Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇումների մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

               Իրավական ակտի հիմնավորումը

1.

   Անհրաժեշտությունը

 

     Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

    Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Նույն որոշման N 1 և N 2 հավելվածներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին:

    Նշված որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է նաև իրականացված միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու մարմինների կողմից դիտման պայմաններում):  Նման ձևակերպումը, հատկապես «առնվազն», «7 տարվա ընթացքում» բառերի կիրառումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հստակ չի սահմանված 7 տարվա ընթացքում 7 անգամ փորձաքննության ենթարկվելու դեպքում, անընդմեջ փորձաքննության ենթարկվելու դեպքում, նույն պաթոլոգիայով, թե անկախ ախտաբանական վիճակից և այլն, շատ հաճախ հայեցողական որոշումներ կայցնելու տեղիք է տալիս, այն է կամայականորեն հաշմանդամությունը անժամկետ կարող է սահմանվել 7 տարվա դիտման պայմաններում 8-րդ, 9-րդ տարին կամ ավելի ուշ, ուստի և անհրաժեշտություն առաջացավ հստակեցնելու վերոգրյալ ենթակետը։ Հատկապես կամայական որոշումների տեղիք են տալիս բոլոր այն դեպքերը, երբ անձը ունեցել է հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ, այնուհետև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում կարգավիճակ չի սահմանվել, հետագայում այլ հիվանդություններով է դիմել և հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել,  նրան հաշմանդամությունը անժամկետ է սահմանվում ըստ հայեցողության, կամ հաշվի է առնվում տարբեր հիվանդություններով 7 անգամ վերափորձաքննվելու փաստը, կամ տվյալ հիվանդությամբ կրկին 7 անգամ վերափորձաքննության ենթարկելուց հետո է սահմանվում անժամկետ հաշմանդամությունը ։  

    ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման 10-րդ կետի դրույթներին համաձայն՝ մինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով տարածքային ԲՍՓ հանձնաժողով է դիմում ծնողներից մեկը կամ խնամակալը, իսկ բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ նշվում է դիմում ներկայացրած անձի անձնական տվյալները, ով էլ իրավունք է ձեռք բերում ստանալու հաշմանդամություն ունեցող երեխայի հաշմանդամության նպաստը, սակայն ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում, բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու դրույթ սահմանված չլինելու պատճառով, բազմակի դեպքերում խնդիրներ է առաջանում անվանափոխություն իրականացնելու հարցում, ինչի հետևանքով երեխայի նոր ներկայացուցչի կողմից հաշմանդամության նպաստը ստանալու խնդիր է առաջանում։

  ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման 11-րդ կետով սահմանված է, որ եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ: «Հաշմանդամ» բառի կիրառումը իրենից ենթադրում է, որ եթե հաշմանդամության սահմանված ժամկետից անգամ մեկ օր անցել է, անձը հեռակա վերափորձաքնության նպատակով իրավասու պետական մարմինների դիմել չի կարող՝ զրկվելով իր իրավունքը իրացնելու հնարավորությունից:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

   Հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, նախագծով առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Ցանկերը սահմանելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ հիվանդությունների զարգացման ընթացքը, երեխաների տարիքային առանձնահատկությունները, ժամանակակից բժշկության նվաճումները և այլն:

    Նախագծով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, հաշվի առնելով, որ եթե որևէ անձ 7 տարվա դիտման պայմաններում ունեցել է հաշմանդամություն, այսինքն առկա է եղել օրգանիզմի որևէ ֆունկցիայի կայուն խանգարում, հետևաբար նաև կենսագործունեության սահմանափակումներ, ապա հավանականությունը շատ փոքր է, որ դա կարող է վերանալ 8-րդ, 9-րդ կամ հետագա տարիներին:

      Նախագծով առաջարկվում է հստակեցնել, եթե միևնուն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով է անձը ենթարկվել 7 տարվա դիտարկման, ապա հաշմանդամությունը անժամկետ կսահմանվի 8-րդ տարվա դիտարկման դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելուց հետո կրկին դիմել և հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել այլ, նոր ախտորոշված ախտաբանական վիճակի հետևանքով, ապա հաշմանդամությունը անժամկետ կսահմանվի համապատասխանաբար որոշման 31-րդ կետի ա), բ), գ), դ) ենթակետերի համաձայն։

         Առաջարկվում է հստակեցնել նաև անձի հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը, որի ընթացքում դիմելու դեպքում, անձը կիրացնի ոչ միայն կարգավիճակ ստանալու իր իրավունքը, այլև նշված ժամանակահատվածում կենսաթոշակ նշանակող մարմիններին դիմելիս կիրացնի նաև կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը։

         Ավելացվել է նոր դրույթ՝ մինչև 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում, բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու կարգի վերաբերյալ։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարության համապատասխան մասնագետներ (մանկաբույժներ, մանկական նյարդաբան, սրտաբան և այլն)

5.

Ակնկալվող արդյունքը

 

1.     Հստակ ցանկերի սահմանում, որոնց դեպքում «հաշմանդամ երեխա» կարգավիճակը կսահմանվի համապատասխան ժամկետներով,

2.    Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի հստակեցում, հայեցողկական որոշումների կայացման հնարավորինս նվազեցում:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

« Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇումների մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

« Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇումների մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ  ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

  • Discussed

    28.10.2019 - 12.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7429

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

02.11.2019

ԿԱՐԾԻՔ ՀՀԱ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ իր զարմանքն է հայտնում այն մասին, որ դեռեւս 2018 թ․ օգոստոսին ՀՀ ԱՍՀՆ կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության N 780-Ն և N 276-Ն որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը https://www.e-draft.am/projects/1082 դեռեւս չի ընդունվել։ Ավելին, դրա վերաբերյալ մեր կազմակերպության դիտողություններն ու առաջարկությունները չեն քննարկվել։ Դրանք չիրականացնելու պարագայում շրջանառության մեջ են դրվում նոր լրացումներ և փոփոխություններ, որոնք ոչ միայն համահունչ չեն նախկինում շրջանառված փաստաթղթերի նպատակներին, այլև առաջացնում են նոր հիմնախնդիրներ։ Այսպես, թվում էր, թե նոր փոփոխություններով պետք է հստակեցվեին անժամկետ հաշմանադամություն սահմանելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող հայեցողական դրույթները։ Սակայն որոշակիորեն հստակեցնելով ժամկետի խնդիրը, այս փոփոխությունները հստակորեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խտրականություն ու սահմանափակում են ենթադրում։ Այսպես, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է․ «6) Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետը լրացնել նոր «ե» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝ «ե) վերափորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված անձանց՝ նոր հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով հաշմանդամություն ունեցող անձ սահմանելու դեպքում, հաշմանդամությունը անժամկետ սահմանվում է սույն կետի պահանջներին համապատասխան։»։ Մեր կարծիքով այս դրույթի կիրառման պայմաններում 7 տարի շարունակ ներքին հիվանդություններով պայմանավորված հաշմանդամություն խումբ ստացած անձը 7-րդ տարում չարորարակ նորագոյացություններով կամ այլ ախտաբանական վիճակներով պայմանավորված հիվանդության դեպքում հաշմանդամություն ստանալու դեպքում չի կարող օգտվել կառավարության որոշմամբ սահմանված անժամկետ հաշմանդամություն ստանալու իրավունքից։ Մեր կարծիքով այս դրույթը հակասում է ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի՝ օրենքի առջև հավասարության և 29-րդ հոդվածի՝ սոցիալական վիճակի կապակցությամբ խտրականության բացառման դրույթներին։ Ի լրումն վերոհիշյալի, այս պարագայում ոչ միայն վերանում են, այլ մեծանում են կոռուպցիոն ռիսկերը և դրանցով պայմանավորված հայեցողական ոչ արդարացի որոշումների կայացման հնարավորությունները։ Հետեւաբար առաջարկում ենք այդ փոփոխությունը հանել որոշման նախագծից։ Միաժամանակ կարծում ենք, որ այս փոփոխությունները ժամանակավրեպ են և ընդհանրապես պետք է հանվեն շրջանառությունից։ Դրանում առկա որոշ ընդունելի կետերը պետք է ներառել 2018 թ․ շրջանառված փոփոխությունների ու լրացումների նախագծերի մեջ և շտապ կարգով դրանք դնել շրջանառության մեջ։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more