Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին»  2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

 

     

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում   «կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում» բառերը փոխարինել «համար» բառով:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասից հանել 1-ին նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածի

  1. 1-ին մասում «Կարգապահական խախտման` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, օրենքով սահմանված կարգով,» բառերը փոխարինել «Կարգապահական և (կամ) էթիկայի կանոնների խախտման դեպքերում» բառերով,
  2. 3-րդ մասում «8-րդ կետով նախատեսված տույժը» բառերը փոխարինել «7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տույժերը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից` չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը եւ դրա հետեւանքները, ծառայողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները եւ ծառայողի` նախկինում կատարած աշխատանքը:

1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:

  1. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
  2. Կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանին ծառայողը ծանուցվում է հրամանի ընդունումից հետո հնգօրյա ժամկետում:

3.1. Կարգապահական կոպիտ խախտման համար կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի բովանդակությունը հրապարակվում է ոստիկանության պաշտոնական կայքէջում՝ առանց նշելու կարգապահական խախտում թույլ տված անձի անձնական տվյալները:

  1. Եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով նախատեսված տույժերը նշանակելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված տույժերը նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:
  2. Կարգապահական տույժը կարող է հանվել նաեւ մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետների լրանալը, եթե ծառայողը այդ ընթացքում թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից` սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

  1. 6. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը` պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Ոստիկանության այլ պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է ոստիկանության պետը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառել միայն մեկ անգամ` նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողը:

  1. Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
  2. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:
  3. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է հիմնական աշխատավարձ:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով ոստիկանության ծառայողի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվելու ժամանակահատվածում պահպանվում է նրա հիմնական աշխատավարձը` մինչև պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվելու պահը վճարվող չափով: Գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում կատարվում է վերահաշվարկ, եթե պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցված լինելու ժամանակահատվածում փոփոխվել է ծառայողի պաշտոնային դրույքաչափը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    09.04.2019 - 24.04.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Публичная служба

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5971

Принт