Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Քյուրումյան 24.11.2018 13:58:50 | Այս օրենքի նախագծի հետ միաժամանակ, նույն օրը, 2018թ. նոյեմբերի 15-ին, հանրային քննարկման է ներկայացվել նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (ներկայացնում եմ ստորև): «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հոդված 1. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-261-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «9,0» բառը փոխարինել «20» բառով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագող (ծագած) հարաբերությունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող ֆիզիկական անձինք 2019 թվականի ընթացքում չեն կարող օգտվել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից: Այսինքն, ՀՀ պետական մարմինները ռեսուրսներ (որոշակի քանակով մարդ/ժամ) են ծախսել օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մշակելու համար, ինչից հետո որոշվել է օրենքն ընդհանրապես չեղյալ հայտարարել: | Չի ընդունվել: | Ինչպես հայտնել ենք հեղինակի կողմից «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկության մեկնաբանության մեջ, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը շատ պարզ է. միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի համար առաջարկվող 20 մլն. դրամի շեմը կիրառել 2019 թվականի ընթացքում դեռևս գործող՝ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվող անձանց նկատմամբ: Այս առումով «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար ծախսված ռեսուրսը ապարդյուն չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավական տեխնիկայի կանոններից ելնելով այլապես հնարավոր չէր լինի «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվող անձանց 2019 թվականի ընթացքում 9 մլն դրամի շեմը դարձնել 20 մլն. դրամ: |
2 | Արտակ Քյուրումյան 24.11.2018 19:56:34 | Առաջարկում եմ օրենքը ուժը կորցրած ճանաչել 2019թ. հունվարի 1-ից: Եթե ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ ինքնազբաղված անձանց դեպքում լավագույն լուծումը «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելն է, ինչու դա անել 2020թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե 2019թ. հունվարի 1-ից, տալով դրա համար անհրաժեշտ մնացած բոլոր կարգավորումները: | Չի ընդունվել: | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկման ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է հարկման համակարգերում կատարել խորքային փոփոխություններ՝ առավել նպատակահարմար է, որպեսզի այդ փոփոխություններն ուժի մեջ մտնեն հաշվետու տարվա սկզբից, այլապես հաշվետու տարվա կեսից նման փոփոխությունների կիրառությունը հարկային հաշվառման տեսանկյունից բավականին լուրջ խնդիր է ստեղծելու: |