Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____   ________________ 2019 թվականի N ______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը լրացնել 1.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ`

 «1.1 Հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ սույն որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգին համապատասխան հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:».

2) որոշման հավելվածի 8-րդ կետում «` շուտ փչացող» բառերից առաջ լրացնել «և չվերադարձված» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    26.09.2019 - 11.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7315

Принт

Предложения

Արթուր Այվազյան

07.10.2019

Նպատակը անհասկանալի է եթե դա արվում է հարկման նպատակով ապա դա առանց այդ էլ հստակ է կատարված փոխանցումը համարվում է եկամուտ չհանձնված ապրանքը ծախս չի դիտվում իսկ եթե չվճարվածի դիմաց չհանձնվածը համարենք եկամուտ դա անբարոյականություն է

Էդուարդ Բադալյան

27.09.2019

Նախագծի անհրաժե՛շտությունն իրականում բացակայում է: Բանն այն է, որ նախագծում նշված ապրանքներն, աշախատնքներն ու ծառայությունները օրենսդրության ու ՀՀ Հարկային օրենսգրքի ճիշտ մեկնաբանման ու կիրառման դեպքում, այսպես թե այնպես չպետք է դիտարկվեն որպես եկամտային հարկով հարկման ենթակա անհատույց ստացված ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, իսկ հակառակ մեկնաբանությունը (երբ վերջիններս դիտարկվում են, որպես հարկման ենթակա անհատույց ստացված ակտիվներ) օրենքի ծայրահեղ տառացի մեկնաբանման հետևանք է: Հսկիչ գնում իրականացնող աշխատակիցները նշված աշխատանքները, ծառայությունները կամ ապրանքները ստանում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում՝ ամենևին չունենալով դրանց կարիք: Այդպիսի կարիք ունենալու դեպքում վերջիններս այն պարզապես կգնեին և ողջամիտ չէ կարծելը, թե հսկիչ գնում կատարող աշխատակիցները որևէ ապրանք ծառայություն կամ աշխատանք անհատույց ստանալու համար չեն գնում դրանք և սպասում են մինչ կլինի համապատասխան հսկիչ գնման հանձնարարագիր և երջանիկ պատահականությամբ էլ վերջիններս կլինեն այդ հանձնարարագրում նշված գնում կատարող անձինք: Նման որոշման ընդունումը բացասական հետևանքներ իհարկե չի ունենա: Պարզապես այսպիսի նպատակադրումներով մեծ ծավալի իրավական ակտերի ընդունումը անհարկի ծանրաբեռնում է ՀՀ իրավական դաշտը:

Узнать больше