«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ նախագծԵՐի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշմամբ հաստատված` ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 5-րդ կետից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրինագծերով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչել: Փոխարենը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով ոստիկանության պետին լիազորություն է վերապահվել հաստատելու ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը: Ոստիկանության ներքին կարգապահական կանոնները սահմանվել են ոստիկանության պետի 30.10.2018թ. թիվ 10-Լ հրամանով:
Ըն դ որում, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծն ուժի մեջ կմտնի այն հրապարակելուց 4 ամիս հետո, ինչը հնարավորություն կտա խուսափել օրենսդրական բացից: Մասնավորապես, նշված ժամկետը բավարար կլինի ոստիկանության պետի հրամանով սահմանել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններն ու ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը:
Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելու են հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները: Դրանք սահմանելուց հետո անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն ոստիկանության պետի հրամանում:
«Ոստիկանությունում ծառայության մասին» գործող օրենքով հստակ թվարկված են կարգապահական կոպիտ խախտումները, ինչն արդեն իսկ ապահովում է կարգապահական տույժերի կիրառման տարբերակված մոտեցումը: Միաժամանակ, ներկայացված նախագծով սահմանվում է, որ «կոչման իջեցում մեկ աստիճանով» տույժը «ոստիկանությունից ազատում» տույժի նմանությամբ կկիրառվի բացառապես կարգապահական կոպիտ խախտումների դեպքում:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների շրջանակում հստակեցվում է կարգապահական տույժ կիրառելիս հաշվի առնվող հանգամանքները: Մասնավորապես, թվարկվում են խախտման ծանրությունը և դրա հետևանքները, ծառայողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և ծառայողի` նախկինում կատարած աշխատանքը: Հստակեցվում են նաև կարգապահական տույժը մարված համարվելու և հանելու ժամկետները՝ հաշվի առնելով տույժի տեսակը, ինչպես նաև կանոնակարգվում են ծառայողական քննության հետ կապված ընթացակարգային մի շարք հարցեր: Միաժամանակ, առանց ոստիկանության ծառայողների անձնական տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը) նշելու՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում կհրապարակվեն կոպիտ կարգապահական խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ոստիկանության պետի հրամանների բովանդակությունը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի իրավական որոշակիության և կանխատեսելիության բավարար մակարդակ:
-
Discussed
09.04.2019 - 24.04.2019
-
Type
Law
-
Area
Justice, Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 5966
Print