Добавить в избранное

«Գարնանացան գարու, գարնանացան ցորենի և կորնգանի սերմացուների իրացումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

                                                                            ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ և ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

        ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է՝   

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 216-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գարնանացան ցորենի, հնդկացորենի,   ոլոռի,   սիսեռի,  գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում ՌԴ-ից ներկրված, սակայն հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված (143.505 տոննա գարնանացան գարի, 66.15 տոննա, գարնանացան ցորեն և 16.675 տոննա կորնգան) և ցանքային պիտանիության տոկոսը իջած սերմացուների վաճառելու  անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

            Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 216-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2017 թվականին  ՌԴ-ից ներկրված, սակայն հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված 143.505 տոննա գարնանացան գարու, գարնանացան ցորենի 66.15 տոննա  և 16.675 տոննա կորնգանի սերմացունները, որոնք գտնվում են «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալած պահեստներում, ունեն ցանքային որակական  ցածր հատկանիշներ և չեն կարող օգտագործվել գյուղատնտեսական ցանքերում որպես սերմացու՝ սահմանված ցանքի նորմաներով։ Բացի այդ դրանք ախտահանված են քիմիական ախտահանիչներով, որը բացառում է նաև դրանց պարենային և կերային նպատակով օգտագործումը։  Միաժամանակ տեղեկացվում է վերոնշյալ ծրագրի շրջանակներում  գարնանացան գարու և ցորենի սերմացուները ՌԴ-ից ձեռք են բերվել 1 տոննան  290 000 դրամ արժեքով, կորնգանի սերմացուն՝ 630 000 դրամ արժեքով, իսկ հողօգտագործողներին տրամադրվել է համապատասխանաբար 130 000,  150 000 և 370 000 դրամ արժեքներով:

     Հաշվի առնելով վերոգրյալը նպատակահարմար է այդ սերմացուները վաճառել։

     Սերմացուների գնահատման համար «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Տիգրիս»ՍՊԸ-ի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր, համաձայն որի վերջինիս կողմից կատարված ծառայության դիմաց ենթակա է վճարման 198 000 դրամ:

     Հիմք ընդունելով  «Տիգրիս» ՍՊԸ-ի փորձագետի եզրակացությունը վաճառքի համար սահմանել հետևյալ նվազագույն գները՝ 1 տոննա գարնանացան գարու սերմացուի համար 53 000 դրամ, գարնանացան ցորենի համար 50 000 դրամ, իսկ կորնգանի սերմացուի համար 130 000 դրամ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

     Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»:

2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին`  «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2017 և 2018 թվականների գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման»  ծրագրերը:

 

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ցանքային պիտանիությունը նվազած սերմացուների մնացորդային քանակությունների վաճառքի թույտվություն։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ցանքային պիտանիությունը նվազած սերմացուների մնացորդային քանակությունների արդյունավետ օգտագործում:

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Հասարակությանը նախագծի մասին  իրազեկումը

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը  և/կամ քննարկումներին

 

           Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

 

  • Обсуждалось

    17.07.2019 - 01.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8055

Принт