«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում» բառերը փոխարինել «համար» բառով:
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասից հանել 1-ին նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածի
- 1-ին մասում «Կարգապահական խախտման` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, օրենքով սահմանված կարգով,» բառերը փոխարինել «Կարգապահական և (կամ) էթիկայի կանոնների խախտման դեպքերում» բառերով,
- 3-րդ մասում «8-րդ կետով նախատեսված տույժը» բառերը փոխարինել «7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տույժերը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից` չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը եւ դրա հետեւանքները, ծառայողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները եւ ծառայողի` նախկինում կատարած աշխատանքը:
1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:
- Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
- Կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանին ծառայողը ծանուցվում է հրամանի ընդունումից հետո հնգօրյա ժամկետում:
3.1. Կարգապահական կոպիտ խախտման համար կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի բովանդակությունը հրապարակվում է ոստիկանության պաշտոնական կայքէջում՝ առանց նշելու կարգապահական խախտում թույլ տված անձի անձնական տվյալները:
- Եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով նախատեսված տույժերը նշանակելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված տույժերը նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:
- Կարգապահական տույժը կարող է հանվել նաեւ մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետների լրանալը, եթե ծառայողը այդ ընթացքում թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:
Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից` սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:
- 6. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը` պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Ոստիկանության այլ պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է ոստիկանության պետը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:
Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառել միայն մեկ անգամ` նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողը:
- Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
- Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:
- Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է հիմնական աշխատավարձ:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով ոստիկանության ծառայողի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվելու ժամանակահատվածում պահպանվում է նրա հիմնական աշխատավարձը` մինչև պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվելու պահը վճարվող չափով: Գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում կատարվում է վերահաշվարկ, եթե պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցված լինելու ժամանակահատվածում փոփոխվել է ծառայողի պաշտոնային դրույքաչափը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
09.04.2019 - 24.04.2019
-
Type
Law
-
Area
Justice, Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 5964
Print