Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                  ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2019 թվականի    N ________ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի

N 703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 703-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
  • Որոշումը լրացնել նոր 1․1․-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

«1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6․1․-րդ կետով նախատեսված չափորոշիչների նկատմամբ մոնիտորինգը իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ոլորտի լիազոր պետական մարմինը»։

  • որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետից հետո լրացնել նոր 6․1․-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

     «6.1.Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների համար   սահմանվում են ջրօգտագործման և ձկնարտադրության հետևյալ չափորոշիչները՝

  • ա․1 լ/վ ջրաելքով իշխան ձկնատեսակի համար՝ 700 կգ,

     բ․ 1 լ/վ ջրաելքով  թառափ ձկնատեսակի համար՝ 800 կգ,

  • գործող ձկնաբուծական տնտեսությունների համար` հետևյալ չափորոշիչները՝

ա․ I փուլ՝ 2020-2021 թվականներին՝ 1 լ/վ ջրաելքով իշխան ձկնատեսակի համար՝
600 կգ,  թառափ ձկնատեսակի համար՝ 700 կգ,

բ․ II փուլ՝ 2022 թվականին՝ 1 լ/վ ջրաելքով իշխան ձկնատեսակի համար՝
650 կգ, իսկ թառափ ձկնատեսակի համար՝ 750 կգ,

գ. III փուլ՝ 2023 թվականին՝ 1 լ/վ ջրաելքով իշխան ձկնատեսակի համար՝ 700 կգ, իսկ թառափ ձկնատեսակի համար՝ 800 կգ,»

 

         

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                                                                                                                                                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    07.05.2019 - 22.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8060

Print

Suggestions

Գոռ Գրիգորյան

15.05.2019

Ուսումնասիրելով շրջանառության մեջ դրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնում ենք, որ գործադիրը նախատեսում է Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանել երկու տեսակի ձկնարտադրության երկու չափորոշիչներ, որոնցից առաջինը վերաբերում է նոր ստեղծվող տնտեսություններին, իսկ երկրորդը՝ գործող տնտեսություններին: ՀՀ կառավարության 18 սեպտեմբերի 2014 թվականի N 1111-Ն որոշման 1-ին մասի համաձայն Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանվել է սակավաջրություն: Վերը նշված որոշման հիման վրա ձկնաբույծները 30 տոկոսով կրճատեցին իրենց կողմից օգտագործվող ջուրը: Նախագծի համաձայն հնարավորություն է ստեղծվում նոր ստեղծվող տնտեսություններին տրամադրել ջրօգտագործման թույլտվություն, հետևաբար կարելի է փաստել, որ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրությունը վերացել է: Եթե ներկայումս առկա չէ սակավաջրության խնդիր, ուստի պետք է ոչ թե ջրօգտագործման թույլտվություններ տրամադրել նոր ստեղծվող տնտեսություններին, այլ վերականգնել գործող տնտեսությունների նախկին ջրօգտագործման ծավալները՝ տնտեսվարողների համաձայնությամբ: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ստորգետնյա ջրային պաշարների արդյունավետ կառավարմանն ուղղված վերջին տարիների ջանքերը՝ գտնում ենք, որ նախագծով անհրաժեշտ է նաև սահմանել յուրաքանչյուր տնտեսության համար տրամադրվող ջրի առավելագույն քանակ՝ հիմք ընդունելով տնտեսության տարածքը, արտադրողականությունը և աշխարհագրական դիրքը: Հ.Գ. Սույն առաջարկությունը ներկայացվում է Հայաստանի ձկնաբույծների միության առաջարկով:

See more