Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արտակ Քյուրումյան 24.11.2018 13:58:50 Այս օրենքի նախագծի հետ միաժամանակ, նույն օրը, 2018թ. նոյեմբերի 15-ին, հանրային քննարկման է ներկայացվել նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (ներկայացնում եմ ստորև): «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հոդված 1. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-261-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «9,0» բառը փոխարինել «20» բառով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր­դող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագող (ծագած) հարա­բերու­­թյունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգով ընտանեկան ձեռնար­կա­տիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող ֆիզիկական անձինք 2019 թվականի ընթացքում չեն կարող օգտվել «Ինք­նազբաղ­ված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքով սահմանված հար­կա­յին արտոնություններից: Այսինքն, ՀՀ պետական մարմինները ռեսուրսներ (որոշակի քանակով մարդ/ժամ) են ծախսել օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մշակելու համար, ինչից հետո որոշվել է օրենքն ընդհանրապես չեղյալ հայտարարել: Չի ընդունվել:
2 Արտակ Քյուրումյան 24.11.2018 19:56:34 Առաջարկում եմ օրենքը ուժը կորցրած ճանաչել 2019թ. հունվարի 1-ից: Եթե ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ ինքնազբաղված անձանց դեպքում լավագույն լուծումը «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելն է, ինչու դա անել 2020թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե 2019թ. հունվարի 1-ից, տալով դրա համար անհրաժեշտ մնացած բոլոր կարգավորումները: Չի ընդունվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: