Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 20.03.2019 12:05:09 ժողովրդագրական խնդիր լուծելու տեսանկյունից պետք է փոխել սուբսիդավորման չափը` ավելի մեծ չափով, ասենք առաջին երեխայի դեպքում կարելի է ընդունել առաջարկվող չափով, 2-րդ երեխայի դեպքում` 2 տոկոսի չափով օրինակ, իսկ 3-րդի դեպքում` լրիվ սուբսիդավորել, կիրառելով միայն նոր ծնվող երեխաների հաշվով, քանի որ նոր ծնվող և որդեգրվող երեխաների վրա կատարվող ծախսերը տարբեր են, Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Փոփոխություններ չեն կատարվել։
2 Stepan Hasan-Jalalyan 22.03.2019 14:40:42 Ողջունելի նախագիծ է՝ միարժեքորեն սոցիալական ուղղվածությամբ: Միաժամանակ նախագծի սոցիալական ազդեցությունն առավել շոշափելի դարձնելու նպատակով առաջարկում եմ՝ 1. սուբսիդավորման չափը սահմանել յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում նվազագույնը 1 տոկոս: 2. որոշման գործողությունը տարածել նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարկառուի ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի վրա: 3. քննարկել վարկառուի եկամտահարկը վարկի տոկոսների մարմանն ուղղելու հնարավորությունը: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Փոփոխություններ չեն կատարվել։
3 Robert Davtyan 25.03.2019 23:25:35 Միանշանակ դրական նախագիծ, առավել ևս երբ վերջապեսայն այն կտարածվի արդեն ծրագրից օգտվող անձանց վրա։ Սակայն միևնույնն է պահպանվում է մեծ անարդարություն կապված «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ հետևյալ կետի հետ՝ Պետական աջակցությամբ շահառուներին վարկեր տրամադրվում են բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով` մեկ անգամ:(առաջարկ այս կետը փոփոխել) Եթե մի կողմից պետությունը խրախուսում է երեխա ունենալը և մյուս կողմից սահմանափակում ծրագրից երկորդ անգամ օգտվելը, ապա ինչպես կարող են այն երիտասարդ ընթանիքները, որոնք սկզբանական ծրագրի շրջանակներում այսինքն՝ գործող տոկոսադրույքից բարձր, կարճաժամկետ և առավելագույն գնի փոքր լինելու արդյունքում ՓՈՔՐ մակերեսով բնակարան գնած լինելով հանդերձ այսօր ունենան նոր երեխաներ։ Անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել այդ անձանց հավասարության դաշտ բերելու այն է հնարավորություն տալու ԵՐԿՐՈՐԴ անգամ օգտվել այս ծրագրից, եթե օրինակ արդեն ունեն երկու երեխա սակայն առաջին դեպքում գնել են 40քմ մակերեսով բնակարան և ցանկանում եմ ունենալ նաև երրորդ երեխային, երիտասարդ են* և համապատասխանում են ծրագրի պայմաններին բայց անարդարության մեջ են գտնվել այն երիտասարդների համեմատ, որոնք այսօր առավել ցածր տոկոսադրույքով առավել երկարաժամկետ և մեծ մակերեսով բնակարան կարող են ձեռք բերել։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Փոփոխություններ չեն կատարվել։