Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ նախագծԵՐի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշմամբ հաստատված` ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 5-րդ կետից:    

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

    Օրինագծերով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչել: Փոխարենը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով ոստիկանության պետին լիազորություն է վերապահվել հաստատելու ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը: Ոստիկանության ներքին կարգապահական կանոնները սահմանվել են ոստիկանության պետի 30.10.2018թ. թիվ 10-Լ հրամանով:

     Ըն դ որում, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծն ուժի մեջ կմտնի այն հրապարակելուց 4 ամիս հետո, ինչը հնարավորություն կտա խուսափել օրենսդրական բացից: Մասնավորապես, նշված ժամկետը բավարար կլինի ոստիկանության պետի հրամանով սահմանել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններն ու ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը:

    Բացի այդ,  «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելու են հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները: Դրանք սահմանելուց հետո անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն ոստիկանության պետի հրամանում:

    «Ոստիկանությունում ծառայության մասին» գործող օրենքով հստակ թվարկված են կարգապահական կոպիտ խախտումները, ինչն արդեն իսկ ապահովում է  կարգապահական տույժերի կիրառման տարբերակված մոտեցումը: Միաժամանակ, ներկայացված  նախագծով սահմանվում է, որ «կոչման իջեցում մեկ աստիճանով» տույժը «ոստիկանությունից ազատում» տույժի նմանությամբ կկիրառվի բացառապես կարգապահական կոպիտ խախտումների դեպքում:

     «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների շրջանակում հստակեցվում է կարգապահական տույժ կիրառելիս հաշվի առնվող հանգամանքները: Մասնավորապես, թվարկվում են խախտման ծանրությունը և դրա հետևանքները, ծառայողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և ծառայողի` նախկինում կատարած աշխատանքը: Հստակեցվում են նաև կարգապահական տույժը մարված համարվելու և հանելու ժամկետները՝ հաշվի առնելով տույժի տեսակը, ինչպես նաև կանոնակարգվում են ծառայողական քննության հետ կապված ընթացակարգային մի շարք հարցեր: Միաժամանակ, առանց ոստիկանության ծառայողների անձնական տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը) նշելու՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում կհրապարակվեն կոպիտ կարգապահական խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ոստիկանության պետի հրամանների բովանդակությունը:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի իրավական որոշակիության և կանխատեսելիության բավարար մակարդակ:

  • Обсуждалось

    09.04.2019 - 24.04.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Публичная служба

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5967

Принт