ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ ____________ 2019 թվականի N __ -Ն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇումների մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 5.1-ին հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ 3-ՐԴ ՏԱՐՎԱ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ».
2) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ 5-ՐԴ ՏԱՐՎԱ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ»:
3) Որոշումը լրացնել նոր՝ NN 4, 5, 6 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2, 3 հավելվածների.
4) Որոշմամբ հաստատված հավելված 1-ի 30-րդ կետի առաջին պարբերության «երկու տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, հինգ տարի ժամկետով» բառերը, իսկ երկրորդ պարբերության «իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, հինգ տարի ժամկետով» բառերը.
5) Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետում «(առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների)» բառերը փոխարինել «(բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով 7 տարվա դիտարկումից հետո՝ 8-րդ տարվա դիտարկման դեպքում, իսկ սույն որոշման NN 2 և 3 հավելվածների համաձայն՝ համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման դեպքում)» բառերով։
6) Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետը լրացնել նոր «ե» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«ե) վերափորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված անձանց՝ նոր հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով հաշմանդամություն ունեցող անձ սահմանելու դեպքում, հաշմանդամությունը անժամկետ սահմանվում է սույն կետի պահանջներին համապատասխան։
7) Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«32. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ, մինչև 18 տարին լրանալը ժամկետով սահմանվում է համաձայն 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 4, 5 հավելվածների»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) Որոշում 1-ով հաստատված հավելվածի 10.2-րդ կետից հետո լրացնել նոր 10.3 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.3. Մինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմում ներկայացրած ծնողի կամ խնամակալի մահվան, այլ անձի կողմից որդեգրման, ինչպես նաև ծնողների ամուսնալուծության դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցչի անձնական տվյալների փոփոխության համար, նոր ներկայացուցիչը գրավոր դիմում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ ներկայացնելով վերոնշյալ փաստերը հավաստող փաստաթղթեր»։
2) Որոշում 1-ով հաստատված հավելվածի 11-րդ կետի 2-րդ նախադասությունում «հաշմանդամի» և «հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի» և «անձը» բառերով և կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Անձը կամ նրա ներկայացուցչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։»։
3) Որոշում 1-ով հաստատված հավելվածի 11.1-րդ կետում «հաշմանդամություն ունեցող անձն» բառերը փոխարինել «անձը» բառով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
------------- -ի N ----- -Ն որոշման
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 780-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ՝ ՏՎՅԱԼ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
- Երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16)
- Լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով 3-րդ աստիճանի(K74):
- Բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ, հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով(0):
- Նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ, հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա(E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0)):
- Պատանեկան արթրիտ (3), կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
- Համակարգային կարմիր գայլախտ (1), ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
- Համակարգային սկլերոզ (0), տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
- Դերմատոմիոզիտ(1),, ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
- Բնածին բուլոզ էպիդերմոլիզ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (0):
- Օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով ։
- Ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ, կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով
- Բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ), հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (0, F70-F79)։
- Շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20)։
- Սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա՝ նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40)։
- Մանկական ուղեղային լուծանք նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (1)։
- Բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ՝ Դյուշենի միոդիստրոֆիա (0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն, հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
- ՁԻԱՀ, երկրորդային հիվանդության տերմինալ փուլ (B20-24)։
- Շաքարային դիաբետ 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10)։
- Մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով» (4 H54.0):
- Բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3):
- Վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն, բացառությամբ 1-ին մատի, կամ 3-մատների բացակայություն 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ,թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98)
- Անկիլոզացնող սպոնդիլիտ՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45):
- Չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով) արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00 – C97):
- Կոկորդի բացակայություն, վիրաբուժական հեռացումից հետո:
- Վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոտեզավորման անհնարինություն:
- Բնածին վիրահատված հիդրոցեֆալիա՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03):
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
------------- -ի N ----- -Ն որոշման
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 780-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ՝ 3-ՐԴ ՏԱՐՎԱ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
- Գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (D33):
- Նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում գլխուղեղի նեյոդեգեներատիվ հիվանդություններ) կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով:
- Սրտի ռիթմի խանգարումներ, որի դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր(I44-45, I47-49):
- Չշտկվող կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0):
- Ոսկրա-մկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2019 թվականի
------------- -ի N ----- -Ն որոշման
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 780-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ
- Չարորակ նորագոյացություններ, այդ թվում սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97):
- Վաղ մանկական աուտիզմ, աուտիզմի այլ արտահայտման ձևեր (0-F84.1):
- Սկոլիոզ 3-4 աստիճանի,արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5):
- Դիմա-ծնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36):
- Երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ խոսքի արտահայտված խանգարումով» (H90.5- H91.3):
- Երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն 3-4 աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3):
- Մանկական ուղեղային լուծանք նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1)։
- Ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն) հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66):