«Գարնանացան գարու, գարնանացան ցորենի և կորնգանի սերմացուների իրացումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ «ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ և ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 216-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում ՌԴ-ից ներկրված, սակայն հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված (143.505 տոննա գարնանացան գարի, 66.15 տոննա, գարնանացան ցորեն և 16.675 տոննա կորնգան) և ցանքային պիտանիության տոկոսը իջած սերմացուների վաճառելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 216-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2017 թվականին ՌԴ-ից ներկրված, սակայն հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված 143.505 տոննա գարնանացան գարու, գարնանացան ցորենի 66.15 տոննա և 16.675 տոննա կորնգանի սերմացունները, որոնք գտնվում են «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալած պահեստներում, ունեն ցանքային որակական ցածր հատկանիշներ և չեն կարող օգտագործվել գյուղատնտեսական ցանքերում որպես սերմացու՝ սահմանված ցանքի նորմաներով։ Բացի այդ դրանք ախտահանված են քիմիական ախտահանիչներով, որը բացառում է նաև դրանց պարենային և կերային նպատակով օգտագործումը։ Միաժամանակ տեղեկացվում է վերոնշյալ ծրագրի շրջանակներում գարնանացան գարու և ցորենի սերմացուները ՌԴ-ից ձեռք են բերվել 1 տոննան 290 000 դրամ արժեքով, կորնգանի սերմացուն՝ 630 000 դրամ արժեքով, իսկ հողօգտագործողներին տրամադրվել է համապատասխանաբար 130 000, 150 000 և 370 000 դրամ արժեքներով: Հաշվի առնելով վերոգրյալը նպատակահարմար է այդ սերմացուները վաճառել։ Սերմացուների գնահատման համար «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Տիգրիս»ՍՊԸ-ի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր, համաձայն որի վերջինիս կողմից կատարված ծառայության դիմաց ենթակա է վճարման 198 000 դրամ: Հիմք ընդունելով «Տիգրիս» ՍՊԸ-ի փորձագետի եզրակացությունը վաճառքի համար սահմանել հետևյալ նվազագույն գները՝ 1 տոննա գարնանացան գարու սերմացուի համար 53 000 դրամ, գարնանացան ցորենի համար 50 000 դրամ, իսկ կորնգանի սերմացուի համար 130 000 դրամ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»: 2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2017 և 2018 թվականների գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրերը:
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ցանքային պիտանիությունը նվազած սերմացուների մնացորդային քանակությունների վաճառքի թույտվություն։ |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ցանքային պիտանիությունը նվազած սերմացուների մնացորդային քանակությունների արդյունավետ օգտագործում: |
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ |
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան: |
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
|
1. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
2. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
-
Discussed
17.07.2019 - 01.08.2019
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 8054
Print