Add to favourites

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարեն Ավագյան 22.05.2019 12:14:43 Դեմ եմ , քանի որ օգտագործվել է գենդեր ոչինչ չասող բառը ։ Հայերենում կին և տղամարդ բնութագրվում են որպես սեռ։ Իսկ Կանանց և տղամարդկանց հավասարությունը կասկածի տակ չի դրվում և սեռական խտրականություն ձևակերպման դեպքում կողմ կլինեմ։ 5-րդ կետն ընդհանրապես ավելորդ է ։ Գենդերային կոչվող օրակարգն Հայաստանում կեղծ է և քննարկման ենթակա չէ ։ «Գենդեր» եզրույթը կիրառվել է՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությանբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված համապատասխան դրույթի սահմանումները. • « ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է՝ 1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը: Միջազգային պրակտիկայում՝ «գենդերային պատկանելություն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար։
2 Գյուլվարդ Սահակյան 22.05.2019 12:32:28 Հարգելի գործընկեր առաջարկում եմ աշխատանքային մրցույթների ժամանակ եթե գնահատվում է բալային համակարգով կանանց միավորների անցումային շեմը ավելի ցածր դնել և խթանել կանանց ներգրավվածությունը սոցիալական ոլորտներում ;Քանի որ ըստ իս կանայք ավելի հոգատար և ռիալ են որոշումների մեջ : Առաջարկը հստակեցման կարիք ունի, հասկանալի չէ հատկապես ինչ մրցույթների մասին է խոսքը:
3 Անի Գրիգորյան 22.05.2019 14:41:12 Նախագծի գենդեր բառը փոխարինեք սեռականով։ «Գենդեր» եզրույթը կիրառվել է հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությանբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված համապատասխան դրույթի սահմանումը:
4 Narine Baghdasaryan 22.05.2019 15:18:43 Գենդեր բառը հանվի, փոխարեն օգտագործվի սեռական բառը: «Գենդեր» եզրույթը կիրառվել է՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությանբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված համապատասխան դրույթի սահմանումները:
5 Իգոր Հարությունյան 22.05.2019 16:59:34 Փոխարինել «գենդեր» բառը «սեռական» ով «Գենդեր» եզրույթը կիրառվել է հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությանբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված համապատասխան դրույթի սահմանումը:
6 Աշոտ Կարապետյան 22.05.2019 20:47:21 Ինչ? է նշանակում "գենդերային" եզրույթը: Տարընթերցումների տեղիք չտալու համար առաջարկում եմ այն փոխել պարզ ու հասկանալի "սեռային" եզրույթով: «Գենդեր» եզրույթը կիրառվել է՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությանբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված համապատասխան դրույթի սահմանումները. • « ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է՝ 1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը: Միջազգային պրակտիկայում՝ «գենդերային պատկանելություն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար։
7 ՑՈՂԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ 23.05.2019 02:21:01 գենդեռ բառը փոխարինել սեռ բառով: «Գենդեր» եզրույթը կիրառվել է՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությանբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված համապատասխան դրույթի սահմանումները:
8 Տիգրան Ստեփանյան 24.05.2019 22:52:12 )) Հարգելիներս, Մարգարեթ Թեթչերին հաջողվեց դառնալ Մեծ Բրիտանիայի ամնենաարդյունավետ վարչապետներից մեկը, և հավատացեք՝ ոչ այն պատճառով, որ նա կին էր: Նա ուղղակի քաքական խրոխտ և խարիզմատիկ վարքագիծ դրսևորող և բարձր որակավորման տեր անձ էր, որն ընտրվել էր ոչ թե <<գենդերային>> և/կամ այլ կեղծ սկզբունքներից ելնելով, այլ որակական սկզբունքով: Սա ընդամենը օրինակ է: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա նայեք շուրջբոլորը, - տարբեր հիմնարկներում, բանկերում, այլ կազմակերպություններում որևէ խնդիր չկա իգական սեռի բաժնի պետեր, գլխավոր մենեջերներ և այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու հետ, - Հայաստանում կանանց նկատմամբ որևէ բացասական խտրականություն չի դրսևորվում, - Հայաստանը Քուվեյթ կամ Սաուդյան Արավիա չէ: Սա կեղծ օրակարգ է: Նախագիծը հետապնդում է միայն մեկ կարևոր նպատակ՝ նպաստել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
9 Տիգրան Ստեփանյան 24.05.2019 23:29:49 Խնդիրն այն է, որ այսպես կոչված <<Ձախ լիբերալ>> (Left wing, ) քաղաքական կողմնորոշում ունեցող որոշ ուժերի և առանձին անձանց այդ օրակարգը մեր երկրում ևս սողոսկելու փորձ է արվում: Ըստ էության այդ օրակարգն իրենից ներկայացնում է մարդկանց բնածին և ձեռքբերովի տարբերություններով պայմանավորված օբյեկտիվորեն թույլ և ուժեղ կողմերն արհեստականորեն վերացնելու միջոցով այդ նույն մարդկանց անդեմ բայ դարձնելու էքսպերիմենտ, որի արդյունքում ակնկալվում է առավել դյուրին կերպով իրենց կամքին ենթարկել հասարակությունը: Նախագիծը հետապնդում է միայն մեկ կարևոր նպատակ՝ նպաստել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
10 Տիգրան Ստեփանյան 24.05.2019 23:50:42 Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, թափուր աշխատատեղը ստանում է ոչ թե օբյեկտիվորեն ամենալավ հավակնորդը, այլ մեկ ուրիշը, քանի որ նա, օրինակ, կին է, սևամորթ է, ազգային, կրոնական կամ սեռական այլ կողմնորոշում ունեցող փոքրամասնության ներկայացուցիչ: Նման հայեցակարգն ու դրա տրամաբանական զարգացումը /ինչին ականատես ենք լինում մի շարք եվրոպական երկրներում և Կանադայում /որտեղ լուրջ դեմքով օրենքի նախագիծ են մտցրել օրենսդիր մարմին, համաձայն որի՝ առաջարկվում է պետական և ուսումնական հաստատություններում արգելել կիրառել անձնական դերանունները (he, she) և պարտադրել քաղաքացիներին դրանց փոխարեն օգտագործել ինչ-որ հնարած այլ դերանուններ ('they' or 'ze' and 'zir'). Եվ սա փորձում են արդարացնել իբրև <<գենդերային հավասարություն>> և/կամ դրա պաշտպանություն: Հղումը՝ ստորև: https://www.bbc.com/news/world-us-canada-37875695 Նախագիծը հետապնդում է միայն մեկ կարևոր նպատակ՝ նպաստել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
11 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 04.06.2019 19:51:03 «Գենդերային քաղաքականություն» եզրույթի օգտագործումը ծրագրի անվանման մեջ վկայում է CEDAW կոնվենցիայի, Պեկինի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ քաղաքական կամքի առկայության մասին: Նախարարության կողմից որդեգրված քաղաքականության հիմնական նպատակն է՝ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը:
12 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 04.06.2019 19:51:03 Ռազմավարության կառուցվածքում «Մշտադիտարկում և գնահատում» բաժնի ներառումը փաստում է, որ նոր ռազմավարության նախագծում հաշվի են առնվել նախորդ՝ «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ գնահատման զեկույցի փորձագիտական գնահատականները: Թեպետ ռազմավարության մեջ ներառված են ակնկալվող արդյունքները և կատարողականի ցուցիչները, ինչը կհեշտացնի ծրագրի կատարողականի մշտադիտարկումն ու հետագա գնահատումը, սակայն առաջարկվող ցուցիչները ոչ բոլոր դեպքերում են չափելի և իրագործելի: Մասնավորապես. -Գերակայություն 1-ում 25.3 կետում, որպես ակնկալվող արդյունք նշվում է «հանրային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքականությունում կանանց բարելավված մասնակցությունը», իսկ որպես ցուցիչ առաջարկվում են՝ «կանանց ներկայացվածությունը ներկայացուցչական, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման, մարմիններում ամեն հաջորդող ընտրությունից հետո ավելի մեծ է նախորդող ընտրությունների համեմատ(%) կամ բարձրաստիճան պետական պաշտոններում կանանց տեսակարար կշիռն ամեն տարի աճ է գրանցում (%): Առաջարկում ենք կոնկրետացնել ցուցիչները՝ հաշվի առնելով, որ Հայաստանի միջազգային պարտավորություններով այդ ուղղությամբ հստակ չափանիշներ և ժամկետներ կան: Մասնավորապես, առաջարկում ենք առաջիկա հինգ տարիների համար հիմք ընդունել ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականներով սահմանված ներկայացուցչական մարմիններում կանանց ու տղամարդկանց ներկայացվածության «40/60» համամասնությունը և մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով նախանշված 50/50 մասնակցության ապահովումը: -Գերակայության 3-ի նպատակ 2-ը ձևակերպված է հավակնոտ կերպով. «կրթության բոլոր մակարդակներում և գիտության բոլոր ոլորտներում գենդերային հավասարակշռված ներկայացվածության ապահովումը», ինչը առաջիկա 5 տարում հնարավոր չէ իրագործել, առաջարկում ենք նպատակը ձևակերպել որպես այդ ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովում կամ այդ ոլորտների որոշումների կայացման մակարդակում հավասարակշռության ապահովում: Խնդիրը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքի շրջանակներում ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:
13 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 04.06.2019 19:51:03 Ռազմավարության մեջ գերակայությունների ընտրությունը արտացոլում է կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման տեսանկյունից առանցքային խնդիրների շրջանակը: Ենթադրվում է, որ գերակայության 5-ի ՝ «Գենդերային խտրականության կանխարգելում», առանձնացումը պայմանավորված է հասարակության մեջ կարծրատիպային և մշակութային փոփոխությունների անհրաժեշտությամբ , սակայն ռազմավարության այս բաժինը հստակեցման և համակարգման կարիք ունի, քանի որ խտրականության կանխագելման որոշ նպատակներ ավելի նպատակահարմար է ներառել այլ գերակայությունների շրջանակում: Առաջարկում ենք գերակայության 5-ի շրջանակում ներառված կետ 3-ը՝ գենդերային զգայուն բյուջեի գործիքակազմի մշակումը և ներդնումը, կետ 4-ը՝ գենդերային տարբերակված, համակարգված և միասնական վիճակագրության վարումը, այդ թվում՝ պետական ծառայություններ ստացող խմբերի վերաբերյալ, կետ 8-ը՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պետական աջակցության մեխանիզմների ստեղծումը, տեղադրել գերակայության 1-ի շրջանակում, քանի որ այդ գործողություններն ավելի նպատակահարմար է դիտարկել որպես ազգային մեխանիզմի կայացման նախապայման : Առաջարկը չի ընդունվում, քանի որ գտնում ենք, որ թվարկված կետերը հստակ համապատասխանում են 5-րդ գերակայությամբ սահմանված մոտեցումներին:
14 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 04.06.2019 19:51:03 Կարևորելով Գերակայություն 1-ով նախատեսված Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործման տեսլականը , առաջարկում ենք ներառել ազգային մեխանիզմի արդյունավետությունը բնութագրող հետևյալ ակնկալիքները . -Գենդերային բաղադրիչը ինտեգրված է բոլոր պետական մարմինների ռազմավարություններում, պետական ծրագրերում և նախաձեռնություններում, -Գենդերային բյուջետավորման գործիքները լայնորեն օգտագործվում են պետական, մարզային, համայնքային բյուջեների մշակման ընթացքում, - Բոլոր պետական մարմինները ունեն գենդերային հարցերով պատասխանատուներ կամ հանձնաժողովներ, -Բոլոր բնագավառներում առկա է գենդերային տարբերակված, համակարգված և միասնական վիճակագրություն, - Հստակեցված են մարզային և համայնքային կառույցների գործողություններն կանանց առաջխաղացման ապահովման ուղղությամբ: «Գերակայություն 5. Գենդերային խտրականության կանխարգելում» բաժնում արդեն իսկ ամրագրված են գենդերային զգայուն բյուջետավորման գործիքակազմի մշակմանն ու ներդրմանը վերաբերող դրույթները:
15 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 04.06.2019 19:51:03 Առաջարկում ենք ընդգրկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմինների շարքում՝ ձևակերպելով հիմնական ակնկալիքները այդ կառույցից հետևյալ կերպ. - Ընտրական գործընթացների կազմակերպումն ու վարչարարությունն իրականացնող պետական մարմիններն իրենց գործունեության ընթացքում աջակցում են կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորություններն ապահովող պետական քաղաքականությանը -Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներն ապահովում են ընտրական գործընթացներին վերաբերող բոլոր տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու հրապարակումն՝ ըստ սեռի տարանջատված» Տվյալները հավաքագրման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությունը ցանկացած ժամանակ աշխատանքային կարգով հնարավոր է իրականացնել, ուստի՝ որպես պատասխանատու մարմին առանձնացնելու անհրաժեշտություն չկա:
16 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 04.06.2019 19:51:03 Առաջարկում ենք նախատեսել գործողությունների ծրագրով կանանց քաղաքական մասնակցության խթանմանն ուղղված ավելի լայն ու հստակ գործողություններ և միջոցառումներ, ներառելով ՏԻՄ համակարգում կանանց ներկայացվածության բարձրացման տեսլականը: Մասնավորապես, առաջարկում ենք խրախաուսական նպատակներով շարունակել ամենամյա մրցանակաբաշխության անցկացումը «Գենդերային հիմնախնդիրների լավագույն լուծումներ ապահովող համայնքներ» անվանակարգում Առաջարկով սահմանված միջոցառումը հետագայում կիրականացվի ռազմավարությամբ սահմանված «իրազեկվածության բարձրացման աշխատանքներ» միջոցառումների շրջանակում, որպես լրացուցիչ միջոցառում սահմանելու անհրաժեշտություն չկա:
17 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.06.2019 13:24:23 Գերակայություն 1-ում ավելացնել ՝ Նպատակ 5. Քվոտաների ներդրում պետական կառավարման համակարգում գենդերային հավասարության ապահովման համար (պետական պատվիրակություններում, էքսպերտային խմբերում, որոշում կայացնողների շրջանում, կառավարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակազմի շրջանում միևնույն սեռի ոչ ավել քան 60%ի ներկայացուցչություն): Նույն գերակայության շրջանակներում ավելացնել հետևյալ նպատակները՝ Նպատակ 6. Պետական կառավարման համակարգի աշխատակիցների, այդ թվում՝ որոշում կայացնողների շրջանում, գենդերային մեյնսթրիմինգի/կրթության պարտադիր ներդրում և վերապատրաստումների իրականացում (Այս մոդելն առկա է ՄԱԿ-ի գերատեսչություններում): Նպատակ 7. Առանձին մարմնի/խորհրդի ստեղծում, որը մոնիթորինգ կիրականացնի պետական քաղաքականությունների, օրենքների, բյուջեների գենդերային զգայունության բացահայտման նպատակով: Նպատակ 8. Խտրականության և սեքսիստական վարքին արձագանքման մեխանիզմների ներդրում պետական կառավարման համակարգում: Գենդերային խտրականության դեպքերի և հատկապես պետական կառավարման համակարգում սեքսիստական արտահայտությունների նկատմամբ պետության անհանդուրժող վերաբերմունքը պետք է արտահայտվի նաև ԱԺ կանոնակարգ օրենքում, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի կանոններում նման արտահայտությունների և վարքի բացառման պահանջով և համապատասպան մոնիթորինգային և վերահսկող մեխանիզմներ ներդրմամբ: «Գերակայություն 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում» բաժինը ևս անդրադառնում է բարձրացված խնդիրներին, օրինակ կա առնաձնացված կետ՝ «պետական կառավարման համակարգում գենդերային հավասարության ապահովման համար քվոտաների ներդրումը և օրենսդիր, գործադիր և այլ իշխանությունների որոշումների ընդունման մակարդակում կանանց ընդլայնված մասնակցությունը», որի շրջանակում ևս իրականացվեն Ձեր կողմից առաջարկված միջոցառումները: Ռազմավարության 5-րդ գերակայությունը՝ Գենդերային խտրականության կանխարգելումը նախատեսում է հենց միջոցառումներ, որոնք ուղղված են հենց Ձեր կողմից մատնանշված Խտրականության և սեքսիստական վարքին արձագանքման մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես նախատեսվում են տարբեր ոլորտներ ընդգրկող, այդ թվում նաև պետական կառավարման ոլորտի ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման խմբերում գենդերային հավասարության խնդիրների և դրանց լուծման առանձնահատկությունների վերաբերյալ պարբերաբար իրականացվող դասախոսություններ և դրանց մասնակիցների թվի ամեն տարվա աճ:
18 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.06.2019 13:24:23 Գերակայություն 3-ում ավելացնել՝ Նպատակ 6. Աղջիկների վաղ ամուսնությամբ պայմանավորված կրթությունից դուրս մնալու պատճառների վերացում: Նպատակ 7. Գենդերային հավասարության վերաբերյալ հանրային պատմույթի ձևավորում 7.1 Ազգային քարոզարշավի կազմակերպում գենդեր եզրույթի, գենդերային հավասարության վերաբերյալ (մշակել առանձին ռազմավարություն): 7.2 Հեռուստատեսությամբ, ռադիոյով, սոցիալական մեդիայում կինոների, սերիալների տարածում, որոնք կխթանեն գենդերային հավասարությունը: 7.3 Խտրականության և սեքսիստական վարքին արձագանքման մեխանիզմների ներդրում կրթական հաստատություններում մանկավարժների կողմից: 7.4 Համապարփակ, գենդերազգայուն սեռական կրթության ներդրում ՀՀ կրթական համակարգում: Թվարկված առաջարկները բովանդակային հիմքով, սակայն այլ ձևակերպմամբ զետեղված են ռազմավարության մեջ, օրինակ՝ «Գերակայություն 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում» բաժնում ունենք կետ՝ « դ. պարտադիր ուսուցումից դուրս մնացած, հայտնաբերված և ուսուցման համակարգ վերադարձված երեխաների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը առնվազն հինգ տոկոսով,» որի շրջանակում կիրականցվեն նաև Ձեր կողմից նշված «. Աղջիկների վաղ ամուսնությամբ պայմանավորված կրթությունից դուրս մնալու պատճառների վերացում» միջոցառումը ևս: 3-րդ գերակայության ակնկալվող արդյունք դաշտի 4-րդ ենթակետում ևս հստակ ամրագրված է «տարբեր սոցիալական պատճառներով դպրոց չհաճախող երեխաների (այդ թվում` հաշմանդամություն ունեցողների, ազգային փոքրամասնություններին պատկանողների և գյուղական բնակավայրերում ապրող աղջիկների) բացահայտումը և դպրոցներում նրանց ներառումը» դրույթը, որի շրջանակում իրականացվող միջոցառումները ևս ուղղված են Ձեր կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: «Գերակայություն 5. Գենդերային խտրականության կանխարգելում» բաժնում նշված նպատակները և արդյունքները ևս ենթադրում են Ձեր կողմից բարձրացված խնդիրների վեր հանում և լուծում, հստակ կետ կա առանձնացված գենդերային հավասարության խթանման և քարոզարշավի վերաբերյալ, օրինակ՝ «ժգ. առկա են գենդերային զգայուն բովանդակությամբ պատրաստված և հեռարձակված հեռուստահաղորդումներ և ֆիլմաշարեր, որոնց թիվն ամեն տարի աճում է»:
19 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.06.2019 13:24:23 Գերակայություն 4-ում նպատակ 1ը չի արտացոլում գենդերային հավասաության ռազմավարության նպատակը: Գերակայություն 4-ի շրջանակներում ավելացնել՝ Նպատակ 4. Կանանց տարբեր խմբերին վերարտադրողական ծառայությունների որակի բարելավում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան, այդ թվում՝ տեխնիկական և մարդկային ռեսուրսների ապահովում, գաղտնի և մեկուսի պայմաններում խորհրդատվությունների իրականացում և այլն: Նպատակ 5. Կանանց տարբեր խմբերի շրջանում վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացում, այդ թվում՝ հղիության, ընտանիքի պլանավորման, սեռավարակների կանխարգելման վերաբերյալ և այլն: Նպատակ 6. Գյուղական համայնքներում հակաբեղմնավորման մեթոդների հասանելիության բարձրացում: Թվարկված առաջարկները առավելապես միջոցառումներ են և դրանք այլ ձևակերպմամբ զետեղված են ռազմավարության մեջ, օրինակ՝ «Գերակայություն 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում» բաժնում ունենք առանձնացված կետ՝ «առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ վերարտադրողական առողջության ոլորտում տրամադրվող բժշկական օգնության որակի, հասանելիության և մատչելիության ապահովում», որի շրջանակում նախատեսվում է իրականացնել Ձեր կողմից թվարկված միջոցառումները ևս:
20 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.06.2019 13:24:23 Գերակայություն 5-ում, ակնկալվող արդյունք 1-ում և միջոցառումներում ավելացնել՝ կանանց իրավունքների օրակարգին չհակասող միջոցներով: Պարզաբանում. Նախկին տարիների փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ թվի իջեցումն իրականացվում է կնոջ՝ իրավունքների ոտնահարմամբ: Գերակայություն 5-ում, ավելացնել՝ Նպատակ 12. Գենդերազգայուն և խտրականությունից զերծ պետական ծառայության չափորոշիչների մշակում բնակչության տարբեր խմբերի համար: (Մասնագետների պաշտոնի անձնագրերում ամրագրում): Թվարկված առաջարկները բովանդակային հիմքով, սակայն այլ ձևակերպմամբ զետեղված են ռազմավարության մեջ, նկատառումները ևս հաշվի կառնվեն ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման ժամանակ:
21 Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 17:54:58 1. ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ Ռազմավարության և դրա միջոցառումների ծրագրի նախագիծը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 42 արձանագրային որոշմամբ սահմանված «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին» (այսուհետ՝ Մեթոդական հրահանգ)։ Մասնավորապես, վերջինիս համաձայն՝ «41. Ռազմավարական նպատակների համար պետք է սահմանվեն իրատեսական, որակական և քանակական արդյունքային ցուցանիշներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծրագրերի նպատակների չափման, առաջընթացի և արդյունավետության գնահատման համար:»: «43. Ռազմավարական փաստաթղթերում արդյունքների ցուցանիշները սահմանելիս, դրանցից յուրաքանչյուրի գծով պարտադիր պետք է սահմանվեն ինչպես համապատասխան թիրախային, այնպես էլ դրանց բազային ցուցանիշները: Բազային ցուցանիշները նկարագրում են համապատասխան ցուցանիշի այն փաստացի մակարդակը, որի նկատմամբ սահմանվել են թիրախային ցուցանիշները և որի նկատմամբ նաև հետագայում գնահատվելու է համապատասխան արդյունքի գծով առաջընթացը: (․․․)»։ «50. Որևէ նպատակի չափման համար արդյունքային ցուցանիշը որակյալ և օգտակար համարվելու համար այն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին․ 1) Ցուցանիշների սահմանման ժամանակ անհրաժեշտ է խուսափել ընդհանրական, անորոշ, ոչ հստակ բնույթի արտահայտություններից (օրինակ՝ «բարձր որակով», «տարվա ընթացքում», «պատշաճ մակարդակով» և այլ արտահայտություններից), 3) Ցուցանիշը կարող է լինել որակական կամ քանակական, ընդ որում քանակական ցուցանիշը պետք է լինի չափելի, իսկ որակականը՝ գնահատվող, 5) Ցուցանիշը պետք է տրամաբանորեն կապված լինի համապատասխան նպատակների կամ արդյունքների հետ և նկարագրի դրանք՝ շեշտադրելով այն արդյունքները, որոնք որոշում են, թե արդյոք ծրագրի կամ ավելի բարձր մակարդակի ռազմավարական նպատակները/թիրախները նվաճվել են,(…)»։ Բացի այդ, կարևոր է, որ ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հիմնված լինեն մեթոդական հրահանգի 52-րդ կետով նախատեսված արդյունքային ցուցանիշների նկարագրության ձևաչափի աղյուսակի վրա։ Մասնավորապես, հարկավոր է յուրաքանչյուր արդյունքի մասով նախատեսել հետևյալ ցուցանիշային նկարագիրները․ i. Նպատակը/ կարևորությունը․ բացատրվում է թե ինչ է ցույց տալիս ցուցանիշը և ինչու է այն կարևոր։ ii. Տեղեկատվության հավաքագրումը/աղբյուրը․ նկարագրվում է, թե որտեղից է ստացվում տեղեկատվությունը և ինչպես է այն հավաքագրվում։ iii. Հաշվարկման մեթոդը․ հստակորեն նկարագրվում է թե ինչպես է ցուցանիշը հաշվարկվում։ iv. Տեղեկատվության սահմանափակումները․բացահայտվում են ցուցանիշի հետ կապված տեղեկատվության բոլոր սահմանափակումները, ներառյալ գործոնները, որոնք դուրս են ոլորտային գերատեսչությունների վերահսկողությունից։ v. Ցուցանիշի տեսակը․ ներկայացվում է, թե ինչ է չափում ցուցանիշը (վերջնական, միջանկյալ կամ ուղղակի արդյունք, կամ կատարողականի այլ չափումներ՝ ծախսարդյունավետություն, նպատակային արդյունավետություն)․ vi. Ներկայացման եղանակը․ նկարագրում է, թե ինչպես է ներկայացվում կատարողականը՝ կուտակային թե ոչ կուտակային եղանակով vii. Հաշվետվողականության ցիկլը․ ներկայացվում է ցուցանիշի հաշվետվողականության պարբերականությունը՝ ամսական, եռամսյակային կամ տարեկան։ viii. Թույլատրելի շեղումը․ բացահայտում է, թե թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշի քանի տոկոսային կետով շեղումն է համարվում թույլատրելի։ Վերոհիշյալ պահանջները պետք է վերաբերվեն ինչպես ռազմավարական նպատակները նկարագրող արդյունքային ցուցանիշներին, այնպես էլ կարող են վերաբերվել այդ նպատակների հասնելու համար իրականացվող ծրագրի միջոցառումների համար սահմանվող հիմնական կատարողական ցուցանիշներին (տե՛ս մեթոդական հրահանգի 53-րդ կետը): Հարկ է նշել, որ շրջանառված Ռազմավարության նախագծով նախատեսված չեն վերը նշված աղյուսակով սահմանված բոլոր ցուցանիշային նկարագրերը, այսինքն՝ Ռազմավարությունը մշակելիս տեղի չի ունեցել ռիսկերի պատշաճ գնահատում: Ռիսկերի գնահատմանը հատկացվել է Ռազմավարության 8-րդ բաժինը, որը մասնակիորեն է անդրադառնում ռիսկերի գնահատմանը: Առաջարկում ենք Ռազմավարության նախագիծը խմբագրել՝ հնարավորինս համապատասխանեցնելով Մեթոդական հրահանգին: Մասնավորապես, Ռազմավարության Միջոցառումների Ծրագրով նախատեսված թվով 68 միջոցառումներից գրեթե 82 տոկոսի արդյունքային ցուցանիշները թերի են, ուստի անհրաժեշտ է խմբագրել դրանք։ Այսպես, դրանցից՝ • թվով 37 միջոցառում` չեն պարունակում քանակական կամ այլ եղանակով չափելի արդյունքային ցուցանիշներ առ այն, թե, օրինակ, կոնկրետ որքա՞ն միջոցառում/ծրագիր կիրականացվի, որքա՞ն շահառուներ կօգտվեն դրանից և այլն: Նշված միջոցառումներից շատերում որպես արդյունքային ցուցանիշ նախատեսվում է յուրաքանչյուր տարի արդյունքային ցուցանիշի բարելավում որոշակի տոկոսով նախորդ տարվա նկատմամբ, սակայն սա ևս չի կարող դիտարկվել որպես արդյունքային չափելի ցուցանիշ, քանի որ չի տրվում ռազմավարության գործողության ժամկետի առաջին տարվա որոշակի ցուցանիշ, որը հիմք կհանդիսանա հաջորդ տարիների բարելավումը չափելու համար։ (Գերակայություն 1` 1, 3, 5, Գերակայություն 2` 2բ, 3, 7, 8, 9, 11, 12, 13, 15ա, 15բ, 15գ, 16, 20 Գերակայություն 3` 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12, Գերակայություն 4` 4, 7, 8, 9, 10, Գերակայություն 5` 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9), • թվով 13 միջոցառում միայն մասնակի են նախատեսում որոշ արդյունքային ցուցանիշներ (Գերակայություն 1` 2, Գերակայություն 2` 1ա, 1բ, 4, 6, 14, 17, 18, 19, 21, Գերակայություն 3` 8, Գերակայություն 4` 2, 5), • թվով 6 միջոցառման արդյունքային ցուցանիշները նախատեսում են որոշակի վերլուծության/ հետազոտության/ վիճակագրության/ ուղեցույցի/ օրենսդրական առաջարկությունների ներկայացում, սակայն անհայտ է, թե ո՞րն է լինելու դրանց վերջնական արդյունքը (Գերակայություն 2` 10, 21, Գերակայություն 3` 6, 7, Գերակայություն 4` 3, Գերակայություն 5` 11)։ Ձեր դիտարկումները, նկատառումները հաշվի կառնվեն և արդյունքային ցուցանիշները ևս մեկ անգամ կվերանայենք:
22 Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 17:55:24 Ընդհանուր դիտարկում 2. 4) ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ Ռազմավարության Միջոցառումների ծրագրով նախատեսված թվով 68 միջոցառումներից • թվով 18 միջոցառում իրենից ենթադրում է վերապատրաստում/ուսուցում (Գերակայություն 1` 3, Գերակայություն 2` 1բ, 2բ, 3, 12, 15բ, Գերակայություն 3` 2, 3, 5, 8, 9, 10, Գերակայություն 4` 4, 6, 10, Գերակայություն 5`2, 4, 5), • թվով 9 միջոցառում իրենից ենթադրում է իրազեկման արշավ կամ քարոզարշավ (Գերակայություն 1` 1, 5, Գերակայություն 2՝ 4, 7, 14, 15բ, Գերակայություն 3` 11, Գերակայություն 4` 7, Գերակայություն 5` 3), • թվով 11 միջոցառում իրենից ենթադրում է վերլուծության/հետազոտության կատարում, մեթոդաբանական ուղեցույցի, վիճակագրության կազմում (Գերակայություն 2` 1ա, 2ա, 5, 6, 10, 21, Գերակայություն 3` 6, 7, Գերակայություն 4` 3, 5, Գերակայություն 5՝11)։ Ամենևին էլ չթերագնահատելով ուսուցումների և վերոնշյալ այլ միջոցառումների կարևորությունը՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին և հնարավորություններին վերաբերող 5-ամյա ռազմավարական պլանավորմանն ուղղված նման կարևորության փաստաթուղթը, մեր խորին համոզմամբ, չի կարող իր միջոցառումների կեսից ավելին (55) տոկոսը հատկացնել միայն նման միջոցառումներին։ Վերջիններս կարող են ուղղակի լինել ուղեկցող միջոցառումներ, սակայն փոփոխության հասնելու համար՝ անհրաժեշտ է ավելի շատ գործուն քայլեր իրականացնել։ Բացի այդ, թվով երկու միջոցառման դեպքում առհասարակ անհասկանելի են, թե ինչ գործողություններ են իրականացվելու, որոնք բերելու են ակնկալվող արդյունքին, մասնավորապես՝ Գերակայություն 6` միջոցառում 5, գերակայություն 3՝ միջոցառում 12: Կցանկանայի ճշտել՝ արդյոք Ձեր կողմից թվարկվածները վերաբերվում են ռազմավարության վերջին լրամշակված տարբերակին, թե ոչ։ Լրամշակված ռազմավարության վերջին տարբերակում 6-րդ գերակայություն սահմանված չկա:
23 Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 17:58:20 Ընդհանուր դիտարկում 3. ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ Ռազմավարության Միջոցառումների ծրագրով նախատեսված ժամկետների ձևակերպումներն ունեն շատ ընդհանուր բնույթ, որոնք հիմնականում համընկնում են հենց Ռազմավարության վերջնաժամկետի հետ, որի արդյունքում հնարավոր չի լինի իրականացնել ընթացիկ մշտադիտարկում։ Բացի այդ, նման մոտեցումը սխալ է նաև աշխատանքների պլանավորման տեսանկյունից։ Ուստի, առաջարկում ենք խմբագրել Միջոցառումների ծրագրի ժամկետները՝ նշելով, թե կոնկրետ որ ժամանակահատվածում տվյալ միջոցառմամբ նախատեսված որ գործողությունն է իրականացվելու։ Ձեր դիտարկումները, նկատառումները հաշվի կառնվեն և հնարավորինս կխմբագրվեն:
24 Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 17:59:20 Ընդհանուր դիտարկում 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ խնդրահարույց է Ռազմավարության Միջոցառումների ծրագրի Պատասխանատու կատարողների և համակատարողներին վերաբերող դրույթները։ Այսպես, անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով խորհուրդը Ռազմավարության Միջոցառումների ծրագրով, որպես Պատասխանատու կատարող, նշված չէ որևէ միջոցառմամբ։ Բացի այդ, «Շահագրգիռ մարմիններ» կամ «Շահագրգիռ հանրապետական գործադիր մարմիններ» եզրույթներն ամրագրված են որպես Պատասխանատու «Համակատարող» 11 միջոցառմամբ (Գերակայություն 1` 2, 6, Գերակայություն 2՝ 1բ, 2բ, Գերակայություն 5` 5, 6, 9, 10, 13, 14, 15), որը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Ձեր դիտարկումները, նկատառումները հաշվի կառնվեն և հնարավորինս կխմբագրվեն:
25 Իրավաբանների հայկական ասոցիացիա 06.06.2019 18:05:55 Ռազմավարության Միջոցառումների Ծրագրի Գերակայություն 1-ի թիվ 4 միջոցառումը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով Խորհրդին, այսուհետ՝ Խորհուրդ։ Խորհրդի ստեղծումը և գործունեությունը կարգավորող իրավական ակտերը ՀՀ վարչապետի N 1152-Ա և N 178-Ա որոշումներն են։ Նշյալ միջոցառմամբ նախատեսված է՝ «ՀՀ վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում, իսկ որպես ակնկալվող արդյունք՝ Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի ամրապնդում։ Հարկ է նշել, որ նման ձևակերպումը շատ անորոշ է և իր մեջ չի պարունակում այդ կապակցությամբ միջազգային պարտավորությունների կատարման ուղղված կոնկրետ քայլեր, որոնք կբարձրացնեն Խորհրդի արդյունավետությունը։ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ Այս կապակցությամբ անհրաժեշտ է առաջնորդվել  ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով (CEDAW) , այսուհետ՝ Կոնվենցիա,  վերջինիս վերահսկիչ մարմնի՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի, այսուհետ՝ Կոմիտե, Եզրափակիչ դիտարկումներով, այսուհետ՝ Եզրափակիչ դիտարկումներ ՝ «Կոմիտեն կոչ է անում ՀՀ-ին` բ) ընդարձակել Խորհրդի հնարավորությունները` կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովելու համար, որպեսզի այն կարողանա ավելի արդյունավետ իրականացնել և վերահսկել գենդերային հավասարության վերաբերյալ թեմատիկ ծրագրեր, համակարգել այդ ծրագրերի իրականացմամբ զբաղվող հաստատությունների գործունեությունը, ապահովել, որ գենդերային խնդիրները քննարկվեն բոլոր պետական գերատեսչություններում և իրականացնել կանանց վիճակի բարելավման ազգային մեխանիզմի գործառույթը, գ) ավելացնել Խորհրդին կից գործող կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահոհման աշխատանքային խմբի և գենդերային հարցերով տարածքային հանձնաժողովների մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսները»,  Կոմիտեի «Արդյունավետ ազգային մեխանիզմ և հրապարակայնություն» վերտառությամբ» Ընդհանուր հանձնարարական թիվ 6-ով ՝ «Պետությունները պարտավոր են Կառավարական բարձր մակարդակներում ստեղծել և/կամ ամրապնդել ազգային մեխանիզմներ, ինստիտուտներ կամ ընթացակարգեր, որոնք ունեն համապատասխան ռեսուրսներ, պարտավորություններ և լիազորված են. ա) խորհուրդ տալ կանանց նկատմամբ բոլոր պետական քաղաքականությունների ազդեցության վերաբերյալ, բ) համակողմանիորեն մոնիթորինգի ենթարկել կանանց իրավիճակը, գ) օգնել նոր քաղաքականությունների ձևակերպմանը և կանանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված ռազմավարությունների և միջոցների արդյունավետ իրականացմանը»։  Պեկինյան հռչակագրով և Գործողությունների ծրագրով ՝ «201. Կանանց դրության բարելավման ազգային մեխանիզմը կառավարության ներսում քաղաքականությունների գենդերային ուղղորդման կենտրոնական միավորն է։ Դրա հիմնական խնդիրը կառավարությանը բոլոր քաղաքականությունների բնագավառներում գենդերային հավասարության հեռանկարների լայնածավալ աջակցությունն է։ Նման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ պայմանները ներառում են՝ 1. Կառավարությունում հնարավորինս բարձր մակարդակում գտնվելը, որն ընկնում է Վարչապետի պատասխանատվության ներքո, 2. Ինստիտուցիոնալ մեխանիզմների կամ գործընթացների առկայությունը, որոնք համապատասխանաբար, նպաստում են ապակենտրոնացված պլանավորմանը՝ նպատակ ունենալով ներգրավել հասարակական կազմակերպություններին և համայնքային կազմակերպություններին՝ համաձայն ներքևից վերև սկզբունքին: 3. Բյուջեի և մասնագիտական կարողությունների բավարար ռեսուրսների առկայությունը, 4. Բոլոր պետական քաղաքականությունների ձևավորման վրա ազդելու հնարավորությունը։ Պեկինյան գործողությունների ծրագիրը սահմանում է «Կանանց դրության բարելավման ինստիտուցիոնալ մեխանիզմներ»-ի համար հետևյալ ռազմավարական նպատակները՝ Ազգային մեխանիզմների և ուրիշ կառավարական մարմինների ստեղծում կամ ամրապնդում, օրենսդրությունների, պետական քաղաքականության, ծրագրերի և նախագծերի շրջանակներում գենդերային հայեցակետերի հաշվառում և սեռի հատկանիշի կտրվածքով տվյալների ու տեղեկատվության հավաքում և տարածում պլանավորման և գնահատման նպատակներով: Առաջին ռազմավարական նպատակին հասնելու համար է անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները․ «203. ա) Միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանանց առաջխաղացումը գտնվի կառավարության բարձր օղակների ուշադրության կենտրոնում: Շատ դեպքերում այդպիսի օղակ է հանդիսանում Վարչապետը, բ) Հիմք ընդունելով ուժեղ քաղաքական կամքը՝ ստեղծել կանանց դրության բարելավման նոր ազգային մեխանիզմներ կառավարության ամենաբարձր մակարդակում այն երկրներում, որտեղ դրանք բացակայում են և հզորացնել արդեն իսկ գոյություն ունեցող մեխանիզմները։ Այն պետք է ունենա հստակ սահմանված մանդատ և լիազորություններ, օժտված լինի բավարար ռեսուրսներով և քաղաքականությունների վրա ազդեցություն գործելու և օրենսդրություն կազմելու ու վերանայելու կարողությամբ: Այն պետք է օժտված լինի նաև քաղաքականության վերլուծություն, ջատագովություն, հաղորդակցություն, համակարգում և քաղաքականության կատարման մշտադիտարկում իրականացման կարողություններով։ գ) Իրականացնել անձնակազմի՝ տվյալների մշակման և վերլուծության վերապատրաստման դասընթացներ՝ գենդերային տեսանկյունից։ դ) Մշակել ընթացակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն նշյալ մեխանիզմին՝ հավաքագրել տեղեկատվություն կառավարության բոլոր քաղաքականությունների խնդիրների վերաբերյալ՝ քաղաքականության մշակման սկզբնական փուլում և շարունակաբար օգտագործել այն քաղաքականությունների մշակման և կառավարության ներսում վերանայումների ժամանակ։ ե) Կանոնավոր կերպով զեկուցել օրենսդիր մարմիններին գենդերային ուղղորդմանն ուղղված իր կողմից գործադրած ջանքերի առաջընթացի վերաբերյալ` սույն Գործողությունների ծրագրի իրականացումը, զ) Խրախուսել և աջակցել հանրային, մասնավոր և կամավորական հատվածների լայն և տարբեր շարքերի ինստիտուցիանալ դերակատարների ակտիվ ներգրավվումը կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման գործընթացում»։ ՀՀ վարչապետին կից գործող խորհրդի վերաբերյալ պետք է հայտնենք, որ առաջիկայում նախատեսվում է խորհրդի կազմի, գործունեության և լիազորությունների ընդլայնման վերաբերյալ բաց քննարկում, որին ցանկալի է նաև Ձեր մասնակցությունը: