Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 24.01.2019 18:19:41 2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 86-րդ հոդվածը, որով սահմանված են ակցիզային հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները: Առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներն բացակայում են: Պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդվում: Չի ընդունվել: Նախագծի ընդունման հիմնավորման մեջ մանրամասն նշված է, որ նախագծով առաջարկվում է հրաժարվել ակցիզային հարկի տոկոսային դրույքաճափերի կիրառությունից և անցում կատարել բացառապես հաստատուն դրույքաչափերի կիրառության: Այս պարագայում ՀՀ հարկային օրենսգրքի 86-րդ հոդվածի կիրառության անհրաժեշտությունն այլևս չի լինելու, հետևաբար առաջարկվում է այն ուժը կորցրած ճանաչել:
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 24.01.2019 20:30:58 3. Նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով առաջարկվող խմբագրությամբ նախատեսվում է սահմանափակել հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին շրջանառության հարկ վճարող համարվելու հնարավորությունը: Այդ ծառայությունների մասով ըստ էության առաջարկվում է հարկման ընդհանուր համակարգը՝ - Առաջարկվող հարկման համակարգի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներն բացակայում են: Պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում: - Նման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկարկատերի հարկային բեռը որոշ դեպքերում ավելանում է 8 անգամ: - Հարկ ենք համարում նշել, որ հաշվապահական ծառայություններ մատուցողները մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործում էին ընդհանուր հարկման դաշտում, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նրանց համար հնարավորություն սահմանվեց գործել նաև շրջանառության հարկի դաշտում: Առնվազն արդարացված կամ գործընկերային չի կարող համարվել ամեն տարի հարկման դաշտի փոփոխության կառավարության մոտեցումները: - Խորհրդատվության բաղադրիչ ունեն գրեթե բոլոր մասնագիտական ծառայությունները: Հետևաբար, ստացվում է նաև, որ բժշկական ծառայությունների շրջանակներում եթե նաև խորհուրդ են տալիս հիվանդին, ապա բոլորը պետք է գործեն բացառապես ԱԱՀ-ով հարկման դաշտում: Առնվազն խորհրդատվական գործունեության հստակ դասակարգման և տարանջատման անհնարինություն և հայեցողական մոտեցումները մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում այն դեպքում, երբ հարկման տարբեր ռեժիմներում հարկայի բեռը անգամներով կարող է տարբերվել: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:30:14 Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասից 8-րդ կետից հանել «առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը),» բառերը: Ընդունվել է ի գիտություն: Նախքան նախագծերի փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնելը առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի:
4 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:44:07 Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Ընդունվել է ի գիտություն: Նախքան նախագծերի փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնելը առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի:
5 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:44:43 Օրենսգրքի 65-րդ հոդվածի՝ ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) «արտահանման գործարքները.», բ) 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետի «տարածքում» բառից հետո լրացնել «եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերը: Ընդունվել է ի գիտություն: Նախքան նախագծերի փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնելը առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի:
6 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:45:03 Օրենսգրքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Չի ընդունվել: Կարծում ենք, որ հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը՝ կապված լուծարված հիմնական միջոցին վերագրվող ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման հետ, տնտեսագիտորեն հիմնավորված և ավելի հավասարակշռված մոտեցում է:
7 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:45:48 Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Չի ընդունվել: Կարծում ենք, որ հարկային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի կարգավորումը՝ կապված լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով ծախսերի սահմանափակումների հետ, տնտեսագիտորեն հիմնավորված և ավելի հավասարակշռված մոտեցում է:
8 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:46:15 Օրենսգրքի 316-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ մասով. « 7. Սույն հոդվածին համապատասխան հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիտորինգի համաձայնագիր կնքած կազմակերպություններն ազատվում են համաձայնագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար Օրենսգրքի 77-րդ գլխով սահմանված պատասխանատվությունից»: Չի ընդունվել: Գտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ գլխով սահմանված են նաև այնպիսի պատասխանատվության միջոցներ (օրինակ հենց գլխի առաջին՝ 401-րդ հոդվածով սահմանված տույժերը), որոնցից ազատելը չի կարող կապվել հարիզոնական մոնիտորինգի համաձայնագիր կնքած լինելու հանգամանքի հետ: Գտնում ենք, որ ներկայացված առաջարկությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
9 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:46:30 Օրենսգրքի 341-րդ հոդվածի 5-րդ մասի «հիմքերը» բառից հետո լրացնել «, իսկ կասեցման հանձնարարագրի համար հիմք հանդիսացող հիմնավորումների վերաբերյալ համապատասխան պատճառաբանված փաստաթղթի պատճենը տրամադրվում է հարկ վճարողին» բառերով: Ընդունվել է ի գիտություն: Նախքան նախագծերի փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնելը առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի:
10 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:46:53 Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաև» բառերը Ընդունվել է ի գիտություն: Նախքան նախագծերի փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնելը առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի:
11 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:47:14 Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը չի կիրառվում հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկման օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` եթե ժամանակին չմուծված հարկի գումարը չի գերազանցում տվյալ վճարման ժամկետից անցած ժամանակաշրջանի համար միասնական հաշվում առկա գումարից՝ հաշվարկվում է միայն գերազանցող մասի համար: Ընդունվել է ի գիտություն: Նախքան նախագծերի փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնելը առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի:
12 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:47:40 Օրենսգրքի 403-րդ հոդվածի՝ ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր հարկային հաշվարկում (բացառությամբ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության) հարկի գումարը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում ընդգրկված վերջին հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ հաշվարկված՝ պակաս ցույց տրված հարկի գումարի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:», բ) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, գ) 4-րդ կետից հետո լրացնել նոր 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. «5. Հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման և հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման, ինչպես նաև վերստուգման արդյունքում արձանագրված՝ պակաս ցույց տրված հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող 50 տոկոս տուգանքը չի կիրառվում, եթե հարկային մարմնի կողմից չի հիմնավորվել, որ հարկ վճարողի կողմից իրականացված իրական գործարքների մասով հաշվարկված հարկերը տարբերվում են հարկային մարմին ներկայացված հաշվարկներով ներկայացված հարկի գումարներից:»: Ընդունվել է ի գիտություն: Նախքան նախագծերի փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնելը առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի:
13 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.01.2019 17:49:00 Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի 2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել: Ընդունվել է ի գիտություն: Նախքան նախագծերի փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնելը առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի:
14 Ռաֆիկ Դանիելյան 24.01.2019 18:00:53 Անհեթեթ նախագիծ, որը կտանի միկրոձեռնարկությունների ստվերի մեծացմանը: Սպասում Էինք խելամիտ բարեփոխումների, սակայն հակառակ էֆեկտն էք ստեղծում: Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված մեկնաբանությունը նախագծի կարգավորման առարկային վերաբերող որևէ բովանդակային առաջարկություն չի պարունակում:
15 Արմինե Երեմյան 24.01.2019 19:11:44 Դեմ եմ 33-րդ հոդվածում առկա փոփոխություններին, այն կստիպի նշված ծառայություն մատուցողները անցնեն ստվերային դաշտ։ Իսկ ՀՀ Պետության գերնպատակն է "ստվերի" վերացումը։ Պետք է հարկային օրենսգիրքը աշխատի այդ նպատակի համար։ Իսկ այս նախագիծը գրված է ՀՀ փոքր և միջին բիզնեսներին վերցման նպատակով։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
16 Աիդա Շիրինյան 24.01.2019 20:07:50 Դեն եմ այս նախագծի 33 հոդվածի 3-րդ կետին: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
17 Արամ Հարությունյան 24.01.2019 20:24:23 Դեմ եմ 33-րդ հոդվածի 3-րդ մասի բ ենթակետով առաջարկվող փոփոխությանը... Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
18 Davit Araqelyan 24.01.2019 21:25:46 Ինչո՞վ են հիմնավորված 33_րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները, ըստ որոնց հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին առաջարկվում է համարել ԱԱՀ և շահութահարկ վճարողներ։ Այս ձևակերպմա՞մբ. <<ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջա­վայրը, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապա­հովել կայուն նախադրյալներ>>: Այս հիմնավորումն ուղղակի հակասում է սպասվող արդյունքին ու պարզապես անհեթեթություն է։ Կան հարյուրավոր մանր նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնց շրջանառությունը հազիվ տարեկան 20 -30 մլն է հասնում և այդ կազմակերպությունները հիմնականում չունեն ծախսի, նյութածախսի տարրեր, ներմուծումներ, բացառությամբ աշխատավարձի, գրասենյակային, վարձակալության և վարչական այլ մանր ծախսերի ու արդյունքում ունեն մեծ հարկվող շահույթ, որը ցանկանում են հարկել 20 տոկոսով, իսկ վերջում դրան կգումարվի նաև 5 % շահաբաժնից եկամտային հարկը։ Սրանից զատ, քանի որ նման կազմակերպությունները չունեն ձեռք բերման, ներմուծման ԱԱՀ-ի դեբետային գումարներ, կամ ունեն շատ քիչ, կսկսեն ԱԱՀ վճարել ամբողջ շրջանառությունից, առանց որևէ էական նվազեցումների, այսինքն ևս 20 % հարկ։ Արդյունքում լուրջ հարված է հասցվում փոքր կազմակերպությունների այս տեսակներին, որը ոչ մի կերպ չի տեղավորվում նախագծի հիմնավորման մեջ։ Դեմ եմ այս նախագծի 33- րդ հոդվածի ձևակերպմանը։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
19 Արմեն Խառատյան 24.01.2019 22:04:23 Հաշվապահներին խնդրում եմ օգնել՝ Մատուցում եմ հաշվապահական ծառայություն,հաճախորդներս մի մասի հաշվետվությունները ստորագրում եմ նրանց նույնականացման քարտերով Հարց. Անհարաժեշտություն կա արդյոք ծառայությունների մատուցման հաշիվ վավերագրի դուրս գրման , թե ոչ: Կանխավ շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված մեկնաբանությունը նախագծի կարգավորման առարկային վերաբերող որևէ բովանդակային առաջարկություն չի պարունակում:
20 Արմեն Խառատյան 24.01.2019 22:14:39 Հանրային սնունդ-սև Ծրագրավորող-սպիտակ Քյասիբ հաշվապահ-սև Մածուն-սպիտակ Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված մեկնաբանությունը նախագծի կարգավորման առարկային վերաբերող որևէ բովանդակային առաջարկություն չի պարունակում:
21 Armen Agajanyan 24.01.2019 22:35:15 ես անհատ ձեռնարկատեր եմ,ատամնաբույժ`մեկ բազկաթոռ աշխատացնող: Գտնվում եմ տարեկան մինչև 5 միլիոն շրջանառություն ունեցողների շարքերում: Մի կերպ վճարում էի հարկերս`բարեփոխումների սպասելով: Ստիպված դադարեցրել եմ գործունեությունս 01.01.2019-ից: Պարզվեց,որ հնի փոխարեն պիտի ձեռք բերեմ նոր հդմ`վճարելով 160000 դրամ,կամ 2 տարով ապառիկ`ամսական վճարելով մոտ 7000 դրամ: Նախագծով միկրոբիզնեսը ուժի մեջ է մտնում 2020--ի հունվարի մեկից,իսկ 2019-ի հուլիսի 1-ից ատամնաբույժները պիտի աշխատեն շրջանառության հարկով: Առաջարկում եմ այդքան ժամանակով էլ հետաձգել նոր հդմ-ների ներդրումը արտոնագրային հարկ վճարողների մոտ,քանի որ նրանց վճարած հարկերը կապ չունեն շրջանառության հետ և հդմ-ն ընդհանրապես նշանակություն չունի: Ես մեկ բազկաթոռի համար մուծում եմ ամսական 57000դրամ արտոնագրային հարկ:Դա կապ չունի հդմ-ի հին կամ նոր լինելու հետ,շրջանառության հետ: Նախկին իշխանությունները հդմ-ների ներդրման պարտադիր ժամկետը մի քանի անգամ մեկ տարով հետաձգել է`հաշվի առնելով երկրի և փոքր բիզնեսի վատ վիճակը:Առաջարկում եմ,երբ որ հարկերը կապ կունենան շրջանառության հետ/2019-ի հուլիսի 1 ատամնաբույժների համար/ և հդմ-ն իմաստ կունենա, իջեցնել այդ հդմ-ների գները գոնե 60000 դրամ:Նախկինում դրանք վաճառվում էին մինչև 5 միլիոն տարեկան շրջանառություն ունեցողներին հենց 60000 դրամով:Որոշ տնտեսվարողներ նախկինում կամավոր սկզբունքով կամ հին հդմ-ն խափանվելու պատճառով գնել են նոր հդմ 60000դրամով: Հիմա նույն տարածքում աշխատող ուրիշ տնտեսվարողներ նույն հդմ-ն պիտի գնեն 160000դրամով: Որտե՞ղ է արդարությունը և տրամաբանությունը:Եթե հնարավոր չէ հդմ-ների գինը իջեցնել,ապա գոնե դրանց պարտադիր կիրառման ժամկետը հետաձգել մինչև 2020-ի հունվարի 1-ը,երբ ուժի մեջ կմտնի միկրոբիզնեսը:Բերեմ թվաբանությունը,որը ցույց է տալիս,թե ինչքան վնաս է կրում բյուջեն միայն իմ չաշխատելու պատճառով: Ամսական վճարում էի 57000 դրամ արտոնագրային հարկ,5000դրամ շահութահարկ և 1000դրամ բանակի փող: Ամսական 63000 դրամ քիչ փող է մտնում բյուջե այդ հդմ-ների պատճառով միայն իմ չաշխատելու պատճառով ... Խնդրում եմ վերանայեք որոշումը,լուծումներ գտեք, կամ հդմ-ի գումարը հարկերից դուրս գա, կամ գինը իջեցնեք 60000 դրամ,կամ ուրիշ բան: Ընդունվել է ի գիտություն: Հսկիչ դրամարկղային մեքենայի վաճառքի գինը վերանայվել է և սահմանվել է 60 հազար ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ նախագծի լրամշակված տարբերակով նախատեսվում է ատամնաբուժական գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից հանել 2020 թվականի հունվարի 1-ից՝ հնարավորություն ընձեռելով գործել շրջանառության հարկի համակարգում, որը մեր կարծիքով հարկման ավելի արդար համակարգ է, քան արտոնագրային հարկի համակարգը՝ հաշվի առնելով այն, որ շրջանառության հարկի համակարգի պարագայում վճարվող հարկերի մեծությունը կախվածության մեջ է դրվում իրացման շրջանառության մեծությունից:
22 Armen Agajanyan 24.01.2019 23:14:03 Ես դեմ եմ ընդհանրապես հարկերից ազատելու գաղափարին:Հարկ պիտի մուծեն բոլորը,շատ աշխատողը՝շատ,քիչ աշխատողը՝քիչ:Ոլորտն էլ պիտի կապ չունենա:Առաջարկում եմ տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողների հարկը լինի ավելի մեղմ:Այդ պատճառով առաջարկում եմ,որ հդմ տեղադրեն նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ինքնազբաղված ֆիզիկական անձինք:Հիմա ես որպես ատամնաբույժ ամսական աշխատում եմ մի իքս գումար:Այդ գումարից մուծում եմ հարկեր:Բայց այդ նույն իքս գումար աշխատող ինքնազբաղված դերձակը,կահույքագործը,կոշկակարը և այլն,չեն մուծում:Անարդարություն է,ես ինձ ճնշված եմ զգում:Եթե տեսնեմ,որ բոլորն են մուծում առանց բացառության,նաև անհատ տաքսիստները,ինձ բավարարված կզգամ: Չի ընդունվել: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին հիմնական հարկերից ազատման արտոնության կապակցությամբ պետք է նկատել, որ խոսքն այստեղ այն հարկ վճարողների մասին է, որոնք ֆիսկալ տեսանկյունից հարկային եկամուտներ գեներացնելու մեծ ներուժ չունեն և որոնց նկատմամբ հարկային վարչարարության իրականացումը գործնականում պետությունից պահանջում է ավելի շատ ծախսեր, քան նրանցից ակնկալվող հարկային եկամուտները կարող են լինել: Հետևաբար, քաղաքականության այս ուղղությունը հիմնավորվում է ոչ միայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար նպաստավոր ձեռնարկատիրական միջավայր ձևավորելու և նրանց համար զարգացման հնարավորություններ ստեղծելու, այլ նաև ծախսեր/օգուտներ վերլուծության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ ատամնաբուժական գործունեությունը, որպես մասնագիտացված ծառայություն, այնքան էլ համադրելի չէ այնպիսի պարզունակ գործունեության տեսակների հետ, ինչպիսիք են մեկնաբանությամբ նշված արհեստները:
23 Armen Agajanyan 26.01.2019 00:52:32 Առաջարկում եմ,որ միկրոբիզնեսը ուժի մեջ մտնի ոչ թե 2020-ի հունվարից,այլ ավելի շուտ/2019-ի մարտ,ապրիլ կամ գոնե հուլիսից/:Քանի որ ինքնազբաղվածները և ընտանեկան ձեռնարկատիրությունները հարկ չեն վճարում,իսկ նրանց չափ շրջանառություն ունեցող արտոնագրային և շրջանառության հարկ վճարողները պիտի վճարեն դեռ էլի մեկ տարի:Դա անարդար և անհավասար պայմաններ է ստեղծում:Կամ եթե հնարավոր չէ ժամկետը ավելի մոտ սահմանել,ապա այնպես անել,որ ինքնազբաղվածները և ընտանեկան ձեռնարկատերերը նույնպես հարկ մուծեն 2019-ի ընթացքում:Դա ավելի արդար կլինի: Չի ընդունվել: Նոր տեսակի հարկման համակարգերի ներդրումը գործնականում հնարավոր է միայն հարկային տարվա սկզբից: Այդ կապակցությամբ, նախատեսվում է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը ներդնել 2020 թվականի հունվարի 1-ից:
24 Armen Agajanyan 26.01.2019 01:05:34 Ողջունում եմ ատամնաբույժներին շրջանառության հարկի դաշտ բերելու գաղափարը:Մոտ յոթ տարի տևած պայքարը տվեց իր արդյունքը և հաղթեց առողջ բանականությունը:Շնորհակալ եմ դրա համար:Արդար է,երբ շատ աշխատողը շատ հարկ մուծի,քիչ աշխատողը՝քիչ:Հնարավո՞ր չէ այդ անցման 2019-ի հուլիսի 1-ի փոխարեն ավելի մոտ ժամկետ ընտրել/2019-ի մարտ,ապրիլ/:Խնդրում եմ հնարավորության դեպքում անել նաև այդ արդար գործը: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի լրամշակված տարբերակով նախատեսվում է ատամնաբուժական գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից հանել 2020 թվականի հունվարի 1-ից՝ հնարավորություն ընձեռելով գործել շրջանառության հարկի համակարգում, որը մեր կարծիքով հարկման ավելի արդար համակարգ է, քան արտոնագրային հարկի համակարգը՝ հաշվի առնելով այն, որ շրջանառության հարկի համակարգի պարագայում վճարվող հարկերի մեծությունը կախվածության մեջ է դրվում իրացման շրջանառության մեծությունից: Միաժամանակ, տեղեկացվում է, որ հարկման համակարգի փոփոխության ժամկետը վերանայվել է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառության հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով (այսպիսի խնդիրներ առաջացել էին հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվողներին շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու փուլում):
25 KAREN MURADYAN 24.01.2019 22:44:11 Անցում կատարելով եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի, միևնույնն է մինչև 150-200 հազ դրամ աշխատավարձ ստացողների համար, ովքեր իրականում <<հացի խնդիր>> ունեն լուծելու (եթե հաշվի առնենք, որ մեծամասամբ ընտանիքում կամ միակ աշխատող են լինում կամ ընդհանուրի աշխատավարձը միասին է այդքան կազմում ), էական փոփոխություններ չի ապահովվում, իսկ 400-500 հազարից մինչև 800-900 հազ դրամ ստացողները քանի՞ տոկոսն են կազմում, եթե հստակ թիվ իմանամ կարող եմ նաև հստակ առաջարկ ներկայացնել, բայց կարծում եմ քիչ չեն։ Մեր նման երկրում, որտեղ 65%-ը ստանում է մինչև 150 հազ դրամ, սա շատ լուրջ խնդիր է, , հետևաբար հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակը առաջին հերթին պիտի լինի հենց այդ խմբին հարկային բեռից թեթևացնելը, հետևաբար իմ առաջարկս հետևյալն է, ինչքան շատ գումար ես վաստակում, այնքան ավելի շատ տոկոսային կետով հարկ պիտի վճարես, սրա արդյունքում նշածս թիրախային խմբի մասով կարելի է ավելի իջեցնել հարկային բեռը (նույնիսկ 10 000 դրամը այդ խավի համար հարց կլուծի), բարձր վարձատրվողների մասով բեռ կավելանա, բայց իրենք դրանից չեն տուժի։ Չի ընդունվել: Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման քննարկումների ընթացքում քննարկվել են դրույքաչափերի վերանայման մեկ տասնյակից ավել սցենարներ: Ընդ որում, ցանկացած տարբերակ ուներ իր դրական և բացասական կողմերը: Գործնականում հնարավոր չէր ընտրել եկամտային հարկի դրույքաչափերի այնպիսի տարբերակ, որը կլուծի առկա բոլոր խնդիրները՝ կապված հասարակության տարբեր խմբերի եկամուտներն արդյունավետ ձևով վերաբաշխելու, ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու կամ տնտեսության իրական հատվածի և հատկապես արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ: Այս առումով, նախքան եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը անհրաժեշտ է հստակեցնել այն խնդիրները, որոնք ակնկալվում էր լուծել եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման միջոցով: Այս կապակցությամբ, հայտնում ենք, որ գերակայությունը տրվել է արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ կապված խնդիրների լուծմանը, քանի որ հասարակության տարբեր սոցիալական խմբերի միջև եկամուտների իրական վերաբաշխում ապահովող սցենարները ենթադրում են չհարկվող շեմի կիրառություն, ինչը խիստ ռիսկային է հարկային եկամուտների մեծ կորուստներ առաջացնելու առումով: Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու միջոցով հնարավոր կլինի բարելավել երկրում սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը՝ դրանով իսկ նպաստելով ցածր եկամտային խմբերում գտնվող անձանց եկամուտների ավելացմանը: