Add to favourites
Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին
-
8635 - Agree
-
11143 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:12:00 | • Նախագծի 69-րդ կետի աղյուսակ 2-ում նախատեսված է, որ ապահովագրական ծածկույթի կանխատեսվող մեծությունը կազմում է 229,138 մլն դրամ: Մինչդեռ նախարարը Ազատությանը տրված հարցազրույցում ասում է, որ 250 միլիարդ դրամ է անհրաժեշտ: Հետևաբար, կամ ծրագրում է սխալ թվեր նշված կամ նախարարն է ծրագրից տարբերվող թվեր հայտարարում: Կարծում ենք, որ 20 մլրդ դրամը փոքր գումար չէ: | Եզրակացություն չի պահանջում: | |
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:17:04 | • Չկա որևէ հաշվարկ թե նախատեսվող նույն ծառայությունների շրջանակներում գործող ապահովագրական ընկերությունները ինչ գումարի դեպքում կիրականացնեին բժշկական ապահովագրությունը: Միգուցե այդ դեպքում կարող էր պարզվել նոր նախատեսվող համակարգի արդյունավետությունը կամ նախատեսվող հիմնադրամի ներդրման անիմաստությունը: | Նման հաշվարկներ իրականացնել հնարավոր չէ, քանզի շուկայում առկա առողջության ապահովագրության փաթեթները չեն ընդգրկում նախագծի 4.2 բաժնում ներկայացված ծառայությունների զգալի մասը, հետևաբար գործող ապահովագրական ընկերությունները չեն կարող տալ գնահատականներ: | |
3 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:18:39 | Նախագծի 75-րդ և 76-րդ կետեր • ԱՀԱ գործառույթների իրականացումը, այդ թվում հատուցումների կառավարումը, ծառայությունների գնումը, ծառայությունների գների վերանայումը, մատակարարների ընտրությունը կիրականացվի Հիմնադրամի կողմից: Հիմնադրամը կունենա կառավարման խորհուրդ, որի կողմից կիրականացվի հիմնական որոշումների ընդունումը: Կառավարման խորհրդի նախագահ ի պաշտոնե կնշանակվի առողջապահության նախարարը: Սա նշանակում է, որ ըստ էության նախարարն է որոշելու հիմնադրամի կողմից կատարվող հատկացումները: Պետություն պետության մեջ՝ նոր գանձապահով: | Խորհրդի էությունը միանձնյա որոշումներից խուսափելն է, հետևյալ կատարված եզրահանգումները անհիմն են: | |
4 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:23:43 | Նախագծի 87-րդ կետ • Վերադիր ծախսերի չափը կարող է օգտագործվել որպես բժշկական կազմակերպությունների զարգացման ցուցիչ։ Զարգացող առողջապահության համակարգ ունենալու, ներդրումներ ապահովելու նպատակով վերադիր ծախսերի չափը կարող է ավելացվել։ Սա նշանակում է, որ հայեցողական որոշումների հիման վրա «որոշ» բուժհաստատությունների ծառայությունների գներ կարող է բարձրանալ, ըստ որոշում կայացնողների նախասիրության: Նման մոտեցումը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: | Նորից բովանդակությունից դուրս առանձին հատվածի սուբյեկտիվ ներկայացում, քանզի նույն 87-րդ կետի սկզբնամասում նշվում է, որ ՙ Փոխհատուցման համար կիրառվելու են ԱՆ կողմից հաստատված նոր մեթոդաբանության հիման վրա հաշվարկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները։ Ընդ որում, ծառայությունների գների հաշվարկման հիմքում ընկած նորմատիվային ծախսերը՝ դեղերի և ԲՆԱ, լաբորատոր-գործիքային հետազոտություների, վիրահատական միջամտությունների, ախտորոշման և բուժման ընթացքում մատուցված մասնագիտական խորհրդատվության մասով, պետք է հանդիսանան ծառայությունների մատուցման նվազագույն տեխնիկական չափանիշներ։՚ Հետևաբար, միևնույն տեխնիկական հնարավորություններն ունեցող բժշկական կազմակերպույթւոնների հետ կնքվող պայմանագրերում միևնույն ծառայության համար գործելու է միևնույն գինը: | |
5 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:30:29 | Նախագծի 88-րդ կետ • Պայմանագրով նախատեսված պայմանների խախտումների համար պետք է սահմանվեն խիստ պատիժներ և տուգանքներ ինչպես բժշկական կազմակերպությունների, այնպես էլ բժիշկների համար՝ ընդհուպ մինչև պայմանագրի լուծարում, լիցենզիայից զրկելու համար դիմում ԱՆ և այլն։ Նման մոտեցումը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: | Նախատեսվում է, որ առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի մշակումից հետո պետք է մշակվեն մի շարք ենթաօրենսդրական փաստաթղթեր, որոնք կկանոնակարգեն հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների հարաբերությունները, այդ թվում նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման նպատակով: | |
6 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:31:28 | Նախագծի 104-րդ կետ • անբարեխղճության ռիսկի մեղմացման նպատակով համավճարների ներդրումը որոշ ծառայությունների և բնակչության որոշ խմբերի համար կարող է արդյունավետ լինել ծառայությունների մատուցումը սահմանափակելու տեսանկյունից։ Անհասկանալի ձևակերպում է: | Անհասկանալի ձևակերպումներից խուսափելու համար առաջարկվում է ներկայացված մեկնաբանությունները դիտարկել ընդհանուր բովանդակության մեջ և ոչ թե առանձնացնել և դիտարկել որպես առանձին միտք: | |
7 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:42:35 | 10. 108-րդ կետ • ԱՀԱ ներդրման հետևանքով կավելանան բյուջետային մուտքերը առողջապահական ծախսերից ազատված միջոցները սպառողական այլ ծախսերին ուղղելու հետևանքով: Տեղական բյուջեները կունենան լրացուցիչ միջոցներ ԱՀԱ ներդրումից հետո՝ իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացման հետևանքով ձևավորված շահաբաժինների տեսքով։ • Նախնական գնահատականների հիման վրա, բացի առողջության հարկի տեսքով բյուջեի ավելացումից (շուրջ 122,8 մլրդ դրամ), բժշկական ծառայությունների մատուցման արդյունքում պետական բյուջե հարկերի և տուրքերի տեսքով կվերադառնա շուրջ 32,7 մլրդ դրամ: Փաստորեն, ստացվում է, որ հարկի տեսքով գանձվող շուրջ 122,8 մլրդ դրամը բերելու է պետական բյուջե հարկերի և տուրքերի տեսքով կվերադառնա շուրջ 32,7 մլրդ դրամ, չհաշված պետական մասնակցությամբ ընկերությունների շահաբաժինը? Ստացվում է, որ գանձվում է հարկ, որի ըստ էության ավելացնելու է պետական բյուջեի եկամուտները: Բուժծառայությունների հիմնական մասն ազատված է ավելացված արժեքի հարկից և այս դեպքում հարց է առաջանում, թե որ հարկատեսակի հաշվին է ավելանալու պետական բյուջե հարկերի տեսքով եկամուտները: Ենթադրվում է, որ հիմնականում ավելանալու է շահութահարկի հաշվին, ապա այդ դեպքում էլ մյուս հարցն է առաջանում, թե արդյոք այդ գումարից 5 անգամ մեծ շահույթ է գոյանալու? Նույնիսկ 20 նլրդ դրամ շահութահարկի դեպքում ստացվում է, որ շահույթը առվազն կազմել է 100 մլրդ դրամ: Ինչպես կարող է 122,8 մլրդ դրամ հատկացումը ապահովվել 100 մլրդ դրամ շահույթ: Դա նշանակում է, որ, ըստ էության, 600 հազար աշխատակիցներից հարկ ենք գանձում, որ ապահովվի բուժհաստատությունների շահույթը՝ առանց ծառայությունների ստացման? | Նախագծի 108-րդ կետում հստակ նշված է, որ ՙ2018 թվականին հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններից ստացված եկամուտը կազմել է շուրջ 82,0 մլրդ դրամ: Պետական տուրքերի և հարկերի մասով՝ այդ թվում նաև շահութահարկի, վճարումները կազմել են շուրջ 14.4% կամ 11,7 մլրդ դրամ: Այսինքն, կանխատեսումները կատարվել են՝ հիմք ընդունելով փաստացի ցուցանիշնեը և դրանց հնարավոր աճը՝ եկամուտների աճման պարագայում, ինչը և շարադրված է հայեցակարգի նախագծում: | |
8 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:51:10 | 109-րդ կետ • Դրական կլինի նաև գրեթե բոլոր բժշկական կազմակերպությունների բյուջեների վրա ազդեցությունը, քանզի գների համահարթեցման և ծառայությունների միևնույն փաթեթի նախատեսման դեպքում գրեթե 2,5 անգամ կավելանա բուժհիմնարկների շրջանառությունը։ • Անհասկանալի ենթադրության հիման վրա կատարված հաշվարկ է: Եթե պետությունը այս ծրագրով նախատեսում է ֆինանսավորել բնակչության ծախսերի 50 տոկոսից պակաս մեծությունը, ինչպես կարող է բուժհիմնարկների շրջանառությունը ավելանալ 2,5 անգամ: Միգուցե Հիմնադրամը կառավարող անձանց նախասիրությամբ, բնակչությունից գանձվող միջոցները իրենց «նախընտրած» բուժհիմնարկներին ուղղելու դեպքում, այդ «նախընտրած» մի քանի բուժհիմնարկների շրջանառությունը ավելանա 2.5 անգամ: Սակայն այս հարցը վերաբերելի է միայն կոռուպցիոն հնարավոր չարաշահումների դեպքում: | 2,5 անգամ շրջանառության ավելացման ենթադրությունը հիմնված է 108-րդ կետում ներկայացված ցուցանիշների վրա՝ բուժհիմնարկների 2018թ-ի փաստացի և 2021թ-ին ապահովագրության դեպքում ակնկալվող եկամուտների հարաբերակցությունը հաշվի առնելով: Առարկության մյուս հատվածը սուբյեկտիվ է և կրկնում է 1-ին կետը: | |
9 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:51:43 | 111-րդ կետ • Առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա։ Ինչ է սա նշանակում? | Այսինքն, կիրառվելու են հարկային վարչարարության գործող սկզբունքները՝ առկա համակարգերը: | |
10 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 21:47:10 | 111-րդ կետ • Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսեկան 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ-ից նախատեսվում է սահմանել եկմտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա: Կներեք, բայց ինչպես կարելի նման անհեթեթություն գրել: Ինչպես կարող է պատահել, որ 6 տոկոս դրույքաչափով հարկ սահմանվել և ասել, որ այն չի դառնա լրացուցիչ բեռ?: Սա դասական մանիպուլիացիա է: 2013 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում «եկամտահարկ» անվամբ հարկատեսակ գոյություն չունի: Տպավորությունն այնպիսին է, որ նախագիծը 2013 թվականից հետո չի վերանայվել: | Նախագծում նշվում է, որ որ ՙ չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա՚, իսկ լրացուցիչ բեռ չի դառնա, քանզի առողջապահական ծախսեր կատարվում են, իսկ այս մեխանզիմով առաջարկվում է այդ ծախսերը կատարել կանխավճարների տեսքով՝ ամսեկան կտրվածքով: ՙԵկամտահարկ՚ անվանումը տեխնիկական սխալ է, այն կիրառվել է միայն նախագծի 111-րդ կետում: | |
11 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 22:00:35 | 115-րդ կետ • Բնակչության կողմից ուղղակիորեն բուժօգնության դիմաց կատարվող վճարումների կրճատման հետևանքով կավելանան սպառողական ծախսերը տնտեսական գործունեության այլ ոլորտներում։ Կներեք, բայց ինչպես կարելի նման անհեթեթություն գրել: Եթե հարկային բեռ է ավելացվում, ինչպես կարող է տնօրինվող եկամուտը ավելանալ: Հետևաբար, ճիշտ հակառակն է լինելու, սպառողական ծախսերը տնտեսական գործունեության այլ ոլորտներում պակասելու են: | Հաշվի առնելով, որ առողջության վրա կատարվում են զգալի ծախսեր ուղղակի գրպանից, ծառայությունն ստանալու պահին, որոնք կազմում են ՀՆԱ շուրջ 8%-ը: Ուղղակի գրպանից կատարվող ծախսերի մի մասն էլ կատարվում է վարկեր ներգրավվելու, պարտքեր վերցնելու, գույք վաճառելու միջոցով: Որից հետո մարդիկ աղքատանում են կամ զգալի նվազեցնում են այլ սպառման ծախսերի կատարումը: Կանխավճարային համակարգի ներդրման դեպքում այդ ծախսերը կկատարվեն շատ ավելի փոքր չափերով, կանխավճարի տեսքով՝ ամսեկան կտրվածքով, հիվանդության բուժման կամ դեղերի ձեռք բերման դեպքում չեն պահանջի կատարել վճարումներ, հետևաբար մարդիկ սպառման այլ ծախսերին կուղղեն այն միջոցները, որոնք այլ պարագայում պետք է ծախսեին այդ ժամանակ: Բացի դա, ներկայումս ախտորոշման և դեղերի ձեռք բերման մեխանզիմները հստակորեն կանոնակարգված են միայն բնակչության ավելի փոքր խմբերի՝ պետպատվերի շրջանակներում բուժվողների համար: Մնացած դեպքերում մարդիկ ուղեգրվում են բազմաթիվ մասնավոր լաբորատորիաներ, որոնց հետազոտությունների գները չեն կանոնակարգվում: Դեղերի ձեռք բերման դեպքում էլ, շատ դեպքերում ուղղորդվում են բրենդային դեղերի ձեռք բերմանը: Այս ամենը ավելացնում է գրպանից դուրս ծախսերը: Մինչդեռ ապահովագրության դեպքում ամբողջ բնակչության համար կկանոնակարգվեն այդ խնդիրները, որի արդյունքում կփոխվի ոչ միայն գրպանից դուրս կատարվող ծախսերի կառուցվածքը, այլ նաև դրանց ծավալը: | |
12 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 22:06:40 | 117-րդ կետ • ԱՀԱ համակարգի առկայությունը դրականորեն կազդի նաև Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից, քանզի ցանկացած ներդրող շահագրգռված է առողջ աշխատակիցներ ունենալու մեջ և որքան աշխատակիցների առողջության հետ կապված հարցերը կանոնակարգված լինեն պետության կողմից տրամադրվող երաշխիքների տեսքով՝ հիմնական, աղետալի ծախսեր պահանջող հիվանդությունների բուժման մասով, պարտադիր բժշկական զննումների և հետազոտությունների իրականացման հետ կապված, այնքան ներդրողի համար կանխատեսելի և շատ ավելի վստահելի կդառնա ներդրումային միջավայրը։ Անհասկանալի հետևություն է, մանիպուլյացիոն բնույթի: Եթե հարկային բեռը ավելանում են, ներդրումային միջավայրը վատանում է: | Հայեցակարգում հիմնավորված են հիվանդությունների ազդեցության սոցիալ-տնտեսական և հոգեբանական ազդեցությունները: Առկա են նաև բազմաթիվ փաստեր երկրներում աշխատանքային ընթացակարգերի բացակայության պատճառով խոշոր ընկերությունների կանխատեսվող ներդրումների չեղարկման կամ հետաձգման վերաբերյալ: | |
13 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 22:07:13 | 117-րդ կետ • Ֆինանսական կայունության ապահովման, իրական ծախսերի հիման վրա փոխհատուցման և ՀԾՓ-ի հստակ սահմանման դեպքում կավելանան նաև առողջապահության բնագավառում մասնավոր ներդրումները: Թերևս այս ձևակերպման հետ համամիտ ենք: Քանի որ այս նախագծի ընդունման դեպքում «նախընտրած» բուժհիմնարկների շահույթները կտրուկ աճելու դեպքում, ներդրողները շահագրգռված կլինեն արտոնյալ բուժհիմնարկներում ներդրումներ իրականացնել: | Բժշկական կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերը հիմնված են լինելու վերջիններիս կողմից իրականացվող ծառայությունների տեսակների վրա, որոնք լիցենզավորման ենթակա են: Բացի դա, ցանկացած բժշկական կազմակերպություն պետք է ներկայացնի իր ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվություն և բացառվում է առկա հզորությունները գերազանցող դեպքերի բուժումից ավել դեպքեր սպասարկել: | |
14 | Վարդան Միքայելյան 25.11.2019 15:55:15 | Առաջարկում եմ այս պահին եղած գործազրկության մակարդակը հաշվի առնելով, այս օրենքի ընդունումը թողնել ավելի լավ ժամանակների համար։ Այս օրինագծով ևս մեկ բեռ եք ավլացնում աշխատողների ուսերին և խթանում եք գործազրկությունը։ Աշխատելը խրախոսեք և ոչ թէ հակառակը։ | Համակարգի ներդրումը կարևորվում է առողջապահական ծառայություններ ստանալիս բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացման տեսանկյունից: Այդ առումով գործազուրկները նույնպես համարվում են խոցելի խումբ և վերջիններս նույնպես պետք է ապահովված լինեն հիմնական ծառայությունների փաթեթով: Միևնույն ժամանակ, պետության սոցիալական աջակցման ծրագրերից ելնելով առողջության ապահովագրության համակարգը կարող է կիրառվել աշխատանքը և ստվերից դուրս գալը խթանող այլ գործիքների հետ միասին: | |
15 | Անդրեյ Տեր-Մինասյան 25.11.2019 16:26:47 | Պարտրաստ չեմ վճարել հարկերից խուսափողների և տաքսիստերի համար, ես կհեռանամ ՌԴ: իսկ ՀՀ-ում ապրող ոչ ՀՀ քաղաքացիների հարցը ոնց է լինելու? | Ապահովագրվողների խմբերը՝ այդ թվում քաղաքացիության հետ կապված հարցերը կարգավորվելու են առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքով: | |
16 | Hovhannes Hambardzumyan 25.11.2019 17:25:43 | Հայաստանում չկա առողջապահություն, ու չկա տեսլական ինչպես ստեղծել առողջապահություն։ Նախ դա ստեղծեք հետո մտեք մարդկանց գրպանը։ Հիմա առողջապահությունը ուղղակի դեղ վաճառելու բիզնես է, այլ ոչ թե նպատակ ունի մարդկանց բուժել։ Պետք է նախ սովորեցնենք մարդկանց չհիվանդանալ։ Իսկ դա սկսվում է դպրոցից։ Պետք է փոխել ուսումնական ծրագիրը ու ավելացնել առողջ ապրելակերպ, հոգեբանություն, հիգիենա ու դիետոլոգիա առարկաները, հետ արդեն, երբ հասկանաք ինչ եք ուզում առողջապահությունից ու ներկայացնեք ձեր տեսլականը, էն ժամանակ կխոսենք ձեր հետ։ | Ընդունվել է ի գիտություն | |
17 | Գուրգեն Գրիգորյան 25.11.2019 17:27:27 | 1. Ուսումնասիրելով և համադրելով եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունները, կուտակային կենսաթոշակային համակարգի նոր փոփոխված, բարձրացված սանդղակը 2021-2022թթ–ից, և սույն նախագծով առաջարկվով առողջության պարտադիր ապահովագրությունը, ստացվում է, որ աշխատող քաղաքացիների հարկերը ավելի են բարձրանում՝ նվազելով զուտ եկամուտը տարեկան գնաճին զուգընթաց: Սա ուղիղ հարված է ցանկացած ընտանիքի բյուջեին: Հաշվի առնելով տնտեսական զարգացման ընթացքը, քաղաքացիների գերակշռող մասի սոցիալ-տնտեսական իրավիճակը առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը վաղաժամ է: Նման նախագծի կարելի է անդրադառնալ առնվազն 5-10 տարի հետո: 2. Նման նախագծի ներդնումը այնպիսի "տխուր" առողջապահական համակարգում, երբ դեռ քաղաքացիներից շատերը համապատասխան պարզ բժշկական ծառայություններից օգտվելու համար գումար են հավաքում, որ մեկնեն արտերկիր բուժման, ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է: Շատ դեպքերում սա կնշանակի վճարել հարկ ոչնչի դիմաց: 3. Նմանատիպ օրենքի նախագծերը ուղղակի փոփոխություններ չեն, այլ նոր գլոբալ համակարգի ներդնում, որը ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ստանալ հասարակության հավանությանը կամ մերժմանը միայն հանրաքվեի միջոցով: | Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսեկան 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտային հարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտային հարկի չափի նվազման միջոցով: Ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա: Նախագծով սահմանված են համակարգի ներդրման միջոցառումներ, որոնք ենթադրում են բուժօգնության որակի՝ այդ թվում, կադրային և սարքավորումներով հագեցվածության բարելավում: | |
18 | Կարեն Ավագյան 25.11.2019 17:55:07 | Նման հարցերն առանց հանրաքվեի լուծելը սխալ եմ համարում։ Երկրորդ ՝ եկամուտների աճի տեմպին է պետք հետևել , քանի որ քաղաքացիները պետք է նաև ինքնուրույն կուտակեն , խնայեն , ավանդներ ունենան , որպեսզի նրանց տնտեսական ակտիվությունը , ձեռնարկատիրական մղումները օգնեն տնտեսության հեղափոխական զարգացմանը։ Կապիտալի ձևավորման հիմքը կուտակումն է , իսկ կուտակայինով և այս «ապահովագրությամբ» անմիջապես ազդում ենք եկամուտները կուտակելու ,նայողելու վրա , անհնարին դարձնելով այն։ Փաստացի եկամտահարկի նվազեցումից հետո այն ավելոանում է եթե գումարենք այս բաղադրիչը եկամտահարկի իջեցված տոկոսադրույքին ։ | Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսեկան 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտային հարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտային հարկի չափի նվազման միջոցով: Բացի այդ հաշվի են առնվել մարդկանց կողմից առողջության վրա կատարվող գրպանից դուրս ծախսերը, որոնց պատճառով շատ մարդիկ աղքատանում կամ հայտնվում են աղքատացման եզրին: 2020-2023թթ նախատեսվում է սահմանել եկմտային հարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա: | |
19 | Spartak Smbatyan 26.11.2019 00:13:49 | կլինի ոչ մի բարեփոխում չանեք, շատ պարզ` ուղղակի չանեք | Ընդունվել է ի գիտություն | |
20 | Վարդան Փարեմուզյան 26.11.2019 00:23:07 | Պարտադիր բժշկական ապահովագրության գաղափարն առաջին հայացքից խոստումնալից է, սակայն ոչ այս կերպ.... 1. Կողմ եմ պարտադիր ապահովագրությանը 2. Դեմ եմ նման կերպ 6% հարկմանը. Այն պետք է ունենա ստորին և վերին շեմ, որից ավելի մեծ ծածկույթ ցանկացողներն արդեն թող լրացուցիչ վճարեն... Կուտակայինի երկրորդ սերիան մի պետք չի ամեն գնով անցկացնել. ԴԵՄ ԵՄ!!! շարժումը հիշեք... | Առողջության հարկի դրույքաչափը կհաստատվի օրենքով՝ ընդունման պահին ապահովագրական ծածկույթի ակտուարական հաշվարկները և պետական բյուջեից առողջապահական ծախսերի կանխատեսվող չափը հաշվի առնելով: Հիմք ընդունելով սոցփաթեթի շահառուների համար գործող գների կառուցվածքը և 2021թ-ի համար կատարված դիմելիության կանխատեսումները, ինչպես նաև 2020-2022թթ-երի համար հաստատված ՄԺԾ ծրագրով 2021թ-ին կանխատեսվող բյուջետային հատկացումները՝ կանխատեսվել է առողջության հարկի չափը, որի հաշվարկն արվել է՝ ելնելով պետական բյուջեից առողջապահության ոլորտին սպասվող հատկացումներից: Հետևաբար, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա: | |
21 | Sergey Darbinyan 26.11.2019 02:39:29 | Քննարկելու բան էլ չկա։ Վստահ եմ նոր Հայաստանում չի կարա սենց աբսուրդ նախագիծ անցնի։ | Ընդունվել է ի գիտություն | |
22 | Վարդան Պետրոսյան 26.11.2019 08:50:34 | Ընդունվում է օրենք, որը կոչված է ստեղծելու երաշխիքներ պաշտպանելու ՀՀ֊ում անձի առողջության պահպանման հիմնական իրավունքը։ Հանրային գանձումներ կատարելը իր բնույթով միջամտություն է սեփականության իրավունքին, հետևաբար օրինաչափ է, որ կլինեն դժգոհություններ, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ միջամտությունը սահմանելու է «արդար հավասարակշռություն» ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, առկա է նաև ողջամիտ հարաբերակցություն կիրառվող միջոցի և հետապնդող նպատակի միջև։ | Եզրակացություն չի պահանջում: | |
23 | Robert Hovhannisyan 26.11.2019 09:58:03 | Կարծում եմ սա Տիգրան Սարգսյանի ՙՙԿենսաթոշակային ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ՚՚ շարունակությունն է: | Տես՝ եզրակացություն 176-ը: | |
24 | Robert Hovhannisyan 26.11.2019 09:58:03 | Կարծում եմ սա Տիգրան Սարգսյանի ՙՙԿենսաթոշակային ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ՚՚ շարունակությունն է: Հերթական անգամ փորձ է արվում մարդկանց վզին փաթաթել ՊԱՐՏԱԴԻՐ մի բան: Կարծում եմ պետք է մարդկանց ընտրության հնարավորություն տրվի: Օրինակ՝ գնել ապահովագրական փաթեթ մասնավոր ընկերությունից, կամ վճարել ինչ-որ տոկոս և ստանալ ապահովագրություն պետությունից: Այս դեպքում պարտադիր կլինի ապահովագրության առկայությունը, իսկ քաղաքացին ինքը կընտրի ում վստահի: Տվյալ մոդելով դուք ստեղծում եք պետական մոնոպլիա, որի արդյունքները հաստատ շատ վատ են լինելու, տրամադրվող ծառայությունների որակը լինելու է շատ վատ: Օրինակ Իտալիայում գործում է նմանատիպ համակարգ, որը շատ վատ է աշխատում: Ինքս տեսել եմ այդ ամենը: Բացի ընտանեկան բժշկից, ցանկացած այլ մասնագետի այցելելու համար անհրաժեշտ է հերթագրվել: Սովորաբար հերթը հասնում է 1-6 ամսվա ընթացքում: Բայց եթե պատրաստ ես հրաժարվել պետ. ապահավագրությունից և վճարել, ապա հերթտ կհասնի 1 ժամվա ընթացքում: | Առողջության մասնավոր ապահովագրության համակարգը ՀՀ-ում ներդրվել է 2002թվականից, սակայն չի զարգանում, քանի որ չի ծածկում հիմնական ռիսկերը: Առողջության համապարփակ ապահովագրության պետական համակարգը միակ երաշխիքն է, որ նաև արդեն իսկ հիվանդ, աղքատ ու 70-ից ավելի տարիք ունեցող մարդիկ կունենան երաշխավորված բուժական ծառայություն ստանալու հնարավորություն: Սա ակնհայտ փաստ է, քանի որ ոչ մի մասնավոր ապահովագրող ընկերություն նման պարտավորություն չի ստանձնի քանի որ բնակչության խոցելի խմբերում ընդգրկված մարդը միայն բեռ կարող է լինել մասնավոր ընկերության համար: Հենց դրա համար է պետությունը կատարում սոցիալական արդարություն ապահովողի ու պաշտպանողի իր հիմնական դերը: | |
25 | Samvel Antanyan 26.11.2019 11:05:52 | Հերթական անիմաստ պարտադիր հարկատեսակի մասին նախագիծ ուղված միջին խավի վզին պարապների հերթական խմբաքանակի մասին հոգ տանելը բարձելուն ... Ո՞րն է իմաստը ավելի բարձր արժեքով ու ծածկույթով առողջապահության ապահովագրություն ունեցող մարդկանց վզին առողջապահական հարկ բարձելու պետք է միայն գուշակել ... | Ընդունվել է ի գիտություն: |