նախագիծը կարող է լավը լինել, եթե դա չարվի աշխատողի աշխատավարձի հաշվին, այլ օրինակ արվի աշխատողի աշխատավարձից վճարվող հարկերի հաշվին, չէ որ առանց այն էլ աշխատողը իր աշխատավարձի շուրջ 27%-ը որպես հարկեր և պարտադիր վճարներ փոխանցում է պետությանը: Միթե չի կարելի այդ 27%-ի մեջ ներառել այս 6%-ը, ոչ թե այն ավելացնել 27%-ին և աշխատողի հարկային բեռտ անուղղակի կերպով դարձնել 33%: Աշխատողներին լավություն արեք պետության հաշվին, ոչ թե իրենց իսկ աշխատավարձի հաշվին: Առողջության հարկի վճարման չափաժինները, գործատու-աշխատող հարաբերակցությունը պետք է կանոնակարգվեն առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքով: Միաժամանակ, հիմք ընդունելով սոցփաթեթի շահառուների համար գործող գների կառուցվածքը և 2021թ-ի համար կատարված դիմելիության կանխատեսումները, ինչպես նաև 2020-2023թթ-երի համար հաստատված ՄԺԾ ծրագրով 2021թ-ին կանխատեսվող բյուջետային հատկացումները՝ կանխատեսվել է առողջության հարկի չափը՝ 4-6%, որի հաշվարկն արվել է՝ ելնելով պետական բյուջեից առողջապահության ոլորտի սպասվող հատկացումներից: Հետևաբար, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա:
24 Հռիփսիմե Մամիկոնյան 27.11.2019 11:30:05 Մեզ ԱՄՆ փորձ պետք չի,այնքան էլ հաջող փորձ չի,սա պարզապես լրացուցիչ հարկատեսակ է Նախագծի 51 կետով նախատեսվում են որոշակի միջոցառումներ, որոնց իրականացման միջոցով պետք է ապահովվեն առողջապահական կազմակերպությունների կառավարման բարելավումը, բժշկական օգնության որակը (այդ թվում նաև մարդկային ռեսուրսների կառավարումը), գործելակարգերի, ուղեցույցերի մշակումը, ներդնումը և կիրարկումը, ինչպես նաև այդ շղթայի ապահովման համար ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը: Նախատեսվող ծառայությունների փաթեթում կանխարգելիչ բժշկական օգնության ծառայություններն իրենց ծավալով մի քանի անգամ ավելանում են փաստացի ծավալներից, նախատեսվում է նաև միջին ժամկետ և երկարաժամկետ կտրվածքով այդ միջոցառումներին ուղղվող գումարների ավելացումներ 3-6 անգամ, ինչը բնութագրում է առողջապահության նախարարության կանխարգելմանը միտված քաղաքականությունը համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում: Իսկ նախագծով առաջարկվող ապահովագրության մոդելը ռազմավարական մեկ գնորդի միջոցով պետության կողմից հիմնադրված կառույցի տեսքով՝ նպատակ ունի նվազեցնել այն ռիսկերը, որոնք առկա են տարբեր զարգացած երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Հիմնադրամի կողմից կկիրառվեն անբարեխղճության ռիսկի նվազեցման գործիքակազմեր` մասնավորապես, սահմանափակված բյուջեի սկզբունքի հիման վրա բյուջետավորում որակի գնահատման էլեմենտներով, տեղեկատվական համակարգերի միջոցով ռիսկերի գնահատում և շեղումների մշտադիտարկում
25 Vahagn Nikoghosyan 27.11.2019 12:05:32 Չեմ հասկանում թե ինչու ես պետք է վճարեմ օրինակ տաքսիների վարորդների ապահովագրության համար երբ նրանք է լումա հարկ չեն վճարում։ Երբ կկարողանաք բոլորին նորմալ հարկային դաշտ բերեք այդ ժամանակ էլ նմանատիպ նախագիծ կարող է առաջ քաշվել, սակայն ասյ տեմպերով դա շատ հեռավոր ապագայի բան է։ Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա, իսկ վճարողների շրջանակը հստակեցվելու է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքով: