«ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
……………… 2019 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 15-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման ամբողջ տեքստում «գյուղատնտեսության» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «էկոնոմիկայի» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 4-րդ կետից հանել «և անհատական կազմը» բառերը.
3) որոշման N 1 hավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Հիմնարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение “Бюро по реализации программ экономического развития сельских территорий” Министерства экономики Республики Армения.
3) անգլերեն լրիվ` State Agency “Rural Areas Economic Development Programs Implementation Unit” of Ministry of Economy of the Republic of Armenia.
4) հայերեն կրճատ` ՀՀ ԷՆ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ.
5) ռուսերեն կրճատ` ГУ “БРПЭРСТ” М Э РА.
6) անգլերեն կրճատ` SA “RAEDPIU” of ME of RA։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
29.07.2019 - 14.08.2019
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 7702
Print