Add to favourites

Under development

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1475/about:  

 Նոր նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում, առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

 

 

Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար միջա­վայրը, մասնա­վորա­պես, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրաց­­նել ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյունն ու ներդրումային գրավչու­­թյունը:

  • Discussed

    15.11.2018 - 30.11.2018

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9269

Print

Suggestions

Արտակ Քյուրումյան

24.11.2018

Առաջարկում եմ օրենքը ուժը կորցրած ճանաչել 2019թ. հունվարի 1-ից: Եթե ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ ինքնազբաղված անձանց դեպքում լավագույն լուծումը «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելն է, ինչու դա անել 2020թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե 2019թ. հունվարի 1-ից, տալով դրա համար անհրաժեշտ մնացած բոլոր կարգավորումները:

Արտակ Քյուրումյան

24.11.2018

Այս օրենքի նախագծի հետ միաժամանակ, նույն օրը, 2018թ. նոյեմբերի 15-ին, հանրային քննարկման է ներկայացվել նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (ներկայացնում եմ ստորև): «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հոդված 1. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-261-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «9,0» բառը փոխարինել «20» բառով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր­դող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագող (ծագած) հարա­բերու­­թյունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգով ընտանեկան ձեռնար­կա­տիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող ֆիզիկական անձինք 2019 թվականի ընթացքում չեն կարող օգտվել «Ինք­նազբաղ­ված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքով սահմանված հար­կա­յին արտոնություններից: Այսինքն, ՀՀ պետական մարմինները ռեսուրսներ (որոշակի քանակով մարդ/ժամ) են ծախսել օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մշակելու համար, ինչից հետո որոշվել է օրենքն ընդհանրապես չեղյալ հայտարարել:

See more