Add to favourites
Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին
-
8635 - Agree
-
11143 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Vahagn Nikoghosyan 27.11.2019 14:29:01 | Եթե այնոււամենայնիվ կառավարությունը պլանավորում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ կառաջարկեի որպեսզի անհրաժեշտ գումարները հարկվեին ոչ թե եկամտային հարկից, որը Հայաստանում շատ քիչ մարդ է վճարում, այլ ԱԱՀ-ից, ինչը կապահովի հարկային բեռի շատ ավելի արդարացի բաշխում։ | Ապահովագրության ծածկույթը և ապահովագրավճարները վերջնական սահմանվելու են Ապահովագրության մասին օրենքով և ենթաօրենսդրական ակտերով: Ապահովագրության համար աղբյուր են հանդիսանալու պետական բյուջեն և ապահովագրավճարները,: Պետական բյուջեն ընդգրկում է անուղղակի և ուղղակի հարկերը, այլ վճարներ, հետևաբար չի բացառվում պետական բյուջեից առողջապահական ծախսերին ուղղվող գումարների ավելացումը կատարել ի հաշիվ այլ աղբյուրների: Հետևաբար, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա: | |
2 | Լիլիթ Խաչատրյան 27.11.2019 12:51:39 | Անհասկանալի է, թե ինչու է դա առանձնացվում եկամտահարկից: Եթե առանձնացվել է եկամտահարկից, ուրեմն դա ՄԻԱՅՆ պիտի ուղղվի տվյալ անձի համար առողջության ապահովագրություն ձեռք բերելուն, ընդ որում, առանց սահմանափակելու մարդու ընտրության իրավունքը, թե որտեղ ապահովագրվել: Մասնավորապես, 500 հազար և ավելի աշխատավարձ (չհարկված) ստացող մարդը տարեկան 360 հազար դրամ ապահովագրավճար պիտի փոխանցի ֆոնդին, մինչդեռ այդ գումարով նա կարող է ձեռք բերել այնպիսի ապահովագրություն, որը կներառի նույնիսկ հոգեբանի ծառայություն: Եթե խոսվում է քաղաքացու սոցիալական պատասխանատվության մասին, ապա դա արվում է եկամտահարկի միջոցով, և տարբեր եկամուտներ ստացող մարդկանց միջև արհեստականորեն կոնֆլիկտ ստեղծելու իմաստը չեմ հասկանում: | Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: | |
3 | Լիլիթ Խաչատրյան 27.11.2019 13:00:30 | Առաջարկում եմ եկամտահարկը 20%-ի փոխարեն սահմանել 0% և զուգահեռաբար սահմանել կրթության հարկ օրինակ 10%, ճանապարհաշինության հարկ 2%, անվտանգության հարկ 5%, այլ հարկեր 3%: Կստացվի ՀՀ-ում եկամտահարկը հավասարեցվել է 0-ի: | Ընդունվել է ի գիտություն | |
4 | Azniv Karapetyan 27.11.2019 13:05:29 | Ես հենց հիմա մասնավոր ապահովագրական ընկերությունում շատ ավելի մատչելի գնով ու անհամեմատ ավելի լավ պայմաններով առողջության ապահովագրության պայմանագիր ունեմ: Եթե մի բան պարտադիր է լինում, կարծում եմ, պայմանները պետք է ավելի լավը լինեն, ծառայություններն էլ ավելի շատ: Ոչ թե մասնավորից ավելի թանկ ու ոչ մի նորմալ ծառայություն: Սա աշխատողի գրպանը մտնելու նոր ձեւ է` նոր հարկատեսակ: Դեմ եմ | Մասնավոր ապահովագրական նույնանման փաթեթները՝ փաթեթի արժեք/ փաթեթում ներառված ծառայությունների ցանկ հարաբերակցությամբ չեն ներառում բժշկական ծառայությունների այն ծավալը, որը ներառված է ԱՀԱ ծածկույթի փաթեթում: | |
5 | Vladimir Qaramyan 27.11.2019 13:41:20 | Խնդրում եմ չնդունռլ մեր գումարների հաշվին հորինված բաներ. Կողմ մարդիկ հաստատ կեղծ սարքած պրոֆիլներ են. Մենք հիմար չենք այսպիսի անյեթեթ բան ընդունել ի բնաս մեզ | Ընդունվել է ի գիտություն: | |
6 | Vladimir Qaramyan 27.11.2019 13:41:26 | Խնդրում եմ չնդունռլ մեր գումարների հաշվին հորինված բաներ. Կողմ մարդիկ հաստատ կեղծ սարքած պրոֆիլներ են. Մենք հիմար չենք այսպիսի անյեթեթ բան ընդունել ի բնաս մեզ | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Vladimir Qaramyan 27.11.2019 13:41:28 | Խնդրում եմ չնդունռլ մեր գումարների հաշվին հորինված բաներ. Կողմ մարդիկ հաստատ կեղծ սարքած պրոֆիլներ են. Մենք հիմար չենք այսպիսի անյեթեթ բան ընդունել ի բնաս մեզ | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Vladimir Qaramyan 27.11.2019 13:41:29 | Խնդրում եմ չնդունռլ մեր գումարների հաշվին հորինված բաներ. Կողմ մարդիկ հաստատ կեղծ սարքած պրոֆիլներ են. Մենք հիմար չենք այսպիսի անյեթեթ բան ընդունել ի բնաս մեզ | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Vladimir Qaramyan 27.11.2019 13:41:54 | Խնդրում եմ չնդունռլ մեր գումարների հաշվին հորինված բաներ. Կողմ մարդիկ հաստատ կեղծ սարքած պրոֆիլներ են. Մենք հիմար չենք այսպիսի անհեթեթ բան ընդունել ի վնաս մեզ | Ընդունվել է ի գիտություն: | |
10 | Անահիտ Գոգյան 27.11.2019 13:42:12 | Ընդհանրապես առողջության ապահովագրությանը դեմ եմ՝ Լեհաստանի փորձին ականատես լինելով։ Այստեղ աշխատավարձից բավականին մեծ % են պահում առողջության ապահովագրության համար, բայց մասնագետի մոտ գնալու համար մի քանի ամիս շուտ պետք է գրանցվել։ Օրինակ փետրվարին կոկորդս ցավում էր, գրանցվեցի ԼՈՌ֊ի մոտ գնալու համար, հերթս հասնում էր մայիսին։ Կամ էնդոկրինոլոգի մոտ գնալու համար գրանցվել եմ մարտին, հերթս գալու է դեկտեմբերին։ Մի լեհ ուսանող պատմում էր, որ ընկերուհուն վիրահատել էին, կարերը քանդելու համար գնացել են բժշկի, ասել է երկու ամսից նոր ազատ ժամանակ կունենամ, երկու ամսից եկեք։ Լեհաստանում այստեղի համալսարանը աշխատողների համար տրամադրութմ է ԼՐԱՑՈՒՑԻՉ վճարովի ապահովագրություն, որն ունենալու դեպքում կարելի է այդքան երկար հերթերի մեջ չընկնել։ Այդ լրացուցիչից օգտվում են հիմնականում երեխա ունեցողները։ Փոխարենը կան կենտրոններ, որոնցում ծառայությունները վճարովի են։ Շատերը դիմում են վճարովի ծառայությունների, որտեղ գրանցվելու դեպքում հերթը հասնում է 2-3 օրից, մինչդեռ առանց իրենց կարծիքը հարցնելու, նրանց աշխատավարձերից ապահովագրական գումարը հանվում է։ Ի դեպ, ինչպես հասկանում եմ, Լեհաստանում, կամ համենայն դեպս Տորուն քաղաքում, վճարովի բժշկական ծառայությունների գները համեմատելի են Հայաստանի գների հետ։ | Նախատեսվում է, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առաջին մի քանի տարում հնարավոր է դիմելիության պիկ, քանի որ մարդիկ ունեն կուտակված առողջապահական խնդիրներ, սակայն հետագայում այդ իրավիճակը կայունանում է: Ապահովագրության ներդրման միջոցառումների շրջանակում այս և նմանատիպ առաջարկները հաշվի կառնվեն հերթագրումներից խուսափելու համար, իսկ դրանց օբյեկտիվ անհրաժեշտության դեպքում՝ հերթագրման թափանցիկ էլեկտրոնային համակարգեր կկիրառվեն: | |
11 | Shushan Manandyan 27.11.2019 13:59:40 | Դուրս եկեք մեր գրպանից | Ընդունվել է ի գիտություն | |
12 | Armen Nazaryan 27.11.2019 14:08:35 | Dem emmmmmmmm | Ընդունվել է ի գիտություն: | |
13 | Armen Nazaryan 27.11.2019 14:08:54 | Heriq a ktel joxovrdin mexq enq | Ընդունվել է ի գիտություն: | |
14 | Dav Gh 27.11.2019 14:17:37 | Առաջարկում եմ նախքան նման տիպի օրինագծեր առաջ քաշելը նախ հասկանանք թե քանի տոկոս է կազմում ՀՀ-ում գործազրկությունը․ Ստացվում է այնպես որ ՀՀ-ում ապրող և քրտնաջան աշխատող մարդիկ վճարում են խոպաններում ռուս աղջկերքի հետ կայֆավատ լինողների ինչպես նաև հայաթներում պարապ-սարապ պպզող-թքողների առողջույան ապահովագրման համար։ | Ընդունվել է ի գիտություն: | |
15 | Տիգրան Գրիգորյան 27.11.2019 14:24:41 | գոնե լիներ 0,5% տոկոս, կարելի էր խոսալ, չհիմնավորված շատ բարձր տոկոս է | Ներկայացվող ծածկույթի չափը հաշվարկվել է հիմք ընդունելով հաստատված մեթոդաբանությամբ հաշվարկված ծառայությունների նորվատիվային ծախսերը, ծածկույթում ընդգրկված ծառայությունների փաթեթը: | |
16 | Տիգրան Գրիգորյան 27.11.2019 14:24:47 | գոնե լիներ 0,5% տոկոս, կարելի էր խոսալ, չհիմնավորված շատ բարձր տոկոս է | Ներկայացվող ծածկույթի չափը հաշվարկվել է հիմք ընդունելով հաստատված մեթոդաբանությամբ հաշվարկված ծառայությունների նորվատիվային ծախսերը, ծածկույթում ընդգրկված ծառայությունների փաթեթը: | |
17 | Արթուր Դավթյան 27.11.2019 14:34:39 | Առաջարկում եմ, որ այն անձինք ովքեր չունեն գրանցված աշխատանք կամ առհասարակ չեն աշխատում նույնպես կատարեն որոշակի չափով հաստատագրված գումար, օրինակի համար՝ 2000 դրամ: | Ապահովագրության վճարները տարբեր խմբերի կողմից պետք է սահմանվեն ապահովագրության մասին օրենքով և ենթաօրենսդրական ակտերով: | |
18 | Արմեն Սարգսյան 27.11.2019 15:51:52 | Համապարփակ ապահովագրությանը դեմ չեմ, այլ դեմ եմ հարցին ոչ պրոֆեսիոնալ լուծմանը: Առողջապահության նախարարությունը մտել է մի դաշտ, որը իրենը չի և որպես հետևանք, առաջարկված նախագիծը հղի է(ոչ բժշկական տեսանկյունից) լուրջ ռիսկերով և վտանգներով: Բոլոր ռիսկերը չեմ կարող մեկնաբանության մեջ գրել, այդ հարցում կառաջարկեմ ԱՆ-ը դիմել Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններին, ՊԵԿ-ին, ԿԲ-ին, նրանք կպարզաբանեն: | Հիմք ընդունելով ՀՀ-ում գործող ընթացակարգը Հայեցակարցը ներկայացվել է Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններին, ՊԵԿ-ին և նրանց կողմից ներկայացված առաջարկությունները և մեկնաբանությունները նույնպես պետք է քննարկվեն: Նախատեսվում է, որ առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի մշակումից հետո պետք է մշակվեն մի շարք ենթաօրենսդրական փաստաթղթեր, ապահովագրության գործընթացը արդյունավետ կազմակերպելու և հնարավոր առկա ռիսկերը վերացնելու համար: | |
19 | Արմեն Սարգսյան 28.11.2019 14:00:33 | Առաջարկում եմ եկամտային հարկը բարձրացնել 6%-ով: Բուժոգնությունը Հայաստանում դարձնել պետ. պատվեր, բացառությամբ այն հիվանդությունների որոնք նախագծում ընկնում են բացառության տակ: Այդ դեպքում կխնայվի հիմնադրամի պահելու համար ծախսվող ռեսուրսները, հարկի հաշվարման և հավաքագրման համար ծախսվող ռեսուրսնեը: Ավելի լավ առաջարկություն. պետականացնել բոլոր բուժհաստատությունները, բուժ.աշխատողներին համարել պետական աշխատող: Այդ դեպքում քխնայվի նաև բուժհաստատությունների ակնկալվող շահույթը: | Պետական պատվերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ունենալ լավ վերահսկողական համակարգ, որակի ցուցանիշներ, չափանիշներ պայմանագրերի կնքման,ապահովագրավճարների հաշվարկը, ծառայությունների գնումը բշժկական ծառայություններ մատուցող կազմակերպություններից ինչ-որ մարմին պետք է իրականացնի պայմանագրերի կքնումը և այլն. Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան ստորաբաժանումներ՝ համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ: Հետևաբար նույնիսկ հիմնադրամի բացակայության պայմաններում ծախսերը չեն վերանա, իսկ ապահովագրական հիմնադրամը կապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։ Առողջության հարկի սահմանման նախագծով առաջարկվող մոտեցումը հիմնված է հարկաբյուջետային քաղաքականության գործող սկզբունքների վրա, ինչը ենթադրում է ռրենքով սահմանված հարկերի կամ վճարների հավաքագրման միևնույն մոտեցումների կիրառումը առողջության հարկի դեպքում: | |
20 | Մամիկոն Մնացականյան 27.11.2019 16:18:56 | Առաջարկում եմ առողջության ապահովագրության գումարը դուրս գա եկամտահարցիկ: Քանի որ գումարը չի բավականացնում առօրյա ծախսերի համար, լրացուցիչ գանձումը այլ տարբերակ չի թողնի քան շատերի անցումը որ գրանցված կարգավիճակի, որը ըստ իս ԱՐԴԱՐ հակաքայլ է: | Ընդունվել է ի գիտություն: | |
21 | Արտակ Հայրապետյան 27.11.2019 17:38:21 | Շատ ՎԱՏ նախագիծ է այս պահին։ Ասեմ ինչու․ 3 միլիոն բնակչությունից ունենք 600000 փաստացի գրանցված աշխատող։ Բնակչության մոտ 30%-ը գործազուրկ է (մեծ մասը հարկ չեն վճարում, բայց աշխատում են ստվերում)։ Այսինքն բնակչության 20%-ը պետք է հոգա մնացածի առողջության ծախսերը․․․ Առաջին հերթին, մարդականց բերեք հարկային դաշտ , թող գործազրկության մակարդակը լինի <5%, ինչպես Եվրոպայում է, հետո կխոսեք նման նախագծի մասին։ Սա լրացուցիչ հարկային բեռ է լինելու։ | Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: իսկ ապահովագրությունը լրացուցիչ բեռ չի դառնա, քանզի առողջապահական ծախսեր կատարվում են, իսկ այս մեխանզիմով առաջարկվում է այդ ծախսերը կատարել կանխավճարների տեսքով՝ ամսեկան կտրվածքով: Նախագծի 111-րդ կետի համաձայնաշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսեկան 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: | |
22 | Սերգեյ Պետրոսյան 27.11.2019 19:10:02 | Դեմ եմ նախագծին։ | Ընդունվել է ի գիտություն: | |
23 | Arsen Avetisyan 27.11.2019 19:46:42 | Հայություն, պետք է արագ քվիարկել դեմ, քանի չեն դրել քվիարկության 6 տոկոս հարկի լրացուցիչ գանձում աշխատավարձից: Ապսուրդ մեծ գումար են գանձում չաշխատողներին առողջության ապահովագրություն անելու համար: Եթե 2 մլն հայ աշխատում է ամսեկան 120.000 դրամ աշխատավարձով, իսկ տարեկան ամենաթանկ ապահովագրությունը 120.000է, ապա 6 տոկոսը ամսեկան գանձման բավական է 1.5 մլն մարդ լրացուցիչ ապահովագրելու համար, քանի դեռ կայքում նշված է պատճառաբանում 6 տոկոսի մասին, ավելին ասեմ... եթե վերցնենք միջին փաթեթ 60.000ով, ապա դա հերիք է 3մլն մարդուն: Է ուր են այսքան փող հավաքում և ինչ պլաններ ունեն? Ես դեմ չեմ օգնել ուրիշներին, բայց թողեք այդ իրավունքը ընտրելու ինձ! | Հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով ՀԾՓ-ում ընդգրկված ծառայությունները՝ ըստ ծածկույթում ընդգրկված բնակչության սեռատարիքային խմբերի, կիրառելով առկա վիճակագրական տվյալները փաստացի դիմելիության և ՊՊ շրջանակներում փոխհատուցված դեպքերի ծախսերի վերաբերյա տեղեկատվությունը: Առանձին խմբերի վերաբերյալ դիմելիության տվյալների բացակայության դեպքում կիրառվել են կանխատեսումներ (ենթադրություններ)՝ հիմնվելով համանման խմբերի ցուցանիշների վրա: Ապահովագրավճարի հաշվարկի համար կիրառվել էն ԱՆ կողմից հաստատված մեթոդաբանությամբ հաշվարկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները: Ապահովագրավճարի հաշվարկման համար նաև կիրառվել են կանխատեսումներ (ենթադրություններ)՝ պայմանավորված ապահովագրական դեպքերի թվաքանակի աճի ռիսկերով, որոնք հիմնվում են ապահովագրության ներդրման ազդեցության հետ կապված կանխատեսումների և ֆինանսական պատճառներով բժշկի չդիմելու ցուցանիշների վրա: Վերը նշված տվյալների հիման վրա հաշվարկված և կանխատեսվող տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77 274 դրամ: | |
24 | Arsen Avetisyan 28.11.2019 11:46:50 | Հայություն, պետք է արագ քվեարկել "դեմ", քանի չեն դրել քվեարկության 6 տոկոս հարկի լրացուցիչ գանձում աշխատավարձից: Ապսուրդ մեծ գումար են գանձում չաշխատողներին առողջության ապահովագրություն անելու համար: Եթե 2 մլն հայ աշխատում է ամսեկան 120.000 դրամ աշխատավարձով, իսկ տարեկան ամենաթանկ ապահովագրությունը 120.000 է, ապա 6 տոկոսը ամսեկան գանձման բավական է 1.5 մլն մարդ լրացուցիչ ապահովագրելու համար, քանի դեռ կայքում նշված է պատճառաբանում 6 տոկոսի մասին, ավելին ասեմ... եթե վերցնենք միջին փաթեթ 60.000ով, ապա դա հերիք է 3մլն մարդուն: Է ուր են այսքան փող հավաքում և ինչ պլաններ ունեն? Ես դեմ չեմ օգնել ուրիշներին, բայց թողեք այդ իրավունքը ընտրելու ինձ! | Հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով ՀԾՓ-ում ընդգրկված ծառայությունները՝ ըստ ծածկույթում ընդգրկված բնակչության սեռատարիքային խմբերի, կիրառելով առկա վիճակագրական տվյալները փաստացի դիմելիության և ՊՊ շրջանակներում փոխհատուցված դեպքերի ծախսերի վերաբերյա տեղեկատվությունը: Առանձին խմբերի վերաբերյալ դիմելիության տվյալների բացակայության դեպքում կիրառվել են կանխատեսումներ (ենթադրություններ)՝ հիմնվելով համանման խմբերի ցուցանիշների վրա: Ապահովագրավճարի հաշվարկի համար կիրառվել էն ԱՆ կողմից հաստատված մեթոդաբանությամբ հաշվարկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները: Ապահովագրավճարի հաշվարկման համար նաև կիրառվել են կանխատեսումներ (ենթադրություններ)՝ պայմանավորված ապահովագրական դեպքերի թվաքանակի աճի ռիսկերով, որոնք հիմնվում են ապահովագրության ներդրման ազդեցության հետ կապված կանխատեսումների և ֆինանսական պատճառներով բժշկի չդիմելու ցուցանիշների վրա: Վերը նշված տվյալների հիման վրա հաշվարկված և կանխատեսվող տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77 274 դրամ: | |
25 | Աստղիկ Գրիգորյան 27.11.2019 20:33:19 | ՀՀ Հարկային օրենսգիրք Հոդված 4 կետ 1, 1) հարկ՝ պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում. ապահովագրավճարը չի կարող հարկ համարվել, քանի որ սա վճար է կոնկրետ ծառայության համար, և որը պետք է վճարվի ինչ-որ հիմնադրամի, հետևաբար ապահովագրավճարը կոչել հարկ և դարձնել պարտադիր բնակչության ընդամենը չնչին մասի համար կարծում եմ հակասահմանադրական է | Առաջարկվող նախագծով հարկը առողջապահության ծախսերի իրականացման նպատակով բյուջետային լրացուցիչ միջոցներ ապահովելու աղբյուր է: |