Add to favourites
Under development
«ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայկանուշ Ավետիսյան 16.08.2019 17:14:29 | Ապահովել երեխայի խնամքի վերահսկողության շարունակականություն մինչեվ նրա չափահասության տարիքը։ | Շնորհակալություն, ձեր առաջարկությունն ընդունվել է: | |
2 | Գևորգ Մալխասյան 19.08.2019 11:32:23 | 2-րդ հավելվածի վերնագիրը չի բխում ՀՀ ընտանեկան օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Թե ՀՀ ընտանեկան օրենսգրքից և թե սույն նախագծից պարզ չէ թե ով և ինչ չափանիշներով է որոշում որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները ապահովող եկամուտի չափը: Որևէ պատասխանատվություն չի նախատեսված նախագծի 3-րդ հավելվածում նախատեսված գաղտնիքի չպահպանման համար: Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ այդ գաղտնիքը դեռևս չի հանդիսանում որդեգրման գաղտնիք: Նախագծից պարզ չէ թե ինչ ճակատագիր են ունենալու նախկին որոշմամբ որդեգրաման ենթակա երեխանեի ու որդեգրման համար քաղաքացիների հաշվառման ցանկերը: Բացի այդ պարզ չէ թե ինչ ընթացկարգով են քննարկվելու մինչ սուկն որոշումը տրված դիմումները: | Շնորհակալություն Ձեր առաջարկությունները և դիտողությունները ընդունվել են: | |
3 | Ստելլա Չանդիրյան 02.09.2019 23:27:52 | Նախագծի Հավելված № 3-ով սահմանվում է որդեգրել ցանկացող անձանց եւ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանման կարգը, սակայն որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ այդ տեղեկատության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տեղեկատվությունն ինքնին չի հանդիսանում որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվություն, բայց միաժամանակ նաեւ երեխայի լավագույն շահի եւ անձնական տվյալների ապահովման, ինչպես նաեւ որդեգրել ցանկացող անձանց իրավունքների եւ անձնական տվյալների պահպանման տեսանկյունից պետք է գաղտնի պահվի՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել հարակից իրավական ակտերում եւ նախատեսել պատասխանատվության միջոցներ Հավելված № 3-ում տեղ գտած տեղեկատվության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։ | Ձեր առաջարկությունn ընդունվել է և նախագիծը կլրամշակվի: |