Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__ _____-ի 2019 թվականի N ___Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը`

1) IV բաժնի 4-րդ պարբերության 1-ին կետում «չի սուբսիդավորվում» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունը՝  

«Վարկի գործողության ընթացքում վարկառուի (երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի) յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման տոկոսը ավելանում է 0,5 տոկոսային կետով:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն որոշումը տարածվում է նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Ծրագրի շրջանակներում տրամադրված և սուբսիդավորվող այն վարկերի վրա, որոնց գործողության ընթացքում վարկառուի (երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի) յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման փաստը տեղի է ունեցել սույն որոշման ուժի մետ մտնելուց հետո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                ք. Երևան

  • Discussed

    14.03.2019 - 29.03.2019

  • Type

    Order Decision

  • Area

    Sport and youth, Financial

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16365

Print

Related documents / links

Suggestions

Robert Davtyan

25.03.2019

Միանշանակ դրական նախագիծ, առավել ևս երբ վերջապեսայն այն կտարածվի արդեն ծրագրից օգտվող անձանց վրա։ Սակայն միևնույնն է պահպանվում է մեծ անարդարություն կապված «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ հետևյալ կետի հետ՝ Պետական աջակցությամբ շահառուներին վարկեր տրամադրվում են բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով` մեկ անգամ:(առաջարկ այս կետը փոփոխել) Եթե մի կողմից պետությունը խրախուսում է երեխա ունենալը և մյուս կողմից սահմանափակում ծրագրից երկորդ անգամ օգտվելը, ապա ինչպես կարող են այն երիտասարդ ընթանիքները, որոնք սկզբանական ծրագրի շրջանակներում այսինքն՝ գործող տոկոսադրույքից բարձր, կարճաժամկետ և առավելագույն գնի փոքր լինելու արդյունքում ՓՈՔՐ մակերեսով բնակարան գնած լինելով հանդերձ այսօր ունենան նոր երեխաներ։ Անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել այդ անձանց հավասարության դաշտ բերելու այն է հնարավորություն տալու ԵՐԿՐՈՐԴ անգամ օգտվել այս ծրագրից, եթե օրինակ արդեն ունեն երկու երեխա սակայն առաջին դեպքում գնել են 40քմ մակերեսով բնակարան և ցանկանում եմ ունենալ նաև երրորդ երեխային, երիտասարդ են* և համապատասխանում են ծրագրի պայմաններին բայց անարդարության մեջ են գտնվել այն երիտասարդների համեմատ, որոնք այսօր առավել ցածր տոկոսադրույքով առավել երկարաժամկետ և մեծ մակերեսով բնակարան կարող են ձեռք բերել։

Stepan Hasan-Jalalyan

22.03.2019

Ողջունելի նախագիծ է՝ միարժեքորեն սոցիալական ուղղվածությամբ: Միաժամանակ նախագծի սոցիալական ազդեցությունն առավել շոշափելի դարձնելու նպատակով առաջարկում եմ՝ 1. սուբսիդավորման չափը սահմանել յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում նվազագույնը 1 տոկոս: 2. որոշման գործողությունը տարածել նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարկառուի ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի վրա: 3. քննարկել վարկառուի եկամտահարկը վարկի տոկոսների մարմանն ուղղելու հնարավորությունը:

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

ժողովրդագրական խնդիր լուծելու տեսանկյունից պետք է փոխել սուբսիդավորման չափը` ավելի մեծ չափով, ասենք առաջին երեխայի դեպքում կարելի է ընդունել առաջարկվող չափով, 2-րդ երեխայի դեպքում` 2 տոկոսի չափով օրինակ, իսկ 3-րդի դեպքում` լրիվ սուբսիդավորել, կիրառելով միայն նոր ծնվող երեխաների հաշվով, քանի որ նոր ծնվող և որդեգրվող երեխաների վրա կատարվող ծախսերը տարբեր են,

See more