Under development
«Հայաստանի Հանրա«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
1 |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարմամբ: ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գտնվող չօգտագործվող պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու համար, ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով սահմանվել են համապատասխան պահանջներ, որոնք առաջարկվում են ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից: Նախագծով առաջարկվում է նաև բացառություն սահմանել այն հիմնադրամների, որոնք ստեղծվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որոնց անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման գործընթացի համար: |
2 |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից առաձնացվել են ՀՀ մարզերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շուրջ 71 միավոր 66400 քառ.մետր մակերեսով անշարժ գույքը, որոնք նախատեսվում է կամ օտարել կամ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ տրամադրել անհատույց օգտագործման: Նշված անշարժ գույքի մի մասն արդեն իսկ գնահատվել է և ներկայացվել է օտարման /32 միավոր` 500 մլն. դրամ գնահատված արժեքով` ներառյալ հողամասերի կադաստրային արժեքները/: ՀՀ մարզերում գտնվող չօգտագործվող պետական գույքը ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով, առաջարկում ենք սահմանել գույքն անհատույց օգտագործման տրամադրելու համար պահանջներ, մասնավորապես՝ ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից, ներդրումների ծավալի և աշխատատեղերի ստեղծում պահանջով, որոնք բավարարելու դեպքում գույքը կտրամադրվի անհատույց օգտագործման: Ներկայումս մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպվում են հիմնադրամների և կազմակերպության կողմից արդեն իսկ զբաղեցրած տարածքները վերակազմակերպված հիմնադրամներին ևս տրամադրվում են անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով: Գործող կարգի համաձայն հիմնադրամներին պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում հաստատված օրինակելի ձևին համապատասխան՝ ծրագիր ներկայացնելու դեպքում և ծրագրով սահմանված ժամկետում: Նախագծով հնարավոր օգտագործողերի կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝ ա. մինչև 25 մլն դրամ գնահատված արժեքի համար՝ առնվազն գույքի գնահատված արժեքի չափով ներդրում և աշխատատեղի ստեղծում, բ. 25-50 մլն դրամ գնահատված արժեքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,25 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում, գ. 50-75 մլն դրամ գնահատված արժեքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,5 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում , դ. 75 մլն դրամից ավել գնահատված արժեքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 2 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում: «ա» և «բ» պարբերությունների դեպքերում՝ գույքի անհատույց օգտագործման տրամադրման համար սահմանել է 10 տարի ժամկետ, իսկ «գ» և «դ» պարբերությունների դեպքերում՝ 15 տարի ժամկետ։ Ընդ որում, եթե անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարել են և ներդրումային ծրագրի նպատակներին համապատասխան գործունեություններ են ծավալվելու, ապա այս դեպքում պայմանագրի ժամկետը երկարացվում է ևս 10 տարի ժամկետով |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գտնվող չօգտագործվող պետական գույքը ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից սահմանված պահանջներով, որոնց բավարարման դեպքում՝ գույքը կտրամադրվի անհատույց օգտագործման, ինչպես նաև կվերացվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման դեպքում գործող կարգի հետ առաջացող հակասությունները: |
6. |
Այլ տեղեկություններ |
|
Չկան: |
-
Discussed
11.04.2019 - 03.05.2019
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 7325
Print