Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ներքո վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վերջինիս վարկային բեռի մեղման հանգամանքով՝ նպաստելով նաև ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարելավմանը և ժողովրդագրական խնդրիրների լուծմանը:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2019 թվականի մարտի 5-ը տրվել է 3935 վարկ (2041 վարկ Երևանում, 1894՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 33 մլրդ 391 մլն ՀՀ դրամ (21 մլրդ 469 մլն ՀՀ դրամ Երևանում, 11 մլրդ 922 մլն՝ ՀՀ մարզերում): Նշված Ծրագրում 2018 թվականին իրականացված էական բարելավումների արդյունքում փոփոխությունների արդյունքները ավելի ակնհայտ են դարձել 2018-ի տարեվերջին և 2019 թվականի տարեկսկզբին: Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ովդեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով, 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 131%-ով, իսկ 2019 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 145%-ով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս Ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2019 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի գծով տոկոսագումարների սուբսիդավորումից մեղմել վարկառուների վարկային բեռը՝ վերջիններիս ընտանիքում նոր երեխաների ծննդյան կամ որդեգրման դեպքում՝ այդ կերպ նպաստելով նաև ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրների լուծմանը և ծնելիության մակարդակի աճին: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու վարկի գործողության ընթացքում յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վարկի մնացած ժամանակահատվածի համար պետության կողմից ստանալ վարկի տոկոսագումարների հավելյալ 0,5 տոկոսային կետի չափով սուբսիդավորում:

 

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն ապահովելու և վերջիններիս ընտանիքում նոր երեխաների ծննդյան կամ որդեգրման դեպքում վարկային բեռի նվազեցման նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-ն որոշման մեջ լրացում  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 ՀՀ կառավարության սույն որոշման նախագիծը մշակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից՝ համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ:

 

      Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը՝ պետության կողմից վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորման տրամադրման միջոցով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N        98-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում սպասվում է ծախսային մասով որոշակի ավելացում, որի չափը ըստ նախնական գնահատականների կարող է կազմել 14,3-18,9 մլն ՀՀ դրամ (կախված տարբեր սցենարներից):

  • Discussed

    14.03.2019 - 29.03.2019

  • Type

    Order Decision

  • Area

    Sport and youth, Financial

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16366

Print

Suggestions

Robert Davtyan

25.03.2019

Միանշանակ դրական նախագիծ, առավել ևս երբ վերջապեսայն այն կտարածվի արդեն ծրագրից օգտվող անձանց վրա։ Սակայն միևնույնն է պահպանվում է մեծ անարդարություն կապված «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ հետևյալ կետի հետ՝ Պետական աջակցությամբ շահառուներին վարկեր տրամադրվում են բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով` մեկ անգամ:(առաջարկ այս կետը փոփոխել) Եթե մի կողմից պետությունը խրախուսում է երեխա ունենալը և մյուս կողմից սահմանափակում ծրագրից երկորդ անգամ օգտվելը, ապա ինչպես կարող են այն երիտասարդ ընթանիքները, որոնք սկզբանական ծրագրի շրջանակներում այսինքն՝ գործող տոկոսադրույքից բարձր, կարճաժամկետ և առավելագույն գնի փոքր լինելու արդյունքում ՓՈՔՐ մակերեսով բնակարան գնած լինելով հանդերձ այսօր ունենան նոր երեխաներ։ Անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել այդ անձանց հավասարության դաշտ բերելու այն է հնարավորություն տալու ԵՐԿՐՈՐԴ անգամ օգտվել այս ծրագրից, եթե օրինակ արդեն ունեն երկու երեխա սակայն առաջին դեպքում գնել են 40քմ մակերեսով բնակարան և ցանկանում եմ ունենալ նաև երրորդ երեխային, երիտասարդ են* և համապատասխանում են ծրագրի պայմաններին բայց անարդարության մեջ են գտնվել այն երիտասարդների համեմատ, որոնք այսօր առավել ցածր տոկոսադրույքով առավել երկարաժամկետ և մեծ մակերեսով բնակարան կարող են ձեռք բերել։

Stepan Hasan-Jalalyan

22.03.2019

Ողջունելի նախագիծ է՝ միարժեքորեն սոցիալական ուղղվածությամբ: Միաժամանակ նախագծի սոցիալական ազդեցությունն առավել շոշափելի դարձնելու նպատակով առաջարկում եմ՝ 1. սուբսիդավորման չափը սահմանել յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում նվազագույնը 1 տոկոս: 2. որոշման գործողությունը տարածել նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարկառուի ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի վրա: 3. քննարկել վարկառուի եկամտահարկը վարկի տոկոսների մարմանն ուղղելու հնարավորությունը:

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

ժողովրդագրական խնդիր լուծելու տեսանկյունից պետք է փոխել սուբսիդավորման չափը` ավելի մեծ չափով, ասենք առաջին երեխայի դեպքում կարելի է ընդունել առաջարկվող չափով, 2-րդ երեխայի դեպքում` 2 տոկոսի չափով օրինակ, իսկ 3-րդի դեպքում` լրիվ սուբսիդավորել, կիրառելով միայն նոր ծնվող երեխաների հաշվով, քանի որ նոր ծնվող և որդեգրվող երեխաների վրա կատարվող ծախսերը տարբեր են,

See more