Add to favourites

Under development

«ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն որդեգրման գործընթացի կանոնակարգման առավել հստակ մեխանիզմներ մասնավորապես որդեգրման ենթակա երեխաների անձնական (սահմանափակ) տվյալները որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու հետ կապված հարաբերություններում, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների տվյալների համադրման և երեխայի խնամքի վերահսկողության իրավակարգավորումներում:

  • Discussed

    16.08.2019 - 02.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10221

Print

Suggestions

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի Հավելված № 3-ով սահմանվում է որդեգրել ցանկացող անձանց եւ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանման կարգը, սակայն որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ այդ տեղեկատության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տեղեկատվությունն ինքնին չի հանդիսանում որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվություն, բայց միաժամանակ նաեւ երեխայի լավագույն շահի եւ անձնական տվյալների ապահովման, ինչպես նաեւ որդեգրել ցանկացող անձանց իրավունքների եւ անձնական տվյալների պահպանման տեսանկյունից պետք է գաղտնի պահվի՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել հարակից իրավական ակտերում եւ նախատեսել պատասխանատվության միջոցներ Հավելված № 3-ում տեղ գտած տեղեկատվության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։

Գևորգ Մալխասյան

19.08.2019

2-րդ հավելվածի վերնագիրը չի բխում ՀՀ ընտանեկան օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Թե ՀՀ ընտանեկան օրենսգրքից և թե սույն նախագծից պարզ չէ թե ով և ինչ չափանիշներով է որոշում որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները ապահովող եկամուտի չափը: Որևէ պատասխանատվություն չի նախատեսված նախագծի 3-րդ հավելվածում նախատեսված գաղտնիքի չպահպանման համար: Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ այդ գաղտնիքը դեռևս չի հանդիսանում որդեգրման գաղտնիք: Նախագծից պարզ չէ թե ինչ ճակատագիր են ունենալու նախկին որոշմամբ որդեգրաման ենթակա երեխանեի ու որդեգրման համար քաղաքացիների հաշվառման ցանկերը: Բացի այդ պարզ չէ թե ինչ ընթացկարգով են քննարկվելու մինչ սուկն որոշումը տրված դիմումները:

Հայկանուշ Ավետիսյան

16.08.2019

Ապահովել երեխայի խնամքի վերահսկողության շարունակականություն մինչեվ նրա չափահասության տարիքը։

See more