ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ ________________ 2019 թվականի N ______ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել 1.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ`
«1.1 Հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ սույն որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգին համապատասխան հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:».
2) որոշման հավելվածի 8-րդ կետում «` շուտ փչացող» բառերից առաջ լրացնել «և չվերադարձված» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: