Under development
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «պաշտոնեական պարտականությունները կատարելու» բառերից հետո հանել «, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ.1» ենթակետը «զինված ուժերի» բառերից հետո լրացնել «և այլ զորքերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում`
1 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.».
2 լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5 կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:»:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին նախադասությունում «լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի» բառերը փոխարինել «փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու» բառերով, իսկ 3-րդ նախադասությունում «լրացուցիչ» բառը փոխարինել «այդ» բառով:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «օրվանից» բառով:
Հոդված 6. Օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս` եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի այսուհետ` նպաստ իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն այլ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի կամ նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:»:
Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «մահանալու» բառից հետո լրացնել «կամ վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու» բառերը, իսկ 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող՝ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի մահվան դեպքում վճարվում է թաղման նպաստ` անկախ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:»:
Հոդված 8. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով, իսկ 2-րդ մասից հանել «, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա» բառերը:
Հոդված 9. Օրենքի հավելված 1-ի`
1 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով:».
2 9-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «մինչև» բառը:
Հոդված 10 . Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված դիմումների վրա:
-
Discussed
13.11.2018 - 28.11.2018
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 8007
Print