Ստելլա Չանդիրյան
02.09.2019
Նախագծի Հավելված № 3-ով սահմանվում է որդեգրել ցանկացող անձանց եւ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանման կարգը, սակայն որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ այդ տեղեկատության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տեղեկատվությունն ինքնին չի հանդիսանում որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվություն, բայց միաժամանակ նաեւ երեխայի լավագույն շահի եւ անձնական տվյալների ապահովման, ինչպես նաեւ որդեգրել ցանկացող անձանց իրավունքների եւ անձնական տվյալների պահպանման տեսանկյունից պետք է գաղտնի պահվի՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել հարակից իրավական ակտերում եւ նախատեսել պատասխանատվության միջոցներ Հավելված № 3-ում տեղ գտած տեղեկատվության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։