Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի
N 703-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1.
|
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
|
|
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ 2019 թվականի փետրվարի 19-ին ժամը 14:30-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի նիստի հանձնարարականով` ՀՀ Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի տարածքում ձկնաբուծության նպատակով տնտեսավարող սուբյեկտներին ջրօգտագործման թույլտվության տրամադրման չափորոշիչներ (ջրախնայող տեխնոլոգիաներ, երկրորդային ջրօգտագործում և այլն) սահմանելու վերաբերյալ
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
Ըստ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ 2018թ. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է շուրջ 169 ձկնաբուծական տնտեսություններ: Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված օպերատիվ տեղեկատվության 2018 թ. հանրապետությունից արտահանվել է շուրջ 4000 տոննա ձուկ և շուրջ 150 տոննա խավիար:
Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների անարդյունավետ կառավարումը, արդյունագործական ձկնաբուծության ավանդական տեղնոլոգիաների կիրառումը, արդյունագործական ձկնաբուծության ցածր շահութաբերության մակարդակը:
|
3.
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
Ձկնաբուծության ոլորտը ավելի գրավիչ դարձնելու նպատակով ՀՀ ԳՆ կողմից մշակվել և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել «Ձկան եվ ձկնամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը» ՀՀ կառավարության որոշման հավելվածը, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգ ՀՀ կառավարության որոշումը» , «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը» ՀՀ կառավարության որոշումը:
|
4.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների կառավարման արդյունավետության բարձրացում, արդյունագործական ձկան արտադրության և արտահանման ծավալների ավելացում։
|
5.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
|
6.
|
Ակնկալվող արդյունքները
|
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ջրային մակերեսների արդյունավետ օգտագործմանը, արտադրվող արդյունագործական ձկան արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը։
|
7.
|
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը
|
|
|
9.
|
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները
|
|
Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա:
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի
N 703-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում;
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի
N 703-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի
N 703-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացմու կամ նվազեցմում չի առաջացնում։