«ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2019թվականի hունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 658-Լ որոշումն ուժի մեջ մտնելու կապակցությամբ։
Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010թ. նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման մեջ «գյուղատնտեսության» բառը իր հոլովաձևերով փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել ու 2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրը: «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականցման գրասենյակ» ՊՀ-ի կողմից: Վերջինիս կողմից իրականցվում է նաև Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ու 2011 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրը: Ըստ այդմ` ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1158- Ն որոշմամբ ընդունվել է ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին որոշումը, որի համաձայն N 461-Ն որոշման 3-րդ կետով ամրագրվել է, որ գյուղական կարողությունների ստեղծում>> ղեկավար խորհուրդը նաև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ղեկավար խորհուրդ է հանդիսանում:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված ու 2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված է «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ֆինանսավորման մասին համաձայնագրում, ծրագրի իրականցման փաստաթղթում ամրագրված է, որ վերը նշված ծրագրի լիազոր մարմին է ճանաչված ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 461-Ն որոշման մեջ «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով, իսկ «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի լիազոր մարմնի անվանման փոփոխության իրականացումը, որը բխում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված ու 2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված է«Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագրից, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով հաստատված հավելվածի 15-րդ մասից:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28 12-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումը անհրաժեշտություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության Վարչապետի 12-ը հուլիսի 2011 թվականի N 653-Ն իրավական ակտում նույնպես փոփոխություններ կատարել:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28 12-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 28-ը ապրիլի 2011 թվականի N461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանու
-
Discussed
29.07.2019 - 14.08.2019
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 7701
Print