Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Էմմա Հակոբյան 25.01.2019 16:45:27 Դեմ եմ ներկայացված նախագծին, քանի որ այն ոչ միայն չի բարելավի գործարար միջավայրը, այլ հակառակը՝ էապես կվատթարացնի այն։ Կտրուկ կբարձրանան իրավաբանական, հաշվապահական եւ այլ խորհրդատվական ծառայությունների գները, սկսնակ բիզնեսը չի կարողանա իրեն թույլ տալ օգտվել այդ ծառայություններից, իսկ չափազանց խրթին հայկական օրենսդրության պայմաններում առանց համապատասխան մասնագիտական կրթության գործնականում անհնար է ինքնուրույն իրականացնել իրավաբանական կամ հաշվապական գործունեություն։ Դրան գումարած նաեւ պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, ինչը, անկասկած, անհրաժեշտություն է, սակայն եթե չեն ստեղծվում բիզնեսի համար իդեալական պայմաններ, որ կրճատված մարդիկ կարողանան տեղափոխվել մասնավոր ոլորտ եւ սկսել բիզնես գործունեություն, փոխարենը առաջարկվում են գործող պայմանների համեմատությամբ էապես ավելի վատ պայմաններ սկսնակ, նաեւ գործող փոքր ու միջին բիզնեսի համար, գործազրկության եւ աղքատության աճը երկրում դառնում են անխուսափելի։ Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որ փոքր բիզնեսը բացվի, գոյատեւի ու զարգանա, կարգավորումները պետք է լինեն մտածված ու չփոխվեն ամեն օր, հակառակ դեպքում բիզնեսը իր գործունեության վրա կենտրոնանալու փոխարեն ջանքեր է գործադրում ամենօրյա փոփոխություններին հարմարվելու կամ հակադարձելու համար։ Օրինակ, կարելի է ներդնել հետեւյալ պարզեցված հարկային համակարգը՝ Տարատեսակ հարկային ռեժիմների փոխարեն բոլոր բիզնեսների համար սահմանել շրջանառության հարկի ռեժիմ՝ - մինչեւ 24 մլն շրջանառության դեպքում բոլոր բիզնեսներն ազատել հարկերից, թողնելով միայն յուրաքանչյուր աշխատողի համար վճարվող 5000 դրամ եկամտահարկը, - 24-115 մլն շրջանառության դեպքում սահմանել 5% շրջանառության հարկ՝ յուրաքանչյուր աշխատողի համար սահմանելով10% եկամտահարկ, - 115 մլն-ից ավել շրջանառության դեպքում սահմանել 20% շրջանառության հարկ՝ յուրաքանչյուր աշխատողի համար սահմանելով 23% եկամտահարկ Ընդ որում, անցումը կազմակերպել այնպես, որ մի հարկային շեմից մյուսին անցումը լինի անցնցում, որպեսզի բիզնեսը շահագրգռված չլինի ամեն գնով մնալ ցածր շեմում։ Օրինակ 5% շրջանառության հարկը գանձել միայն 24 մլն-ը գերազանցող շրջանառությունից` 24մլն-ը թողնելով անձեռնմխելի, 115 մլն-ը գերազանցելու դեպքում 20%-ը գանձել 115 մլն-ը գերազանցող գումարից միայն։ Սա թույլ կտա մարդկանց ազատորեն գործունեություն սկսել ցանկացած ոլորտում՝ բիզնեսի սկզբնական փուլերում չմտահոգվելով շատ մեծ հարկային ծախսերի մասին։ Բացի շրջանառության հարկից կարող է գործել եւս երկու տեսակի հարկ՝ բնապահպանական՝ բնությանը վնաս պատճառելու համար եւ գույքահարկ։ Այլ տեսակի հարկեր Հայաստանում բիզնեսի համար չպետք է կիրառվեն։ Հաշվարկները կարելի է ճշգրտել, բայց կարծում եմ նմանատիպ պարզ եւ կանխատեսելի հարկային համակարգը կխթանի բիզնես ակտիվությունը երկրի ներսում եւ գրավիչ կլինի արտաքին ներդրումների համար։ Արտոնություններ կարելի է տրամադրել թերեւս միայն սահմանամերձ գոտիներում եւ երկրի անվտանգությանն ուղղված ոլորտներին՝ օրինակ ռազմական արդյունաբերություն։ Տարատեսակ հարկային արտոնությունները, ազատ տնտեսական գոտիները, երբ կոնկրետ շենքում տարածքի վարձակալության դեպքում բիզնեսին տրվում են արտոնություններ, հարեւան հենքում տարածք վարձակալելու դեպքում արտոնություններ չեն գործում, բիզնես միջավայրի վրա բացասական կազդի մրցակցության տեսանկյունից։ Անհրաժեշտ է պարզեցնել նաեւ վարչարարությունը, հաշվետվողականության մեխանիզմները, հարկային ծառայության էլեկտրոնային համակարգը, բիզնեսին եւ քաղաքացիներին ներկայացվող պահանջները, պետական ապարատի հետ բիզնեսի եւ քաղաքացիների շփումները, վեճերի լուծման մեխանիզմները, դատական գործընթացները։ Սա տնտեսական հեղափոխության համար նվազագույն անհրաժեշտ պայմանն է։ Բայց այս ուղղությամբ պետական ապարատի ձեռնարկած քայլերը չեն երեւում, երեւում է միայն հետ քայլ … Ընդունվել է ի գիտություն: Նախ, տեղեկացվում է, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ Ինչ վերաբերում է հարկման համակարգերի վերանայման վերաբերյալ ներկայացված առաջարկությանը, ապա տեղեկացվում է, որ առաջարկվող լուծումը քննարկվել է միջգերատեսչական մակարդակում՝ նպատակ ունենալով ավելի կրճատել հարկման համակարգերի բազմազանությունը և ըստ այդմ՝ պարզեցնել հարկային համակարգի օրենսդրությունը: Առաջարկվող տարբերակի հետ կապված հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ նախ՝ գաղափարախոսական առումով, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը տարբերվում է շրջանառության հարկի համակարգից, այն իմաստով, որ առաջինը ըստ էության նպատակ ունի լուծել ինքնազբաղվածության ու պարզունակ ձեռնարկատիրության հարկային միջավայրի ձևավորման խնդիրը, մինչդեռ շրջանառության հարկի համակարգը, թեև հիմա չի կարող բնութագրվել որպես այլընտրանքային համակարգ (շրջանառության հարկի ցածր դրույքաչափերի պատճառով), այդուհանդերձ պետք է դառնա ԱԱՀ-ի համակարգին իրական այլընտրանք և ոչ թե շարունակի մնալ արտոնյալ համակարգ՝ ցածր հարկային բեռով:
2 Մարիա Կագրամանովա 25.01.2019 17:23:57 Դեմ եմ նոր հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետին, քանի որ նման նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա տնտեսվարող սուբյեկտի վրա: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
3 Մարիա Կագրամանովա 25.01.2019 17:24:07 Դեմ եմ նոր հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետին, քանի որ նման նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա տնտեսվարող սուբյեկտի վրա: Ընդունվել է ի գիտություն: Հարցը կրկնվում է: Մեկնաբանությունը ներկայացված է նախորդ կետում:
4 Աստղիկ Մնացականյան 25.01.2019 17:53:06 Դեմ եմ 33-րդ հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետին,քանի որ նման նախագիծ ընդունելուց առաջ պետք է հաշվի առնել նման գործունեությամբ զբաղվողների կարծիքը:Այս հոդվածի ընդունումով կավելանա ստվերը,ինչպես նաև հաշվապահական,իրավաբանական ,խորհրդատվական ծառայությունների գները: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
5 Артур АРУШАНЯН 25.01.2019 19:14:59 Здравствуйте,уважаемые авторы проекта налогового кодекса ! Прочитал этот проект ... В комментариях к проекту - очень много противников третьего пункта 33-й статьи кодекса. Складывается такое впечатление,что вся проблема нового кодекса - это только третий пункт 33-й статьи и весь малый бизнес Армении - это только бухгалтеры и адвокаты. Этот новый проект - полностью НЕПРИЕМЛЕМ для Армении.Я - КАТЕГОРИЧЕСКИ против такого кодекса,так как самый вредный налог для Армении под названием НДС - не упразднён и реального снижения общего налогового бремени на малый и средний бизнес тоже не наблюдается...Более того - не упразднён порочный "институт" акцизных марок(по своей сути - косвенный налог...) на продукты питания...Во всём мире - акцизные марки ставят ТОЛЬКО на сигареты и алкогольную продукцию,а в Армении додумались такие марки ставить даже на продукты питания,которое способствовало повышению цен... И ещё - проект нового налогового кодекса не упрощён до максимума и не устраняет угрозы коррупции(т.е. - модное нынче словосочетание "коррупционные риски"...) среди проверяющих и надзорных гос. структур,которые будут напрямую общаться с предпринимателями разных уровней. Скажу откровенно,что это очень странно,когда ТОЛЬКО министерство финансов готовит проект нового налогового кодекса. Я уверен,что специалисты по финансам априори НЕ МОГУТ и НЕ ЗАИНТЕРЕСОВАНЫ в том,чтобы написать такой Налоговый Кодекс(повторяю- ОЧЕНЬ ВАЖНЫЙ для экономики и следовательно- ОБОРОНОСПОСОБНОСТИ Армении документ... ),который будет реально способствовать РЕВОЛЮЦИИ в экономике(слова нашего нового премьера Н.Пашиняна).Я уверен,что с таким жалким налоговым кодексом - экономического чуда в Армении не произойдёт.А ведь Армения потеряла целых 20 ДРАГОЦЕННЫХ лет для экономического развития и мы не имеем права снова потерять время и новых граждан,которые могут в очередной раз сильно разочароваться в работе властей...ТОЛЬКО и ТОЛЬКО в результате ЧЕСТНОЙ КОНКУРЕНЦИИ среди хозяйствующих субъектов можно снизить цены на ВСЕ товары и услуги в Армении,а новый кодекс никак не способствует этому.Специалисты по финансам имеют психологию и мышление банкира,которому НА САМОМ ДЕЛЕ кроме своих цифр и процентов - ничего не интересует. Ставить подобную задачу ТОЛЬКО министерству финансов Армении разрабатывать проект нового налогового кодекса,который имеет ОГРОМНОЕ значение для развития экономики - это очень недальновидно...Это то же самое,что поручить комитету гос. доходов(КГД) Армении писать проект такого важнейшего и краеугольного Налогового Кодекса.В последние дни армянская общественность стала свидетелем того - какие астрономические зарплаты выписали себе в Декабре 2018г. руководитель и заместитель КГД Армении( 8 и 9 миллионов драм соответственно). Если называть вещи своими именами ,то такие зарплаты в Армении(когда пенсия простого человека - каких то жалких 30000 др.)- это узаконенное расхищение народных денег. И это - после революции добра и взаимного уважения??? Да,мин.финансов Армении конечно будет парировать и может возразить,что написали проект так,чтобы бюджет страны наполнялся стабильно.Но не упраздняя НДС и кардинально не уменьшая оставшиеся налоги и не уменьшая количества КОСВЕННЫХ налогов(всякие акцизы,сертификаты,лицензии,разрешения,дополнительные таможенные преграды ...) - бюджет страны не наполнится НИКОГДА,а соответственно - пышным цветом опять будет цвести КОРРУПЦИЯ в Армении..И ещё : новый проект не устраняет такого порочного понятия,как НАЛОГОВАЯ ЛЬГОТА,которым как показывает практика разных стран - пользуются как правило те субьекты,которые маскируются(за взятки конечно...) этой лазейкой в законе,ЧТОБЫ ИЗБЕЖАТЬ ЧЕСТНОЙ КОНКУРЕНЦИИ и изначально иметь преимущество на рынке. . Конец переписки Введите сообщение... Ընդունվել է ի գիտություն: Նախ, տեղեկացվում է, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ Ինչ վերաբերում է գործարար միջավայրի բարելավումներին, ապա առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է ձեռնարկատիրական միջավայրի բարելավմանը: Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակի վերաբերյալ հայտնում ենք, որ բազմաթիվ երկրներ, բացի ծխախոտի արտադրանքից և ալկոհոլային խմիչքներից, ակցիզային հարկ է կիրառում նաև վնասակար սպառում ենթադրող կամ շքեղության առարկա համարվող ապրանքների վրա: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակն ավելի նեղ է, քան միաջզգային պրակտիկայում: Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ քննարկման ներկայացված նախագծերի փաթեթը ոչ միայն չի ենթադրում պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացում, այլև ենթադրում է հարկային եկամուտների որոշակի կորուստ:
6 Վահագն Դավթյան 25.01.2019 20:32:20 Հոդված 267 մաս 5-րդ, կետ 2-րդ, "սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ մատուցողները"։ Ով կարող է ասել թե ինչ չափանիշներով և ով է որոշելու ծառայությունների համանմանությունը։ Նման անորոշ ձևակերպումները ստեղծում են պարարտ հող կոռուպցիոն դրսևորումների համար, որոնց միջոցով հնարավոր կլինի գտնել ծառայության մի տեսակ, հաստատել դրա "ոչ համանման" լինելը և օգտվել գրեթե անվճար հարկային ռեժիմի արտոնություններից։ Չի ընդունվել: Աշխատանքների և ծառայությունների համանմանության որոշման հարցը հստակ կարգավորված է ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (աշխատանքը կամ ծառայությունը համարվում է Օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար՝ տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը):
7 Վահագն Դավթյան 25.01.2019 20:32:20 Հարգելի նախագծի հեղինակներ, իսկ դուք հիշում եք թե ինչ կատարվեց տարիներ առաջ, երբ հաշվապահական ընկերությունները բերեցին ԱԱՀ դաշտ։ Արդյունքում հաշվապահական ծառայություններ մատուցողները տարբեր ճանապարհներով սկսեցին չվճարել հարկերը։ Նույնը սպասվում է հիմա։ Հավատացեք, որ կգտնվեն "հարկային օպտիմիզացիայի" ամենանոր տեխնոլոգիաները ու դժվար թե հարկային մարմինը կարողանա վերահսկել հաշվապահների ու իրավաբանների հարկեր չվճարող բանակը։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
8 «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 25.01.2019 22:46:51 Դեռ 15.11.2018թ Հարկային օրենսգրքում փոփոխություներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի վերաբերյալ մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը առ այն որ անտրամաբանական է խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, (…) համանման այլ ծառայություններ մատուցողներին զրկել օգտվելուց հարկման հատուկ համակարգերից (շրջառաության հարկի համակարգից, միկրոձեռնարկատիրության համակարգից): Ի պատասխան մեր առարկություններին նախագիծը մշակողը դիրքորոշում է արտահայտել. ցիտում եմ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի խմբագրության շրջանակներում նպատակ է դրվել բացառել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում այն բոլոր գործունեության տեսակների հարկումը, որոնցով զբաղվող ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՎԱՐԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ և ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Այսպիսով՝ առաջարկում ենք հարկման համակարգերի ընտրությունը սահմանել հետևյալ չափանիշների հիման վրա 1) Տնտեսվարողի հաշվապահական հաշվառում վարող ստորաբաժանման առկայության 2) Հաշվապահական հաշվառում վարող ստորաբաժանման ղեկավարի հմտությունների և գիտելիքների 3) և այլ համանման չափանիշների Օրինակ 1 Եթե ռեզիդենտ ընկրությունը 750 միլիոն ՀՀ դրամի իրացման շրջանառություն ունեցող չունի հաշվապահական հաշվառում վարող ստորաբաժանում ուրեմն նա կարող է օգտվել միկրոձեռնարկատիրության համակարգից: Օրինակ 2 Եթե ռեզիդենտ ընկրությունը 750 միլիոն ՀՀ դրամի իրացման շրջանառություն ունեցող ունի հաշվապահական հաշվառում վարող ստորաբաժանում սակայն այդ ստորաբաժանման ղեկավարը չունի բավարար գիտելիքներ հարկային պարտավորությունները հարկման ընդհանուր համակարգում հաշվարկելու և կատարելու համար ուրեմն նա կարող է օգտվել շրջառաության հարկի համակարգից: Օրինակ 3 Եթե ռեզիդենտ ընկրությունը 2 միլիոն ՀՀ դրամի իրացման շրջանառություն ունեցող ունի հաշվապահական հաշվառում վարող ստորաբաժանում և այդ ստորաբաժանման ղեկավարը (գլխավոր հաշվապահը) ունի բավարար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ապա այս ընկերությունը պետք է աշխատի բացառապես ընդհանուր հարկման դաշտում: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
9 Հայկ Միքայելյան 26.01.2019 02:00:11 Գույքերի օտարման մասով, Ձեր հիմնավորումում ոչ իրատեսական եք համարում հարկային վճարումները, սակայն օրենքի հետադարձ ուժի ազդեցությունը ամրագրում եք 2018 թ հուլիսի 1՞։ Իսկ այդ օրվանից ավելի վաղ կատարված գործարքներով անհեթեթ հարկային պարտավորության տակ ընկած ֆիզիկական անձինք գլուխները որտեղ ուզում են թող խ՞փեն,ինչի համար էք փորձում իմիտացիա դրսևորել որ լավ բան էք անում, սակայն նպատակ ունենալով ինչ որ մի հատվածից այնուամենայնիվ ֆինանսական ակնկալիքներ Չի ընդունվել: Ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ գույքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ի գծով առաջացած հարկային պարտավորությունները մարելու նպատակով 2 անգամ համաներում է իրականացվել:
10 Հայկ Միքայելյան 26.01.2019 02:06:17 Առաջարկում եմ գույքերի օտարման մասով հետարձ հաշվարկը կատարել ոչ թէ 2018 թ հուլիսից, այլ ԱԱՀ ից սկսած քանի որ նախագծում միայն նշված է եկամտային հարկի ներում անշարժ գույքի մասով սակայն ժողովրդի ստվար զանգված ճգնում է ԱԱՀ-ի պարտավորությունից Չի ընդունվել: Ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ գույքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ի գծով առաջացած հարկային պարտավորությունները մարելու նպատակով 2 անգամ համաներում է իրականացվել:
11 Հայկ Միքայելյան 05.02.2019 13:26:52 Քանի որ նախագծում ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վաճառքներից ընդհանրապես վերանում է որևէ հարկային պարտավորություն, առաջարկում եմ անցումային դրույթներ սահմանել 2016 թ-ից սկսաց ֆիզիկական անձանց կողմից 1 օրացույցային տարում կատարված անշարժ գույքի վաճառքից առաջացած ԱԱՀ-ի ներման ուղղությամբ, քանի որ ֆիզիկական անձանց մոտ հարկային պարտավորություններ են առաջացել ոչ պատշաճ տեղեկացված լինելու պատճառով: Տվյալ անձինք չեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ուստի բնակարանները վաճառվել են ֆինանսական հոգսեր, բուժման ծախսեր արտասահմանում, և այլ պատճառաբանություններով, սակայն համոզված եղեք որ ոչ մի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող (նկատի ունեմ ֆիզ. անձի կողմից անշարժ գույքի առք ու վաճառք) պատահաբար չի ընկել այս ահռելի հարկային պարտավորության տակ: Ինչպես նաև տեղեկացված եմ որ բազմաթիվ անձինք են ուղղակի թաղված 20% ԱԱՀ-ի պարտավորության տակ, որի վճարումը ուղղակի իրատեսական չէ: Եվ վերջապես նմանատիպ գործերով դատարաններին կազատեք ծանրաբեռնվածությունից: Չի ընդունվել: Ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ գույքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ի գծով առաջացած հարկային պարտավորությունները մարելու նպատակով 2 անգամ համաներում է իրականացվել:
12 Artur Petrosyan 26.01.2019 03:45:06 Շուտով շնչելու համար էլ ենք ստիպված լինելու հարկ վճարել Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
13 Արտակ Պողոսյան 26.01.2019 12:39:55 ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հակիրճ ամփոփաթերթում «Նախագծերի փաթեթի ընդուն¬¬ման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջա¬վայրը, բարե¬նպաստ պայմաններ ստեղծել միկրո¬ձեռ¬նար¬կատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան¬մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապա¬հովել կայուն նախադրյալներ:» մեկնաբանությունները դուրս են իրենց իրավասությունից: Նման եզրակացություններ կարող է իրականացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (http://eunewsletter.am/launch-of-a-new-twinning-programme/), ինչը պայմանավորված է յուրաքանչյուր ՀՀ պետական կառավարման մարմնի կանանդրությամբ սահմանված գործառույթներով: Սա ի հավելումն բոլոր հավասար պայմանների փաստում է ներկայացված փաստաթղթի անհեթեթության մասին: Հաշվի առնելով այլ մասնակիցների կողմից ներկայացված կարծիքները, մասնավորապես Արտակ Քյուրումյանի կողմից ներկայացված մեկնաբանությունները և պարզաբանումները, և չցանկանալով կրկնել արդեն իսկ մասնակիցների ներկայացված կարծիքները, հայտնում եմ հետևյալը. - Ներկայացված նախագիծն անհրաժեշտ է հանել շրջանառությունից, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների չապահովման պատճառով: Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարությունը պարտավոր է ներկայացնել ազդեցության գնահատումը, որը պետք է պարունակի Ex Post և Ex Ante վերլուծությունները: Ինչ վերաբերվում է այդ վերլուծություններին, ապա ՀՀ-ում դրանք ներդրվել են 2008-2010թթ. ընթացքւմ EU TWINNING BETTER Regulation Policy/Standart Cost Model ծրագրի շրջանակներում (http://www.esteri.it/mae/gemellaggi/tacis/fiche%20scm%20finale%2024%20nov.doc): Միաժամանակ, բոլոր մասնակիցներին տեղեկացնեմ, որ ազդեցության գնահատման մեխանիզմները երկու ՀՀ պետական կառավարման մարմիններն են կիռարել, այն էլ վերջերս ու միայն մեկ իրավական ակտի նախագծում (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը): Ընդունվել է ի գիտություն: Նախագծի ընդունման հիմնավորումը լրացվել է համապատասխան վերլուծական նյութերով և սահմանված կարգով կհրապարակվի։
14 Աշոտ Գաբրիելյան 26.01.2019 14:37:12 Դեմ եմ ստորև նշված հոդվածի փոփոխությանը, վստահ եմ ԱԱՀ-ի դաշտ անցնելու արդյունքում մենք կունենանք ստվերի ավելացում կամ թերհայտարարագրումներ: Հոդված 33 Աուդիտորական կազմակերպությունները բառերից հետո լրացնել , հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները բառերը Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
15 Աշոտ Գաբրիելյան 26.01.2019 14:37:21 Դեմ եմ ստորև նշված հոդվածի փոփոխությանը, վստահ եմ ԱԱՀ-ի դաշտ անցնելու արդյունքում մենք կունենանք ստվերի ավելացում կամ թերհայտարարագրումներ: Հոդված 33 Աուդիտորական կազմակերպությունները բառերից հետո լրացնել , հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները բառերը Ընդունվել է ի գիտություն: Հարցը կրկնվում է: Մեկնաբանությունը ներկայացված է նախորդ կետում:
16 Լևոն Բաբալյան 26.01.2019 17:09:11 Քանի որ բողոքների և առաջարկների առյուծի բաժինը ընկնում է իրենց հարկային բեռի ավելացումից դժգոհող հաշվապահներից, կառաջարկեմ ուշադրություն դարձնել մի ուրիշ շատ կարևոր փոփոխությանը՝ միկրոբիզնեսին հարկերից ազատմանը։ Թեև նպատակը (ինքնազբաղվացության ավելացում, փոքր ձեռնարկատիրության խրախուսում) հասկանալի է և ողջունելի, կարծում եմ սույն տեսքով կարգավորումը նաև լուրջ ռիսկեր է առաջացնում․ մասնաորապես խրախուսելով միկրո ձեռնարկությունը, հակախրախուսվում է միկրո բիզնեսի աճը սահմանված շեմից վեր, և նույնիսկ կխրախուսվի որպեսզի բաղմաթիվ փոքր ձեռնարկություններ ավելի փոքրանան և դառնան "միկրոբիզնեսներ"։ Օրինակ 24,5մլն շրջանառություն ունեղողը էականորեն չի տարբերվում 23,9մլն շրջանառություն ունեցողից իր տնտեսական ներուժով, բայց պիտի վճարի բոլոր հարկերը, ինկ վերջինս ոչ մի հարկ։ Այսպիսով, հավասար բիզնեսների համար ստեղծվում են անհավասար պայմաններ։ Եվ այդպես, 25, 26,27 և մինչև մի գուցե 40մլն շրջանառության դեպքում, հարկերը մուծելուց հետո ձեռնարկատիրոջը կմնա ավելի քիչ եկամուտ քան եթե նա որոշեր մնալ 24մլն-ից ցածր՝ պարզապես ավելի քիչ աշխատելով։ Այսպիսով չի խրախոիսվում որ այդ բիզնեսը աճի բնականոն ձևով՝ ըստ իր տնտեսական ներուժի։ 24մլն շեմին մոտեցողներին խրախուսվում է աշխատել և արտադրել ավելի քիչ, որպեսզի չգերաղանցեն այս շեմը, և ամեն ինչ օրենքի տառին համապատասխան՝ բոլոր ՀԴՄները տրամադրելով․ Օրինակ ձեռնարկությունը տեսնում է որ արդեն հոկտեմբեր, նոյեմբեր ամսին մոտենում է 24մլն շրջանառությանը, նրան ձեռնտու է դառնում փակել հիմնարկը և գնալ պատրաստվել Ամանորյա տոներին, քան աշխատելով մինչև տարեվերջ հայտնվել, օրինակ, 30մլն տարեկան շրջանառությամբ։ Որպեսզի այս հակախթանը զգալիորեն մեղմացվի, առաջարկում եմ, նախ շեմը իջեցնել մինրև 20մլն և, ինչը շատ ավելի կարևոր է, մինչև ասենք 115մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններին հարկել միայն 20մլն ԳԵՐԱԶԱՆՑՈՂ հասույթի մասով (օր․ եթե հասույթը 50մլն, հարկվում է միայն 30մլն չափով)։ Նույն խնդիրը վերաբերում է մինչև 3 աշխատողի դեպքում միայն 5000դր եկամտահարկ վճարելուն։ Տվյալ դեպքում 4րդ կամ 5րդ աշխատողին ձևակերպելը դառնում է անիմաստ, եթե դրանից հետո առաջին 3 աշխատողի եկամտահարկը պետք է քառապատկվի կամ հնգապատվի։ Նորից առանց օրենքը խախտելու բիզնեսը կնախընտրի մնալ փոքր, կամ կվարձի 4րդ, 5րդ աշխատողին ստվերային եղանակով։ Լուծում՝ նինչև 10 աշխատող ունեցող ֆիրմաներից, 3 ամենացածր աշխատավարձերը հարկել 5000դրամ ֆիքսված դրույքով։ Շնորհակալութուն Ընդունվել է ի գիտություն: Նախ, հարկ է նկատել, որ եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտը տարվա ընթացքում գերազանցում է իրացման շրջանառության 24 մլն. դրամի շեմը, ապա հնարավորություն ունի համարվել շրջանառության հարկ վճարող և այդ դեպքում շրջանառության հարկը վճարվում է իրացման շրջանառության 24 մլն. դրամի շեմը գերազանցող մասի համար: Միևնույն ժամանակ, համակարծիք չենք այն դիտարկման հետ, որի համաձայն՝ տնտեսապես ավելի ձեռնտու է չհատել 24 մլն. դրամի շեմը, քանի որ այդ դեպքում տնտեսական օգուտներն ավելի մեծ են: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ իրացման շրջանառության 24 մլն. դրամը հատելուց հետո գերազանցող մասի համար հաշվարկվող շրջանառության հարկի գումարը կարող է կազմել ստեղծվող շահույթի մի մասը միայն, ինչը նշանակում է, որ ստեղծվող շահույթի մյուս մասը կարող է տնօրինվել ձեռնարկատիրոջ կողմից: Բացի այդ, հարկ է նկատել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է ներգրավել անսահմանափակ թվով աշխատողներ, որոնցից յուրաքանչյուրի մասով եկամտային հարկի գծով ամսեկան պարտավորությունը կազմում է 5 հազար դրամ:
17 Հայկ Զարդարյան 27.01.2019 00:26:15 Շրջանառության շեմ սահմանելով հարկային արտոնություններ տալը նպաստում է իրական եկամուտների թաքցնելուն և բիզնեսը չմեծացնելուն։ Ծառայություն մատուցող ընկերություններին ԱԱՀ ով հարկելը նույնն է, ինչ շուկայում առաջարկվող ծառայության արժեքը 20% ով բարձրացնել, որը հարված է փոքր և միջին բիզնեսին։ Եկամտահարկը իջեցնել, զուգահեռ բարձրացնել պարտադիր սոցիալական ապահովության վճարը, դա ուղղակի նույնն է, բառախաղի խաբկանք։ Ընդունվել է ի գիտություն: Նախ, տեղեկացվում է, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ Ինչ վերաբերում է եկամտային հարկի և սոցիալական վճարի դրույքաչափերի վերանայման քաղաքականությանը, ապա հայտնում ենք, որ նախ՝ եկամտային հարկ վճարողների շրջանակը որոշակիորեն տարբերվում է սոցիալական վճար վճարողների շրջանակից, և հետևաբար, շատերը չեն համարվում սոցիալական վճար վճարողներ, սակայն համարվում են եկամտային հարկ վճարողներ: Բացի այդ, սոցիալական վճարների նվազեցման քաղաքականությունն ինքնին ժամանակավոր բնույթ ունի, իսկ այս համատեքստում եկամտային հարկի բեռի նվազեցումը, կարծում ենք, էական է համարվում:
18 Հայկ Զարդարյան 27.01.2019 00:26:15 Առաջարկում եմ պարտադիր սոցիալական ապահովության վճարները օգտագործվեն պետության կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Նոր աշխատատեղերի ստեղծման, շենքերի կառուցման, ձեռնարկատիրական գործունեության, որից եկած եկամուտների մի մասը կհատկացվի կենսաթոշակային ֆոնդին, մնացածը կլինի պետության եկամուտ։ Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված առաջարկությունը նախագծի կարգավորման առարկային, և առհասարակ, հարկային քաղաքականությանը չի առնչվում:
19 Samvel Mnatsakanyan 27.01.2019 01:35:08 Նախագծի 33 հոդվածի հետ կապված պետք է նկատել,որ մի կողմից խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություն մատուցող ընկերությունների շրջ հարկով սահմանափակմամբ նշյալ սուբյեկտների հարկային բեռը անհամեմատ աճում է ,որը այդ գործունեությունն իրականացնող փոքր սուբյեկտների ստացած եկամտին այնքան էլ համահունչ չէ: Սակայն մյուս կողմից էլ չի կարելի եկամուտների նկատմամբ սահմանել 5 տոկոս դրույքաչափով հարկում, քանի որ այդ պարագայում նույն այդ ծառայությունները մատուցող ֆիզիկական անձանցից, որոնք ընկերությունների հետ աշխատում են պայմանագրային հիմունքներով որպես վարձու աշխատող ,հարկումը կատարվում է նրան վճարված եկամտի առնվազն 23 տոկոսի չափով, որն էլ անհավասար հարկման պայմաններ է ենթադրում:Ու այդ պարագայում, ընկերությանը որպես ֆիզիկական անձ հաշվապահական ծառայություն մատուցող սուբյեկտը, տրամաբանորեն կձգտի նույն ծառայությունը մատուցել որպես կազմակերպություն , այդպիսով խուսափելով առնվազն 5 անգամ ավել հարկ վճարելուց: Եվ ընդհանրապես սա վտանգավոր է այնքանով , որ ամենատարբեր ոլորտներում ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք նույն այդ ծառայությունը կսկսեն մատուցել որպես Ա/Ձ կամ կազմակերպություն, որի դեպքում էլ պետական բյուջեն էդ մասով կգանձի առնվազն 5 անգամ պակաս հարկ :Առաջարկում եմ խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություն մատուցող ընկերությունների շրջ հարկով հարկման սահմանափակման դրույթը հանել, իսկ փոխարենը նրանց համար սահմանել շրջանառության հարկի 15-18 տոկոս դրույքաչափ, առանց հարկից նվազեցման հնարավորության: Հետագայում այս մոտեցումը կարծում եմ պետք է կիրառել նաև ծառայությունների գերակշիռ ոլորտներում ,բացառությամբ ֆինանսական և աուդիտորական հաստատությունների: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
20 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 27.01.2019 03:36:32 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ընդհանոuր առմամբ դեմ է առաջարկվող փոփոխություններին, թեեւ դրանցում կան դրական առաջարկություններ: Դեմ է հետեւյալ պատճառներով. 1. առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՕ հայեցակարգին, ինչը նորմատիվ ակտ է, թավշյա հեղափոխության հնչեցրած արժեքներին ու ՀՀ կառավարության 2018 թ. հունիսի 1-ի ծրագրային դրույթներին, 2. ներկայացված առաջարկությունների հիմնավորման մեջ բացակայում են այդ փոփոխությունների ազդեցության գնահատականները՝ ֆիսկալ եւ սոցիալական տեսակետներից, ինչը հակասում է նորմատիվ ակտերի շրջանառության օրենդրական տեխնիկայի պահանջներին, 3. առաջարկությունների 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված եկամտային հարկի համահարթեցման առաջարկությանը կհանգեցնի ցածր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամտի փոքրացմանը եւ բարձր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտների բարձրացմանը: Մակրո մակարդակում դա կբերի սպառման նվազեցմանն ու կուտակման մեծացմանը: Սոցիալական առումով դա կհանգեցնի օրենքով Ջինի բարձր գործակցի ամրագրմանը, ինչը կնպաստի աղքատության խորացմանն ու սրացմանը: Եվ վերջապես դա կբերի բացասկան ֆիսկալ էֆֆեկտի՝ հանգեցնելով պետական բյուջեի եկամուտների զգալի նվազեցմանը, 4. առաջարկությունների 33-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում ներկայացված առաջարկությունը՝ հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառա-յություններ մատուցողներին շրջանառության հարկ վճարող չհամարելու վերաբերյալ կհանգեցնի այդպիսի կազմակերպությունների ֆինանսական վիճակի ծանրացմանը, մատուցվող ծառայությունների սակագների բարձրացմանը եւ այդ ոլորտում գործող ծոշար կազմակերպությունների մենաշնորահցմանը կամ օլիգոպոլացմանը: Ելնելով վերոհիշյալից եւ արդեն իսկ հնչած հանրային կարծիքներից, առաջարկում ենք. 1. սույն փոփոխությունների հանրային քննարկաման ժամկետը երկարաձգել մինչեւ 2019 թ. մարտի 1-ը, 2. մինչ այդ, առաջարկված փոփոխությունների շատ քննադատվող դրույթների վերաբերյալ կազմակերպել հանրային մասնագիտական քննարկումներ, 3. սույն փոփոխությունների կիրառումը նախատեսել 2020 թ. հունվարի 1-ից: Սույն փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող շահագրգիռ անձանց հրավիրում եմ “Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի” կողմից 2019 թ. փետրվարի 4-ին նախատեսվող հանրային քննարկմանը՝ նվիրված առաջարկվող եկամտահարկի համահարթեցման տարբերակին: Ցանկացողները կարող են զանգահարել ինձ՝ 095 51 76 95, 010 72 53 60 հեռախոսահմարներով կամ գրել movarist@yahoo.com էլփոստի հասցեով կամ էլ իմ Movses Aristakesyan ֆեյսբուքյան էջում: Միաժամանակ առաջարկում ենք դադարեցնել հարկային արտոնություններ տալու պրակտիկան, քանզի դա, ըստ մեզ, իր մեջ պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր, խոչընդոտում է պետական բյուջե հարկային մուտքերի հավաքագրմանը, այդ պրակտիկայի արդյունավետությունը հիմնավորված ու փաստարկված չէ: Առաջարկում եմ դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար և հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան, սահմանել հարկային քաղաքականության նպատակները, ձևավորել մասնագիտական հանրության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ (համաձայնությամբ), վերջինիս համար վարձատրություն նախատեսել պետական բյուջեում և հանձնարարել մինչև 2019թ.-ի վերջ մշակել նոր Հարկային օրենսգիրք: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Ընդունվել է մասնակի: Ներկայացված դիտարկումներում բացահայտված չեն Կառավարության նախկին ծրագրի և նախագծով առաջարկվող լուծումների հակասությունները, հետևաբար դրանց մասով մեկնաբանություններ չեն տրվում: Նախագծի ընդունման հիմնավորումը լրացվել է համապատասխան վերլուծական նյութերով և սահմանված կարգով կհրապարակվի։ Եկամտային հարկի հաստատուն՝ 23 տոկոս դրույքաչափը չի կարող հանգեցնել ցածր եկամտային խմբում գտնվողների տնօրինվող եկամուտների կրճատման, քանի որ ներկայումս այդ եկամուտները հարկվում են նույն՝ 23 տոկոս դրույքաչափով: Մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ եկամտային հարկի հաստատուն՝ 23 տոկոս դրույքաչափի կիրառությունն էականորեն չի ազդում Ջինիի գործակցի փոփոխության վրա: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ Նախագծերի հանրային քննարկման ժամկետը սահմանված է գործող օրենսդրությամբ և սույն նախագծի համար այն վերանայելը իրատեսական չէ: Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ եթե կան լրացուցիչ առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա դրանք կարող են ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն: Նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակով նախատեսվել է, որ փոփոխությունների հիմնական մասը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: Ներկա փուլում Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկային արտոնությունների շրջանակի նեղացմանն ու հարկման բազայի ընդլայնմանը: Ինչ վերաբերում է նոր հարկային օրենսգրքի ընդունմանը, ապա գտնում ենք, որ ներկայացված դիտարկումներով դրա անհրաժեշտությունը պատշաճ հիմնավորված չէ:
21 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.01.2019 12:33:42 Հարգելի գործընկերներ: Ուսումնասիրելով սույն օրինագծի ամփոփաթերթի քննարկումները, կարող ենք նշել, որ մեծ անհանգստություն կա եկամտային հարկի համահարթ տարբերակի կապակցությամբ: Այդ կապակցությամբ մեր կողմից արված մեկնաբանության մեջ (ամփոփաթերթի 10-րդ էջի, 4-րդ մեկնաբանություն) նշել էի, որ ս.թ. փետրվարի 4-ին նախատեսված է այդ խնդրի մասնագիտական հանրային քննարկում: Սույնով ցանկանում եմ տեղեկացնել, որ հանրային քննարկումը տեղափոխվել է փետրվարի գ-ին եւ կկայնա "Անիպլազա" հյուրանոցի, "Նաիրի" սրահում ժամը 15:00-18:00: Մուտքն ազատ է: ստորեւ ներկայացնում եմ հրավերի տեքստը. Հարգելի գործընկերներ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակներում 2018 թ. հոկտեմբերի 17-ին ստեղծվել է «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»: Կոալիցիան իր կանոնադրական նպատակներին համապատասխան մշակել է գործողությունների ծրագիր, որի շրջանակներում կազմակերպվում է հանրային քննարկում «Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը սոցիալական իրավունքների եւ սոցիալական արդարության տեսանկյունից» թեմայով: Հանրային քննարկումը տեղի կունենա 2019 թ. փետրվարի 05-ին, ժամը 15:00-18:00, «Անի պլազա» հյուրանոց, «Նաիրի» սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովա 19): Խնդրում ենք մինչեւ 2019 թ. փետրվարի 04-ը տեղեկացնել հրավերն ընդունելու եւ հանրային քննարկմանը մասնակցի մասին տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը): Տվյալները ուղարկել siradexyan.azniv1994@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ հայտնել կոալիցիայի փորձագետ Ազնիվ Սիրադեղյանին՝ 094 86 32 80 հեռախոսահամարով: Կարող եք ազատորեն հաղորդակցվեք նաեւ ինձ հետ. Հեռա 095 51 76 95, 010 72 53 60, էլփոստ. movarist@yahoo.cm Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Ընդունվել է ի գիտություն: Այս հարթակը նախատեսված է իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու և նախագծերով սահմանվող կարգավորումների վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ստանալու համար: Այսինքն, հարթակը նախատեսված չէ հայտարարություններ, հրավերներ հրապարակելու համար:
22 Արմեն Սարգսյան 27.01.2019 10:59:19 Դեմ եմ ստորև նշված հոդվածի փոփոխությանը, վստահ եմ ԱԱՀ-ի դաշտ անցնելու արդյունքում մենք կունենանք ստվերի ավելացում կամ թերհայտարարագրումներ: Հոդված 33 Աուդիտորական կազմակերպությունները բառերից հետո լրացնել , հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները բառերը Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
23 Հասմիկ Թադևոսյան 27.01.2019 15:14:49 Դեմ եմ հոդված 33, կետ 3-ի փոփոխությանը, քանի, որ այս հոդվածում նշված հաշվապահական , խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցողների համար կավելանա հարկային բեռը և վերջին հաշվով այս <<բարեփոխումը>> կնպաստի ստվերային տնտեսության ավելացմանն, եկամուտների թերհայտարարագրմանը, փոքր տնտեսվարողների համար կստեղծվի ոչ մրցակցային պայմաններ և վերջիններս դուրս կմղվեն շուկայից: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
24 Սեյրան Գասպարյան 27.01.2019 16:52:41 Ընդհանուր առմամբ նախագծում առկա շատ հոդվածներին ունեմ առաջարկներ, սակայն այս պահին կներկայացնեմ միայն 33-րդ հոդվածի իմ առարկությունները: Ես առաջարկում եմ ոչ միայն հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին չզրկել շրջանառության հարկով աշխատելու հնարավորությունից, այլ նաև աուդիտորական կազմակերպություններին նույնպես թույլ տալ, մինչև շեմի գերազանցումը, աշխատել շրջանառության հարկով: Չեմ կարծում, որ ճիշտ կլինի միկրոբիզնեսի մեջ մտցնելը , սակայն հարկման ընդհանուր դաշտ տանելը կունենա բացասական կողմեր: Այս նախագիծը կբերի տվյալ ծառայությունների մատուցման թանգացմանը, և ինչու չէ ստվերացմանը, քանի որ ծառայությունների թանկացման հետևանքով շատ պատվիրատուներ՝ խուսափելով հավելյալ գումարների վճարումից, չեն ցանկանա աշխատել պայմանագրի շրջանակներում: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
25 Հայկ Ղազարյան 27.01.2019 16:59:18 Խայտառակություն է սա: Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: