Under development
«Հայաստանի Հանրա«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ....... » ................................. 2019թ. N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածի 9-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 2.2.-րդ կետում «հիմնադրամների» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ այն հիմնադրամների, որոնք ստեղծվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ)» բառերով,
2) որոշման 1-ին կետով հաստատված «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման» կարգի.
ա. 1-ին կետում «բնակելի տարածքները» բառերից հետո լրացնել «ինչպես նաև դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը» բառերը.
բ. 5-րդ կետում «հիմնադրամներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ այն հիմնադրամների, որոնք ստեղծվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ)» բառերով.
գ. 6.1.-րդ կետի 1-ին ենթակետում «մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին» բառերը փոխարինել «մարզի զարգացման ռազմավարությանը» բառերով:
դ. 6.4.-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) կազմակերպության կողմից ներկայացվել է անշարժ գույքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիր, որը պարունակում է առաջարկվող ներդրումները ներառյալ՝ անշարժ գույքի վերանորոգման, շարժական գույքով և սարքավորումներով հագեցման, օգտագործման նպատակների վերաբերյալ նկարագրությունը, ծավալը (Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված) ու ակնկալվող արդյունքները: Ընդ որում Հայաստանի Հանրապետությանում ներդրումների ներգրավելու նպատակով պետական անշարժ գույքն (բացառությամբ՝ ապաստարանների, հակաճառագայթային թաքստոցների և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների) անհատույց օգտագործման տրամադրման դեպքում, հնարավոր օգտագործողերի կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա. մինչև 25 մլն դրամ գնահատված արժեքի համար՝ առնվազն գույքի գնահատված արժեքի չափով ներդրում և աշխատատեղի ստեղծում,
բ. 25-50 մլն դրամ գնահատված արժեքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,25 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում,
գ. 50-75 մլն դրամ գնահատված արժեքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,5 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում ,
դ. 75 մլն դրամից ավել գնահատված արժեքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 2 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում:»,
ե. 6.4.-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 3-րդ ենթակետով.
«3) սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով առաջարկվող ներդրումային ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջների դեպքերում՝ գույքի անհատույց օգտագործման տրամադրման համար սահմանել 10 տարի ժամկետ, իսկ «գ» և «դ» պարբերություններով առաջարկվող ներդրումային ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջների դեպքերում՝ 15 տարի ժամկետ։ Ընդ որում, անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարել են և ներդրումային ծրագրի նպատակներին համապատասխան գործունեություններ ծավալվելու համար կատարվելու է լրացուցիչ ներդրումներ։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
11.04.2019 - 03.05.2019
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 7326
Print